Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 11.02.2009, 19:45:
Դե մարդ ենք էլի... ինչքան էլ զարմանալի հնչի, բայց դե - մարդ ենք, մեր հոգեկան անկումներով և վերելքներովԼիոն, էս խի՞ ես սենց տխրել... Առաջին անգամ եմ տեսնում քեզ սենց... լավ դե...
Նույն անիմաստ ժպիտներն են...Ետ одноклассники-ից ձեռ քաշի ու արի ծանոթացի դրսում,հենց անմիջական տեսնելով...
Չէ - դա անելու համար էն մի հոգուն պիտի մի քիչ ավելի քիչ հարգեյի, քան հարգում եմ հիմաՀ.Գ.Կարողա՞ հետս էլ ես ուզեցել ծանոթանալ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լուսաբեր (11.02.2009)
Չջարդվես, ապեր, պետք չի...
...Ի՞նչ է տղամարդը: Մի շտապեք եզրակացնել, քանիզ ֆիզիկապես տղամարդկային հատկանիշներ կրելը դեռ չի նշանակում իրապես պատկանել այդ ցեղին:
Չկոտրվես, ախպերս, դա քո համար չի...
...Լինում են դեպքեր, բոլորի մոտ էլ լինում են, երբ մի հարվածը հետևում է մյուսին, երբ չես կարողանում ուշքի գալ մեկից, իսկ հարվածում է մյուսը: Կարծես ռինգում ես և մի անողոք բռնցքամարտիկ հարվածների հեղեղ է տեղում վրադ: Դու նույիսկ արդեն չես էլ հասցնում ընկալել հերթական հարվածը ու զգալ նրա հետևանքները, երբ դրան հաջորդում է մյուսը...
Չչոքես, եղբայրս, դա քո հագով չի...
... Ու այդ պահերին մարդու մեջ ամենամեծ ցանկությունը, որ մնում է, դա... ընկնելն ու մեռնելն է: Ուղղակի ու հենց այդպես - ընկնելն ու մեռնելը և հարվածներին գոնե այդ ճանապարհով վերջ դնելը: Ո՞վ է տղամարդը... բայց դա երևի աղջիկներն էլ չեն իմանա...
... Դու դեռ ծիծաղու՞մ ես, գրողը քեզ տանի...
... Ի՞նչ է տղամարդը - ընկնելը հեշտ է... կանգնած մնալն է դժվար...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն, գրածումդ հետաքրքիր բան կար՝ էներգիա, զգացողություն, անկեղծություն... Չնայած, իմ համար նախընտրելին Բարդու և Կաղնու «միաժամանակյա» դրսևորումն է, որի դեպքում, ոչ կռանալու կարիք կլինի, ոչ էլ ուղղվելու… Շնորհակալություն:
Շնորհակալություն կարդալու և կարծիքի համար: Ինչ արած, այդ ամենը հաճախ չի լինում, որ միաժամանակ են դրսևորվում...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մեր սիրված սպարապետներից մեկին՝ Մուշեղին, նվիրված այս հզոր բանաստեղծության հեղինակը հորաքրոջս տղան է, բանասիրական գիտությունների թեկնածու, "Աղբյուր" մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը:
...Վեցն ահյակ բազկից, ու աջից վեց մարդ,
Ու շնչափողից` արյունը քամվող,
Նա, որ տեսել էր բյուր ճակատամարտ,
Բայց և ոչ մի վերք` բարձյալի կամոք.-
Դրված է հիմա աշտարակին, որ
Ոգեդարձ անող արալեզներ գան,
Սակայն լեգենդն իսկ ցնդում է, երբ որ...
Դահճապետն ինքն է, հենց ինքը` արքան...
Կարճ է... բայց ինչքան արտահատիչ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավ ոստիկան (14.04.2009)
Հարգելի Լիոն ես մի առաջարկ ունեմ։
Մեծաթիվ ակումբցիների համար խիստ սրտամոտ և հոգեհարազատ ՙԵս սիրած մի աղջիկ ունեի՚՚ չամոքացավ վերնագիրը
Փոքրաթիվ Ելիտար ակումբցիների խնդրանքով փոխի դարձրու
ԹՈԼՔԻԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ![]()
Հ,գ, Ինչպես միշտ տուժում ե ժողովուրդը։
Տղա եր ելի, պատմում եր ակումբցիների հոգու ցավը։
Վերջին խմբագրող՝ El Tango: 29.04.2009, 23:43:
Не падают ангелы случайно с небес
Посланники веры, любви и надежд...
Посланика свише прими не робей,
Нет встречи случайной –
Нет веры без бес...
Lion (30.04.2009)
Իսկ ընդհանրապես ապրես.
շատ լավ ես գրում։
Не падают ангелы случайно с небес
Посланники веры, любви и надежд...
Посланика свише прими не робей,
Нет встречи случайной –
Нет веры без бес...
Lion (02.05.2009)
Մերսի, մերսիԻսկ ընդհանրապես ապրես.
շատ լավ ես գրում։Բայց ես ու Չուկը կարծես թե գտել ենք չկռվելու միջոցը, չնայած նա ինձ չի խնայում տուգանային միավորներ տալիս: Բայց դե հիմի - գտել ենք, չէ, Չուկ
Դե ինչ արած, յոլա տարեք, էլի, Lion-ին, ձեզնից ոչ հացա ուզում, ոչ ջուր, չհաշված էլ դեռ, որ պատմություն բաժինը ահագին ակտիվացնումա:
Միռ ու միռ, Չուկ ջան - վաղն էլ քեզ ու Աստղին ցանկանում եմ անփորձանք ու անշառ օր![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 30.04.2009, 18:53:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ճակատագրի շունչը
- Բալի՜կ ջա՜ն, արի հա՜ց ուտելու,- ճաշասենյակից լսվեց երեխայի մոր ձայնը,- ձվաձեղն արդեն պատրաստ է...
Երեխան դժգոհ տեսքով ոտքի կանգնեց: Բանն այն էր, որ նա հենց վերջերս էր սովորել շախմատ խաղալ և այժմ իր ողջ ազատ ժամանակը անց էր կացնում տախտակի առաջ` անվերջանալի շարանով իրար հետևից ուսումնասիրելով մեկը մյուսից հետաքրքիր պարտիաները, որը խաղացել են մեծ-մեծ ու շատ ուժեղ շախմատիստները, խաղացել են՝ առաջնորդվելով շախմատի բոլոր կանոններով...: Երեխան մեկ անգամ էլ հայացք գցեց խաղատախտակին, որի վրա մնացել էին ընդամենը մի քանի խաղաքարեր...: <<Կարծես թե վատ չստացվեց վերջին պարտիան>>,- արագորեն անցավ նրա մտքով, որից հետո նա սկսեց արագորեն դասավորել խաղաքարերը սկզբնական դիրքով. այս էլ արդեն քանի օր էր, որ նա սովորություն էր դարձրել. առանց խաղաքարերը իրենց սկզբնական դիրքով չդասավորելու չհեռանալ տախտակից: Ընդ որում նա շարում էր միայն սպիտակ գույնի խաղաքարերը, շարում էր հատուկ խնամքով և զգուշությամբ, կարծես դրանով ցանկանալով ընդգծել, թե ինքը ինչ մեծ տեղ է տալիս սպիտակներին և ինչ աստիճան չի սիրում սևերին:
Երեխան սկսեց արագորեն դասավորել սպիտակ խաղաքարերը: Դրեց նավակը, նրանից հետո ձին ու փիղը, իսկ հետո խաղատախտակի վրա տեղադրեց նաև թագուհուն ու արքային: Դրանից հետո նա դարձավ զինվորներին և մի պահ մտահոգ կանգ առավ: Ախր ինչու՞ են բոլոր այս զինվորներն այսքան նման իրար, կարող էին, չէ՞, գոնե մի քիչ իրարից տարբերվել: Այ ձիերը. առիթի դեպքում կարելի է գլուխները տարբեր կողմ շուռ տված դնել և վերջ, կա արդեն երկու տարբեր ձի, արքան ու թագուհին ի սկզբանե միակն են ու միակը, սրանց հաստատ չես շփոթի, դե իսկ փղերն էլ ընդհանրապես տարբերության գագաթնակետն են. սրանք իրարից այնքան են տարբերվում, որ չնայած խաղացողների բոլոր ջանքերին, այդպես էլ իրար չեն հանդիպում ողջ խաղի ընթացքում: <<Դուք ու այս դանդալոշ նավակները>>,- քթի տակ փնթփնթաց երեխան, սակայն միանգամից էլ բավարարված ժպտաց, քանի որ հիշեց, թե ինչպես ոչ ուշ, քան երեկ ինքը կարողացավ այնուհանդերձ տարբերակել իր դանդալոշ նավակներին, քանի որ նրանցից մեկի ծայրը մի փոքր տեղ քերծված էր...
- Շարվեք այսպե՜ս, իրար կողքի՜,- ինքն իրեն խոսելով սկսեց շարել զինվորների արձանացած խաղաքարերի հաջորդ շարքում և հանկարծ գյուտ արածի պես ուրախացավ,- ու քանի որ դուք այսքան իրար նման եք, ապա այսօրվանց ամեն մեկդ կունենաք ձեր ղեկավարը: Դու կլինես նավակի զինվորը,- բավարարված տեսքով առաջին զինվորին տեղադրելով խաղատախտակի ամենածայրի գծի վրա, ասաց նա,- դու՝ ձիու, դու փղի, դե իսկ ձեզ,- երեխան հանդիսավոր տեսքով ձեռքը վերցրեց վերջին երկու զինվորներին,- հատուկ պատիվ է սպասվում. դուք կլինեք արքայի և թագուհու զինվորները...
- Բալի՜կ ջա՜ն, հացը սառե՜ց,- ճաշասենյակից կրկին լսվեց երեխայի մոր ձայնը:
- Գալիս եմ, մա՜մ,- պատասխանեց երեխան և, կիսատ թողնելով գործը՝ վազեց ճաշասենյակ...
...Քամին սուլում էր փողոցում և ինչ անկարգություն ասես, որ չեր անում: Նա իհարկե կուզենար ավելին անել, բայց դե դա նրան արդեն հետաքրքիր չէր: Քամուն վաղուց արդեն ձանձրացրել էր պարաններից նոր լվացած շորերը ցած գցելը կամ էլ մի երկու թեթևամիտ աղբաման գլորելը: <<Այ թե կարողանայի ներս մտնել այս փակ պատուհաններից>>,- արդեն քանիերորդ անգամ անցավ նրա չարաճճի ուղեղով,- <<ինչ հիանալի խառնաշփոթ կարելի կլիներ ստեղծել ներսում>>,- դժգոհ սուլեց քամին, համենայն դեպս պոկեց պարանին թույլ ամրացված հերթական մի զգեստ, սակայն միանգամից էլ քարացավ, քանի որ աչքն ընկավ մի պատուհանին...
...Խաղատախտակին շարված էին խաղաքարերը: Շարված էին անշարժ, սովորական, տխուր ու ձանձրացող տեսքով: Սակայն, երբ ներս մտավ քամին, նրանք կարծես թե աշխուժացան...: Քամին ճանկեց խաղատախտակի մոտ դված վերջին պարտիայի գրառումը, դժգոհ տեսքով գցեց այն այս ու այն կողմ, հրեց ու տախտակի վրայից գցեց թագուհու կողմում տեղադրված նավակին, ձիուն, փղին ու նրանց առջև տեղադրված զինվորներին և, այդպես էլ բան չհասկանալով իր արածից, դուրս եկավ պատուհանից: Այդպիսին էր նրա բնույթը` բռնկվող ու փոփոխական:
Սակայն քամին չգիտեր, որ ներս մտնելով սենյակ, նա իր հետ բերել էր Ճակատագրի շունչը, շունչը այն մեծ արարիչի, որը կարող էր...այսինքն նա շատ բան կարող էր և խնդիրն իհարկե դա չէր...
- Եկեք մի քիչ խաղանք,- ուրախ քչփչացին գեղեցիկ ու հավասար շարքով կանգնած զինվորիկները, իսկ նրանց հետևում շարված խաղաքարերը զուսպ կերպով գլխով արեցին. դե թող խաղան իրենց զավակները, իրե՞նց ինչ: Իրենք կարող են միայն հետևել նրանց խաղին, դե երբեմն էլ, ինչո՞ւ չէ, օգնել ու առաջ մղել նրանց: Ձին, որ բոլոր ծնող-խաղաքարերից երևի ամենաանզուսպն էին, չարողացավ զսպել իր հրճվանքը ու մի քանի ճարպիկ թռիչքներ չկատարել իր զավակի շուրջը: Դրա փոխարեն փղերը, ծանր ու մեծ տեսքով, պատրաստեցին իրենց զավակներին մոտական փորձությանը, իսկ թագավորն ու թագուհին այնքան վեհաշուք տեսքով ձգվեցին իրենց զավակ-զինվորիկների հետևում, որ սկսեցին երևալ նույնիսկ ամենահեռվից. արդեն պարզից էլ պարզ էր, որ սրանց զինվորիկ-զավակները իրենց ողջ երկար ուղու ընթացքում, թեկուզ և եթե ստացվի էլ այնպես, որ չտեսնեն ծնողներին, անպայման կզգան նրանց ստվերն ու հովանավորությունը: Միայն նավակն էր, որ կարծես թե չխառնվեց այս ամենին, ասես դա իրեն չէր վերաբերվում: Նա մի պահ նայեց հարևաններին, հետո իր զինվորիկ-զավակին և կրկին անշարժացավ: Իսկ սրա զինվորիկ-զավակը վառվում էր անհանգստությունից, քանի որ զգում էր. մյուս զինվորիկները ակտիվ նախապատրաստությունների մեջ են և, հենց որ սկսվի խաղը, նրանք մեծ առավելություն կունենան...
Ճակատագրի շնչից ոգևորված քամին կրկին ներս ընկավ բաց լուսամուտից: Նա մի պահ շունչը պահեց ու այն է, արդեն պատրաստվում էր քարուքանդ անել սենյակը, երբ աչքն ընկավ խաղատախտակին ու նա մի պահ հանդարտվեց: Պարզվեց, որ արքայի և թագուհու զինվորիկ-զավակներն արդեն առաջին քայլերն էին արել: Արել էին՝ զարմանալի թեթևությամբ և հաջող: Նրանք երկու հորիզոնական առաջ էին եկել և այժմ, ոգևորված իրենց այդ մեծ հաջողությունից, այն բացառապես իրենց վերագրած ու մի քիչ էլ իրենք իրենց մեջ դրանից ուռած, կանգ էին առել ու հանգստանում էին:
Հաջորդը քայլել էր փղի զինվորիկ-զավակը: Սա նախկինների համեմատ սկզբում իրեն այնքան էլ վստահ չզգաց, սակայն, երբ ետ նայեց և տեսավ, թե ինչպես է իր ծնողը բազմանշանակ քչփչում արքայի հետ, հանգստացավ և, զգուշորեն մի քայլ ևս անելով, կանգնեց արքայի զինվոր-զավակից մեկ քայլ հետ: Ձին չուզեց, որ իր զավակը զրկվի այս ամենից: Նա ճարպիկ թռիչքներ գործեց, պտտվեց փղի շուրջբոլորը, մի պահ ժպտաց թագուհուն և ի վերջո հաջողացրեց իր այդ ճարպկությամբ շահել արքայի հավանության ժպիտը: Սա արդեն բավական էր, որ հորից ոչ պակաս ճարպիկ նրա զավակը հասներ փղի զինվորիկ-զավակին ու ետ չմնար նրանից: Զինվորիկ-զավակները սկսեցին քայլել: Քայլել իրար հետ, հաճախ մեկը մյուսին օգնելով ու մեկը մյուսի վրա հենվելով: Երբեմն նրանց նույնիսկ հաջողվում էր քայլ անել աջ կամ ձախ և դրանով իսկ ավելի հեշտացնել իրենց առաջխաղացումը:
Զբաղված լինելով այս հրապուրիչ գործով՝ նրանք սկզբում կարծես թե չնկատեցին էլ, որ նավակի զինվորիկ-զավակը ևս գալիս է իրենց հետ: Սրան, թեև սկզբում հաջողվել էր մեծագույն ճիգերով ու դժվարությամբ մի քանի քայլ անել և ետ չմնալ մյուսներից, սակայն նա արդեն զգում էր, որ ինքը շուտով անխուսափելիորեն ետ կմնա: Այն, ինչին նա հասել էր ջանքերի մեծագույն լարումով և ինչին հասնելու համար նա ներդրել էր իր բոլոր ճիգերը, մյուսներին հաջողվել էր թեթևությամբ, կարծես նույնիսկ իմիջայլոց: Արքայի ու թագուհու զինվոր-զավակները շարժվում էին շատ հեշտությամբ, փղինը՝ քայլում էր նրանց հետքերով, դե իսկ ձիու զավակը, որը ճարպկությամբ նման էր իր հորը և ամեն կերպ ծառայում էր մյուսներին, ևս ետ չէր մնում իր տերերից: Բոլորը խաղում էին նախապես գծված կանոններով: Ու հենց նախապես էլ գծված էր, որ ամենաքիչ հաջողության հնարավորությունը պետք է ունենա նավակի զինվորը: Չէ, ոչ միայն այն պատճառով, որ նրա ծնող-նավակը այդքան անպատեհ պահին դանդաղում էր, այլ հենց ճակատագրի բերումով. չէ՞ որ ամենածայրի զինվորը կարծես ի սկզբանե դատապարտված էր երկրորդական դերի և եթե մյուսները կարող էին քայլել աջ, ձախ, կամ էլ ուղիղ, ապա ինքը...դե ի՞նչ ինքը. պետք էր ուշադիր լինել ու չընկնել տախտակից, չէ՞ որ նա քայլում էր տախտակի ամենաեզրով:
Խաղի սկզբից անցել էր բավականին ժամանակ: Արքայի զինվորիկ-զավակը դադարեցրել էր առաջխաղացումը և, հանգիստ կանգնած իր տեղում, վայելում էր իր առաջխաղացման պտուղները թագուհու զինվորիկ-զավակի հետ: Փղի ու ձիու զինվորիկ-զավակները սպասարկում էին նրանց ու կարծես թե իրենք էլ էին գոհ ու նրանց ավելին պետք չէր:
Իսկ ծայրի, խաղատախտակի ամենածայրի զինվորը արդեն ետ էր մնացել նրանցից: Չէ, ոչ թե նրա համար, որ թույլ էր, չէ...: Ուղղակի դեմ էր առել մի պարզ ու հասարակ խոչնդոտի և չէր կարողանում առաջ շարժվել: Դիմացը փակել էր արքայի զինվորը, ընդ որում փակել էր այնքան հեշտությամբ և իմիջայլոց, որ կարծես չէր էլ նկատել դա: Ուղղակի իր համար հանգիստ կանգնած զրուցում էր թագուհու զինվորիկ-զավակի հետ և վերջ: Պարզ, հասարակ ու սովորական մի զրույց, որը անհաղթահարելի խոչնդոտ էր դարձել նավակի զինվորիկ-զավակի համար...
...Քամին թեթևամիտ էր և հանդուգն, սակայն նա կարող էր լինել նաև փիլիսոփայորեն խորամիտ ու լրջախոհ: Չնայած այս վերջինը նրան այնքան էլ դուր չէր գալիս: Ու թեև ուղղակի իր բնույթին էր դեմ մի տեղում հանգիստ մնալը և հենց այդ պատճառով նրան թեթևամտի տեղ էին դնում, բայց դե քամին… ինչպես արդեն ասացինք` քամին նաև խորամիտ էր ու լրջախոհ: Թեթևորեն ծիծաղելով զինվորիկների ջանքերի վրա` վերջինիս, մի պահ անցնելով խաղատախտակի վրայով, դուրս թռավ պատուհանից:
…Երեխան վերադարձավ իր սենյակ` կշտացած և գոհ: Նա կարծես չնկատեց էլ, որ խաղատախտակի վրա գտնվող խաղաքարերը այլևս այն դիրքում չեն, որոնցում նա թողել էր դրանք: Ու, տարված խաղաքարերը կրկին դասավորելու կարևոր իր գործով, նա չնկատեց էլ, որ նավակի դիմաց գտնվող զինվորիկը, փոքրիկ ու կարծես աննկատ այդ խաղաքարը, հաղթահարել է իր առջև ծառացած խոչնդոտը, կարծես մի հրաշքով թռիչք է գործել մյուս բոլոր խաղաքարերի վրայով և այժմ արդեն տեղավորված է խաղատախտակի ամենածայրում…
Երևան
08.05.2009 թ.
Վերջին խմբագրող՝ Lion: 08.05.2009, 19:02:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աշխարհի ամենալավ աղջկան՝ Մ-ին...
Մի զարմացեք, երեք բառանոց ստեղծագործություն էլ է լինում: Գուցե և անավարտ ստեղծագործություն, գուցե և... ո՞վ գիտե: Անավարտ - առայժմ: Բայց նրա ավարտը մեր ձեռքերում է ու մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը:
Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ կհետևեն այս բառերին: Կյանքը ցույց կտաԳրողի ծոցը փիլիսոփայությունը, կյանքը հիանալի ու գեղեցիկ մի բան է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Nadine (28.09.2009), Sunny Stream (11.07.2009), Tig (06.07.2009), Չամիչ (05.07.2009)
Ընկերներիցս մեկը ծիծաղեց - երեք բառանոց ստեղծագորությու՞ն: Ծիծաղեց ու քայլեց առաջ. այդպես ենք մենք, մարդիկս, չենք նկատում մեր ոտքի տակ տրորվող փոշեհատիկը, իսկ մրջյունի՝ մի ամբողջ կյանքի, վրայով կարող ենք անցնել առանց նույնիսկ զգալու...
...Վիրավոր առյուծը սլանում էր տափաստանով: Նրա վերքը առանձնապես խորը չէր: Սովորական մի որսորդ էր, որ թուլացած ձեռքով բաց թողեց նետը իր վրա ու խրեց այն իր բաշի մեջ՝ վզից մի քիչ ներքև: «Ողորմելին ինձ սպանելու ուժ էլ չունեցավ»: Վիրավոր առյուծը ապրում էր տափաստանում սիրում էր կյանքը ու պայքարում դրա համար: Կողքից նայողին կարող էր թվալ, թե նա նույնիսկ չի էլ հանդիպել թուլաձեռք որոսորդին, նրա վերքը առանձնապես խորը չէր, բայց... ցավեցնում էր: Կողքից աննկատ՝ ցավեցնում:
... «Աշխարհի ամենալավ աղջկան՝ Մ-ին...» - ինչքան զգացմունք ու լավատեսություն կար այս բառերի մեջ, երբ ես գրում էի դրանք: Գուցե և ես ուրիշ էի այն ժամանակ, երբ գրում էի դրանք: Լավատես էի... ո՞վ գիտի, իսկ գուցե և իրականում ոչ իրատես...
.![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Միքայէլ (11.07.2009)
Մ.-ն չհավանե՞ց ստեղծագործությունը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ