Շարունակեմ չարության սերմեր ցանելս (ի դեպ պատմական հիշողությանդ հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ այլ թեմայում գրել էիր, որ իմ գրածներում չարություն չկա ու դա քեզ ուրախացնում է կամ նման մի բան): Ինչևէ:
Եթե քո ստեղծագործության կողքին գրված լիներ. «փոխադրված է Տոլկինի «Մատանիների Տիրակալը» գրքի այսինչ տողերից» ապա ամեն ինչ նորմալ կլիներ: Աշխարհում շատ գրողներ են զբաղվում թարգմանությամբ, փոխառությամբ կամ փոխադրությամբ: Սակայն կա սուրբ կանոն. այդ մասին ասվում է:
Ասում եմ, որ ոչ մի տեղ չես ասում, որ քո գրածը չի: Հիշեցնեմ, որ գրառմանդ մեջ ոչ մի բան չկա, որ դա կհուշեր: Ավելին, երբ գովասանք լսեցիր, դրանից հետո էլ չասեցիր. «Սիրելի Դայանա, շնորհակալություն, ես սա փոխադրել էի Տոլկինի...»:
Ինչևէ: Երբ չի գրվում այդ մասին, որքան էլ որ գեղեցիկ ու լավ ստացված լինի, այն մնում է միայն որպես ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, որն օրինակ իմ կողմից ամենաչսիրած երևույթներից մեկն է:
Ավելին ասեմ. ես քո մյուս ստեղծագործությունները ԴԵՌ չեմ կարդացել, բայց հիմա կարդալու դեպքում, եթե անգամ հավանեմ, ապա մեջս կասկած է մնալու, որ գուցե քոնը չեն: Ու պատճառը նորից սրա աղբյուրը չնշելն էր, մինչև այն պահը, երբ կոնկրետ մեջբերեցի այն, ինչի մի քանի տողը փոխել էիր:
Այնպես որ քաղիր չարությանս պտուղները, բայց մի մոռացիր հասկանալ, որ դրանք ցանվում են քո գործողությունների ու արարքների արդյունքում![]()
Էջանիշներ