Լիոն լավն էր, շատ գունագեղ ես գրում : Սյուժեն այնքան պարզ էր, ես կասեի նույնիսկ պրիմիտիվ, բայց այնքան գույներ էիր տվել, լռիվ պատկերը փոխվել էր: Ապրես :![]()
Լիոն լավն էր, շատ գունագեղ ես գրում : Սյուժեն այնքան պարզ էր, ես կասեի նույնիսկ պրիմիտիվ, բայց այնքան գույներ էիր տվել, լռիվ պատկերը փոխվել էր: Ապրես :![]()
Чеширский КотЭ
Թամարա (28.01.2011)
Մերսի: Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի օֆտոպեք: Ինձ ուղղակի Ձեր կարծիքն է պետք: Դե իսկ դիսկուսիան այլ տեղ: Ի դեպ - պատմությունն ունի այսպիսի մի շարունակություն.
P. S. Գրեցի Նրան մոտենալուս և մերժումս ստանալու հաջորդ առավոտյան: Վերջացնելու մի քանի ժամ հետո լուր ստացա, որ նա ոչ մի ընկեր էլ չունի: Մեքենայով իրեն տուն է տարել հորեղբոր տղան: Ուղղակի կանացի սեռի թուլություն. այլ ուղի չի գտել ինձնից ազատվելու՝ ըստ իրեն, ընկերուհիներից ամաչելու և, ինչու չէ, գուցե նաև բնածին ամաչկոտության պատճառով…:![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 26.08.2008, 20:11:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նման մի օրինակ բերեմ, հուսով եմ՝ օֆֆ չի համարվի: Ընկերս 4 տարի ուզում էր մի աղջկա, էլ քայլեր չմնաց, որ չդիմի, էլ գիժ արարքներ չմնաց, որ չանի... (հիմա հիշում-ծիծաղում ենք): Տղեն հալումաշ էր լինում աչքիս առաջ, բանը նույնիսկ տարկետման հասավ (անվճար էր սովորում): Ու տանջվում էր նրանից, որ իրեն ոչ մարդավարի «չէ» էին ասում, ոչ՝ «հա»: Վերջում էդ աղջիկն իրեն էլի խաբեց, թե՝ ընկեր ունեմ, ու գնաց-կորավ: Հիմա ընկերս ամուսնացել է էդ աղջկանից ամեն ինչով հազար անգամ լավ աղջկա հետ, ու շուտով երեխա են ունենալու, իսկ էդ աղջիկը կամաց-կամաց «տունը մնացածի» կարգավիճակ է ձեռք բերում:
Ասածս ինչ է. ես չէի հանդուրժի, որ մեկը ինձ տարիներով «չէ» ասեր: Ես էլ ի՛մ ինքնասիրությունն ունեմ ու ինձ էնքան նվաստ մարդ չեմ համարում, որ հետս նույնիսկ չխոսեն ու նույնիսկ չփորձեն ինձ ճանաչել: Լրիվ ընդհակառակը: Բայց չեն ուզում՝ պետք չի: Ու նույնիսկ մեկ անգամ ծանոթանալ մերժող աղջիկը արդեն ինձ համար չի կարող իդեալ լինել:
Բոլոր հետագա առարկումներին վերջդնելու համար ասեմ, որ կյանքում երբեք չեմ սիրահարվել ու, ըստ ամենայնի, չեմ էլ պատրաստվում:
DIXIcarpe noctem

Շատ հետաքրքիր էր բնության երևույթների համադրությունը հեղինակի կյանքում տեղի ունեցող գործողությունների հետ։Առանց դրանց սյուժեն, իհարկե, պարզունակ կլիներ, բայց այս ստեղծագործության արժեքը, կարծում եմ, սյուժեի մեջ չէ, այլ վերջինիս ինքնատիպ ներկայացման, ինչը բավական լավ է հաջողվել հեղինակին։
![]()
Ինչքան հասկացա, պատմվածքի աղջկա՝ իրեն թանկացնելու երևույթի մասին կարծիք հայտնելը լուրջ օֆֆտոպային քննարկմամբ է սպառնում, դրա համար էլ համեստորեն կշրջանցեմ էդ թեման։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ցանկացած խոր զգացմունքի մեջ էլ մի բան կա, որ ասես մարդուն կտրում է նյութից ու տանում մեկ այլ ավելի չքնաղ ոլորտ ու դրանով իսկ արդեն նա անգերազանցելի է ինչպես այս պատմության բառերի ետևում գտնվող թրթիռները
Ակամայից վերնագիրը հենց տեսա կարծեցի թե Հախվերդյանի երգերից մեկի հետ կապ ունի. իր այդ երգը հենց այդ տողերով է սկսվում ու հիմա այն կտեղադնեմ այստեղ հուսով եմ կգեղեցկացնի իր ներկայությամբ ու նաև իմաստությամբ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ։
Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ։
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց։
Ես ազնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ։
Ու քամուն ես նորից խնդրեցի
Պատմությունն այս տանի-կորցնի,
Որ տանի–կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ։
Բայց քամին անառակ
Իմ կամքին հակառակ
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից։
Ես անցյալս ջնջել փորձեցի,
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա։
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի–կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
Շատ երկար ժամանակ։
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից։
Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա։
Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սուլի ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակ։
Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց։
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան
Անիմաստ, անիմաստ խոհական։
Իսկ հետո բոլորի նման ես
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ,
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան։
Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տանտիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին։
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Պատմաբան եղբայր շատ լավ էր: Նույնիսկ անսպասելի լավ: Եթե փորձես մի գիրք էլ այս ոլորտում գրել, հաջողության կհասնես: Վստահ եմ …![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Lion (03.08.2018)
Շատ սիրուն էր նկարագրվածՈւլուանան շատ ճիշտ նկատեց, որ էստեղ սյուժեն շատ մեծ ազդեցություն չունի, չնայած համոզված եմ, որ քեզ համար այն շատ կարևոր է
Ամեն դեպքում ապրես, շատ լավն է
![]()
Շատ լավն էր, ափսոս որ տխուր էր...
Հուսիկի մեջբերումը տեղին էր
Շատ հետաքրքիր կլիներ տեսնել այդ նկարը![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ