User Tag List

Էջ 16 18-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 263 հատից

Թեմա: Ես սիրած մի աղջիկ ունեի...

  1. #226
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատարկությունն ու խլուրդը


    Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են…

    Դե, դուք իմ ընկերներն եք, ինչ-որ տեղ նույնիսկ ավելին եք, քան ընկերներ, դրա համար էլ այս ամենը ես կկիսեմ Ձեր հետ: Ու ես նույնիսկ վստահ եմ, որ Ձեր մեջ նման տխուր ինդիվիդներ չկան, ուղղակի չեն կարող լինել, բայց դե դուք ու Ձեր պես մտածողները քանակական առումով դժբախտաբար մեր ժողովրդի չնչին տոկոսն եք կազմում ու դրա համար էլ…

    … Էս ռուսները մարդու հավես են բերում: Չէ, հանկարծ բան չմտածեք, վերջը ինչքան էլ պտտվեմ, էլի հայ աղջկա հետ եմ կյանքս կապելու, բայց դե… դե կարո՞ղ ես ասել, որ ռուսները տխուր են: Չես կարող, լեզուդ չի պտտվի, քանի որ… տխուր չեն: Պարզ բան, մտնում են “Օդնակլասսնիկ”-իդ էջն ու էնքան համով են 5-եր շարում ու կոմենտներ գրում, որ… դե արի, ու դրանից հետո սրանց տխրության մեջ մեղադրիր:

    … Մի անգամ մեր երգիծաբաններից մեկն ասեց` ահագին զվարճացրեց: Ասում էր, թե հայ կնոջ հետ հարաբերությունները նման են ծանր հրետանիով կրակելուն` գըգըըըմփ: Ու դրանից հետո… կանտուզիա, վերջում էլ ոչ դու ես բան հասկանում, ոչ ինքը…

    … Ու դրան գումարվում է միջակությունը: Ու ես ուրախ եմ, որ թույլ սեռի իմ ընկերուհիների մեջ նման միջակություններ չկան, փառք աստծո` չկան: Բայց դե սովորաբար էդ տիպը հաճախ է հանդիպում: Տեսնում ես աղջկան, դուրդ գալիս է: Մի երկու բան էլ իմանում ես, նորմալ է…: Ըհը, մտածում ես, կարծես թե լավ աղջիկ է, կարելի է հետը կյանք կապել: Դե, նորմալ է, ո՞վ այդպես չի մտածում: Հետո մոտենում ես ու… բարևում:

    Ու ստեղ սկսվում է մի գործընթաց, որի վերջում մնում է պառավական “Յախք”-ի պես մի հիմարություն: Ասեմ, պառավական խոսք է, բայց երբեմն` խիստ տեղին: Բանակային մի ընկեր ունեի, երբեմն այնքան կատակախառն-հավեսով ու յուրօրինակ ձգելով էր այդ “Յախք” կոչվածն ասում, որ միանգամից բացում էր…

    Հիմա նստած այս տողերն եմ հիշում ու… թող գրողը ինձ տանի, բայց այդ ձգված “Յախք”-ից բացի այլ բան չեմ հիշում… կարծես պատահաբար նմշած պոպոք եմ կերել ու բերանումս տհաճ համ է մնացել: Դե գիտեք, էլի, էդ համը…

    …Քայլում է փողոցում մի միջակություն, գեղեցիկ պատյանով ու դատարկ և… նեղմիտ: Բայց դե այդ պահին դու դեռ չգիտես, որ նեղմիտ է... ու, որ միջակություն է: Էդ մի քանի րոպեից է երևալու: Իսկ առայժմ քայլում է… կարծես թե ոչինչ: Կողքից էլ` մի խլուրդ, էն որ լինում են, է, մանր, պսպղացող ու բների մեջ պտտվող աչքերով, կարճահասակ… մի խոսքով` տգեղ արտաքինով ու… մեծ քթով. մեկ էլ գյուղական քամուց ու արևից ծեծված դեմքով: Բայց սկզբում դու դեռ չգիտես, որ այս խլուրդի կողքինի գեղեցիկ պատյանի մեջ դատարկություն է, իսկ կողքինն էլ` ոչ միայն արտաքինով է խլուրդ, այլև` հոգով` էն որ լինում են, է, մանր, կենցաղային խորամանկներ, որ իրականում ուղղակի խելք չունեն…: Հա, բայց դու դեռ դա չգիտես…

    Մոտենում ես, բարևում… ու աստիճանաբար զգում ես դիմացիններիդ ով լինելը: Գեղեցիկ դատարկությունը, որին լավ մարդիկ մի թեթև ակնարկել են, թե ով ես դու այս կյանքում և ինչ ես քեզնից ներկայացնում, այնուհանդերձ միանգամից անհասանելի-գոռոզ մի տեսք է ընդունում, այնպիսի մի տեսք, որ նույնիսկ բարևդ չի ընդունում. Կարծես բոմժ լինես ու մոտեցել ես փող մուրալու… ու այդ պահին առաջին անգամ է, որ սկսում է ծիծաղդ գալ, ծիծաղդ գալիս է ու ցավ ես ապրում, դիմացինիդ դաստիարակության… կամ ավելի ճիշտ դրա բացակայության համար: Նման պահերին սովորաբար ավելի բարձր եմ բարևում և գեղեցիկ դատարկությունը ի վերջո ստիպված է լինում կեսբերան ու վրաս չնայելով, այնուհանդերձ բարևել: Իսկ խլուրդը, էն, որ սովորաբար նման գեղեցիկ դատարկությունների կողքին է լինում ընդհանուր ֆոնի համար, քիթը աջ ու ձախ շարժելով, ֆսֆսացնելով ու աչքերը նախանձից բնում պտտացնելով, սկսում է ընդհուպ քայլել Ձեր կողքից` հանկարծ մի բառ բաց չթողնի: Ու չեն օգնի ոչ ուղղակի ակնարկները, որ խլուրդն այդտեղ ավելորդ է, ոչ այն, որ դու առաջ ես անցնում, հետո թափով դանդաղեցնում ես քայլդ, հավասարվում դատարկ միջակությանը և… հետ թողնում խլուրդին: Չի օգնի, փորձած բան եմ ասում, հավատացեք – մի պահ կֆսֆսա ու, շարժելով քիթը, մյուս կողմից ընդհուպ կկպնի ընկերուհուն: Ու կփայլեցնի աչքերը, երբ կլսի ընկերուհու հերթական դատարկությունը իր անհասանելիության մասին և ակնարկներն առ այն, որ ինքը, աշխարհի կենտրոնն է, ամենագեղեցիկն է ու ամենալավը… ու վերևի շրթունքը կցցի ու իր հազիվ երկու տասնամյակը բոլորած հիմար ուղեղով կսկսի այնպիսի իրավիճակ ստեղծել, թե իբր դու, կյանքիդ երրորդ տասնամյակին մոտեցող ու այս կյանքում կայացած տղամարդդ, դու, որին հազար ու մի կին է սիրել… մի խոսքով, դու էլի… ոչինչ ես, ոչինչ չարժես – ու դաժե փափախով սելջուկ-թուրքի էլ չես ձգում:

    Ու ստեղ աստիճանաբար մեջդ հառնում է այդ ամենակուլ “Յախք”-ը: Խլուրդին ուզում ես գետնի տակը կոխել, իսկ դատարկ միջակությունը, որը այդ մի քանի րոպեում իրոք որ դադարում է դուրդ գալ… սկսում է զզվանքախառը ծիծաղ հարուցել… Դե վերջն էլ պարզ է – մի ինչ-որ աննկատ վայրկյանի հրաժեշտ ես տալիս, որսում ես դատարկության հաղթականորեն ապուշ հայացքը, աչքի պոչով տեսնում ես խլուրդի նախանձից փայլող աչքերը… ու հեռանում:

    Ուրախացած և թեթևացած… ընկերուհիներս կհասկանան, թե ինչու ուրախացած ու թեթևացած – դե մնացածներն էլ, թող գլխի ընկնեն… կամ հարցնեն, գուցե ասեմ…

    Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են… հետո էլ կասեն ու անվերջ կբանբասեն, թե հայ տղամարդիկ ռուսների գիրկն են վազում… Յախք:

    Երևան
    16.11.2009 թ.
    Այս պատմվածքը տեղադրել էի գաղտնի մի հույսով, որ մարդիկ կկարդան այն և...

    Ուրախությամբ տեսնում եմ, որ այս պատմվածքը շատերին է դուր եկել, իսկ դա հիանալի է: Մարդկանց արձագանքը թույլ է տալիս հուսալ, որ մենք բավականին մեծ շանսեր ունենք հաղթահարելու... "Դատարկություն"-ը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (17.02.2010), My World My Space (11.01.2010), Nadine (11.01.2010), Արևհատիկ (11.01.2010), Էլիզե (27.04.2010)

  3. #227
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Լիոն ջան հիանալի պատմվածք է ու խիստ արդիական:

    ի դեպ մոտավորապես նույն բանի մասին կարդա իմ թեմայում, վերնագիրը ՔԵԶ 1 և ՔԵԶ 2

    http://www.akumb.am/showthread.php/5...82%D5%B4/page2
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (12.05.2010)

  5. #228
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Մերսի, արդեն կարդացի - չափածոն մոտդ լավ է ստացվում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #229
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Շատ լավ ես գրում:
    Պատմվածքտ շատ լավն ա:
    Ամենազարմանալին ու հետաքրքիրը էն ա, որ վերցրել ես կյանքի մի հասարակ դրվագ բոլորիս հետ պատահած, բայց քո սեփական հույզերն ու գույները այնքան առատ են ու սիրուն համեմված, որ հաճույքով ա կարդացվում!!!

  7. #230
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Շնորհակալություն, ուրախ եմ, որ պատմվածքներս Ձեզ դուր եկան: Ինչ արած, երբեմն կյանքը ստիպում է... փիլիսոփայել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #231
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուռը


    Ես հեռանում եմ Ձեզանից,
    Ամեն տեսակ սուտ խաղերից,
    Էլ չեմ խաղում, բարով մնաք...

    Արթուր Մեսչյան


    Հոգնածություն, անսահման հոգնածություն ու… հիասթափություն: Վերջերս մի պատմվածք էի սկսել ու ոչ մի կերպ չէր հաջողվում այն վերջացնել: Այդ պատմվածքը վերջացնելը դարձել էր կարևոր, կարևոր ու գլխավոր մի հարց, իսկական մի գերնպատակ: Թվում էր, թե, եթե այն վերջացնեմ, կհասնեմ ինչ-որ մի հանգրվանի, կլուծեմ ինչ-որ մի կարևոր խնդիր:

    Հիմա, վերջացրել եմ: Բայց ես ցնծություն չեմ զգում… և նույնիսկ չեմ էլ ուրախանում: Չկար, այստեղ էլ ոչինչ չկար: Նույնն է, ամեն ինչ նույնն է, նույն դատարկությունը: Բացեցի երկար սպասված դուռը ու զգացի, որ սա էլ էր խաբկանք, այդ դռան հետևում ևս ոչինչ չկար: Դատարկ, ընդամենը ծիծաղելիության աստիճանի դատարկ մի սենյակ էր, որի ամենահեռավոր անկյունում կրկին… փակ մի դուռ:

    Հոգնել եմ, հոգնել եմ ու… այլևս ցանկություն էլ չկա նոր դռներ բացելու: Երբեմն այնքան ես պայքարում, որ նույն այդ պայքարը դառնում է կյանք: Ու կլանում է էությունդ… ու հետո, երբ հետ ես նայում անցածդ ուղուն, ցավով նկատում ես, որ պայքարից, այդ անվերջ ու անսկիզբ պայքարից բացի ուրիշ բան այդպես էլ չես տեսել: Դռներ, անվերջ ու անսկիզբ դռներ…

    Կարծես ծիծաղում էլ եմ, բայց հոգնած ու հիասթափված ծիծաղ է սա: Նույն այդ ծիծաղն է, որ երբեմն ստիպում ոտքդ չվերցնել մեքենայիդ արագության ոտնակից ու անցնել թույլատրելիի սահմանը: Ու երևի հենց դա է, որ ստիպում է չթեքել մեքենայիդ ղեկը կործանարար անդունդից: Կորուստ, ևս մեկ կորուստ, ու հերթակ մի դուռ` անսկիզբ ու անվերջ, անպտուղ ու անիմաստ:

    Հոգնել եմ… նոր դռներ բացելու ցանկություն այլևս չունեմ…

    Երևան
    26.04.2010
    Վերջին խմբագրող՝ Lion: 27.04.2010, 13:19:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (29.01.2011), Meme (27.04.2010), Nadine (28.04.2010), Skeptic (11.05.2010), Արևածագ (27.04.2010), Էլիզե (27.04.2010), Ժունդիայի (28.04.2010), Միքո (04.05.2010)

  10. #232
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ֆորումցիներ, բարեկամներ:

    Հենց նոր ես հանդիպեցի մի տհաճ իրավիճակի և Ձեզ, որպես իմ ընկերների, ուզում եմ տեղյակ պահել այդ մասին: Հենց նոր մեր ֆորումից Elize-ը ինձ ասաց այն մասին, որ իրեն շատ է դուր եկել այս պատմվածքները, մանավանդ որ նա այն մինչ այդ կարդացել է ՀՀ Գրողների միության կազմում գտնվող "Ցոլքեր" մանկապատանեկան հանդեսում: "Ես կարդացել էի Ձեր այս ստեղծագործությունը "Ցոլքեր" երիտասարդաան հանդեսում, շատ էր մեջս տպավորվել, շատ հավանեցի:" - սրանք Elize-ի խոսքերն են...

    Բաց ես նման հանդեսում կամ որևէ այլ տպագիր տեղ իմ պատմվածքները չեմ տպել…


    Վաղը ևեթ ես կզբաղվեմ այս հարցով և, եթե պատշաճ բավարարում չստանամ, առնվազն դատական հայցը խոստանում եմ այդ ստոր գրագողի դեմ:

    Բարեկամներ, իրավիճակն առայժմ սա է: Ինքս էլ դեռ չեմ տիրապետում լրիվ տեղեկատվությանը և ունեմ գործողությունների մի քանի հնարավոր տարբերակներ:

    Ի՞նչ գաղափարներ, մտքեր կան...

    Ի դեպ - առաջին օրինակը, առանց հեղինակին հղում անելու իմ պատմվածքները տեղադրելու, ես հանդիպեցի այստեղ -

    http://forum.am-kayq.com/topic1810819_0.html

    Խնդրում եմ բոլոր բոլորին - ով երբևէ որևէ վայրում հանդիպի իմ պատմվածքների ցանկացած տիպի օգտագործում ու եթե թեկուզ մազաչափ էլ կկասկածի, որ դրանք ես չեմ օգտագործում, թող ինձ իմաց տա: Նախապես շնորհակալություն բոլորին...
    Վերջին խմբագրող՝ Lion: 27.04.2010, 21:06:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (27.04.2010), Ժունդիայի (28.04.2010)

  12. #233
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին նորությունները: "Ցոլք"-ի Խմբագիրը ազնիվ խոսք է տալիս, որ նման պատմվածք իր հանդեսի վերջին վեց համարներում չկա... Ինքս մոտ օրերս կճարեմ ու կնայեմ "Ցոլք"-ի վերջին համարները: Այստեղ մի բան այն չէ...

    Իսկ հղածս ֆորումից պատմվածքներն արդեն հեռացվել են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (28.04.2010)

  14. #234
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ֆորումցիներ, բարեկամներ:

    Հենց նոր ես հանդիպեցի մի տհաճ իրավիճակի և Ձեզ, որպես իմ ընկերների, ուզում եմ տեղյակ պահել այդ մասին: Հենց նոր մեր ֆորումից Elize-ը ինձ ասաց այն մասին, որ իրեն շատ է դուր եկել այս պատմվածքները, մանավանդ որ նա այն մինչ այդ կարդացել է ՀՀ Գրողների միության կազմում գտնվող "Ցոլքեր" մանկապատանեկան հանդեսում: "Ես կարդացել էի Ձեր այս ստեղծագործությունը "Ցոլքեր" երիտասարդաան հանդեսում, շատ էր մեջս տպավորվել, շատ հավանեցի:" - սրանք Elize-ի խոսքերն են...

    Բաց ես նման հանդեսում կամ որևէ այլ տպագիր տեղ իմ պատմվածքները չեմ տպել…


    Վաղը ևեթ ես կզբաղվեմ այս հարցով և, եթե պատշաճ բավարարում չստանամ, առնվազն դատական հայցը խոստանում եմ այդ ստոր գրագողի դեմ:

    Բարեկամներ, իրավիճակն առայժմ սա է: Ինքս էլ դեռ չեմ տիրապետում լրիվ տեղեկատվությանը և ունեմ գործողությունների մի քանի հնարավոր տարբերակներ:

    Ի՞նչ գաղափարներ, մտքեր կան...

    Ի դեպ - առաջին օրինակը, առանց հեղինակին հղում անելու իմ պատմվածքները տեղադրելու, ես հանդիպեցի այստեղ -

    http://forum.am-kayq.com/topic1810819_0.html

    Խնդրում եմ բոլոր բոլորին - ով երբևէ որևէ վայրում հանդիպի իմ պատմվածքների ցանկացած տիպի օգտագործում ու եթե թեկուզ մազաչափ էլ կկասկածի, որ դրանք ես չեմ օգտագործում, թող ինձ իմաց տա: Նախապես շնորհակալություն բոլորին...
    Ոչ մի կերպ չի հաջողվում ձեռք բերել "Ցոլքեր"-ի 2009 թ-ի 4-րդ համարը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #235
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ ժամ


    Մեկ ժամ, շատ է ու քիչ, կարճ է ու… երկար: Մեկ ժամ, զարմանալի մի ժամանակահատված, որը մեկ ակնթարթի պես կարող է թռչել սիրածդ կնոջ գրկում, բայց միաժամանակ կարող է նաև դաժան անվերջություն պես կախվել վրադ` նույն այդ կնոջը սպասելիս: Ժամ, մեկ ժամ, մարդկային օրվա չափման սովորական մի միավոր, ժամ, մեկ ժամ, ինչքան բան կա ու… ինչքան բան չկա քո մեջ…

    15:55 (“Մեկ ժամ”-ի սկիզբ)

    - Վա¯ա¯ա¯յ,- հանկարծ տեղում ուղղվեց կոլեգաս ու ընկերս` Կարենը,- ո՞նց էի մոռացել,- Կարենը սկսեց տենդագին կերպով թղթերը քչփորել, հետո էլ ձեռքը տարավ գրպանը ու դարձավ ինձ,- ապեր, ավտոս տանն եմ թողել, ինձ շտապ Նախարարություն կտանե ՞ս…
    - Իհարկե,- վեր կացա տեղիցս ու հագա կոստյումս,- գնացինք…

    16:05

    - Մի րոպե, ընդամենը մի րոպե սպասիր, մտնում եմ, Թուղթը վերցնում ու դուրս եմ գալիս,- դարձավ ինձ Կարենը, երբ ես կայանեցի մեքենաս Նախարարության դիմաց:
    - Գնա, կսպասեմ,- պատասխանեցի ես ու սկսեցի քչփորել մեքենայիս մագնիտաֆոնը` մի կարգին երգ գտնելու հույսով: Բայց հակառակի պես դիսկի վրայի բոլոր երգերն էլ ինձ արդեն հասցրել էին ձանձրացնել: Անցա ռադիոյին, բայց այն էլ ոչ մի բան չտվեց…

    16:06 – 16:10

    Ձանձրույթ, մատների թմբկահարում ղեկին, ներքին ընդվզում տոթի դեմ, օրվա անցուդարձի հիշողություն, Նախարարություն, Նախարարության կառուցվածքի վերլուծություն, մի սենյակ, սենյակում` Շուշանիկը...

    16:10 – 16:12

    “Ինչ լավ ու նուրբ աղջիկ է, համեստության տիպար”,- անցավ մտքովս ու հակառակի պես էլ հիշեցի վերջերս նայած “Աֆոնյա” ֆիլմը, երբ գլխավոր հերոսը չի նկատում իրեն անկեղծորեն սիրող գեղեցիկ ու համեստ աղջկան, այլ դրա փոխարեն տարվում է չգիտես ինչով,- “հազիվ 23-24 տարեկան կլինի, վատ աղջիկ չի, հետս խոսելիս կարծես նույնիսկ շիկնում էլ է ու իրար խառնվում: Իրոք որ համեստ, իսկական տնական աղջիկ է, տղերքն էլ են լավ կարծիքի: Իսկ որ մեր դուրսընկածները որևէ մի աղջկա մասին լավ կարծիքի են լինում, էդ ահագին բան արժի: Իրոք էլի, ի՞նչ եմ ընկել աջ ու ձախ, աղջիկը հենց կողքիս է, կարծես ինձնից էլ չի խուսափում”…

    16:12 (րոպեի մնացած մասը)

    Տոթը դառնում է անտանելի. ես դուրս եմ գալիս մեքենայից: Կարենը ուշանում է: Ի վերջո որոշումս կայացնելով` մտնում եմ Նախարարություն: Ոչինչ, Կարենը որ գա ու տեսնի, որ ես մեքենայի մեջ չեմ, թող ձեռքիս զանգահարի կամ էլ մի քիչ սպասի…

    16:15 – 16:20

    Հաճելի ու գեղեցիկ զրույց Շուշաինիկի հետ: Սկսեցինք աշխատանքային թեմաներով, վերջացրեցինք նրանով, որ նա, շատ սիրալիր տոնով պատասխանելով իմ հարցերին ու ընթացքում շիկնելով և կարծես թե շփոթվելով ու վրաս չնայելով, մանրամասն պատմեց, թե երբ է դպրոցը վերջացրել, երբ և որ ԲՈՒՀ-ն է ավարտել, ինչ պլաններ ունի ապագայի վեաբերյալ:

    16:20 – 16:21

    Գեղեցիկ տրամադրությամբ վերադարձ մեքենայիս մոտ, գրեթե միանգամից էլ ինձ միացավ Կարենը:

    16:21 – 16:31

    Վերադարձ Աշխատանքի վայր: Ճանապարհին հասցրեցի պարզել նաև Շուշանիկին ինձնից ավելի շուտ ճանաչած Կարենի կարծիքը այս աղջկա մասին: Կարծիքը միանշանակ լավն էր` համեստ, գեղեցիկ բնավորության տեր, իսկական տան աղջիկ: “Ապե, ես որ ամուսնացած չլինեի…”,- մոտավորապես այս միտքն էր պտտվում ընկերոջս խճճված խոսքերում: Իմացա նաև Շուշանիկի հեռախոսահամարը…

    16:35

    SMS N 1
    Նորից բարև, Շուշանիկ ջան: Ես եմ, նոր մենք զրուցում էինք Բլանկի գործով: Բայց հարցը Բլանկը չէր, կամ… էդքան էլ էդ չէր: Շուշանիկ ջան, մենք կարող ե՞նք հանդիպել

    16:37
    SMS N 2

    Գիտե՞ս, ուզում էի այս ամենը դեմ առ դեմ ասել, բայց մտածեցի` կշփոթվես: Կարող եմ դեմ առ դեմ էլ կրկնել, խնդիր չկա, կարող եմ նաև քո ուզած ժամին Նախարարության շենքում կամ դրա դիմացը լինել…

    16:39
    SMS N 3

    Մեծ մարդիկ ենք, գուցե սա էլ ճակատագիր է, ո՞վ գիտի: Համենայն դեպս, ճակատագիր է սա, թե ոչ, մենք կիմանանք, երբ հանդիպենք, ճիշտ չի՞

    16:45
    SMS N 4

    Շուշանիկ ջան, եթե այս կամ այն պատճառով “չէ”-ի կողմն ես, ուղղակի, ասա թեկուզ SMS-ով: Ազնիվ խոսք, խնդիր չկա, հո լակոտ չե՞մ

    16:47
    SMS N 5

    Ի դեպ, Շուշանիկ ջան, երդվում եմ մորս արևով, որ “հա”-ի դեպքում “տեսար ինչ շուտ համաձայնեց”-ի պես տափակ բաներ մտքովս չեն անցնի: Վերջը հո մանկապարտեզ չի՞

    16:52 – 16:53
    SMS N 6

    Ուղղակի դու ինձ դուր ես եկել, կողքից էլ լիքը լավ բաներ եմ լսել քո…”: SMS-ի գրառումը ընդհատվեց, քանի որ հեռախոսիս վրա զանգ եկավ: Ինքն էր…

    16:53 – 16:54 (Խոսակցություն Շուշանիկի հետ)

    - Լսում եմ, Շուշանիկ ջան:
    - Ուրեմն լսի, թե քեզ ինչ եմ ասում, եթե մյուս անգամ էլ զանգել ես, ես քեզ գիտե՞ս ինչ կանեմ…,- լսեցի մի չար ու ճղճղան ձայն:
    - Հա, բայց էդ ե՞րբ էիր արգելել զանգելը, որ հիմա էլ նման տոնով ես խոսում,- ծիծաղեցի ես, քանի որ դեռևս գտնվում էի գեղեցիկ տրամադրության մեջ:
    - Լսի ինչ եմ ասում, դու չես էլ պատկերացնում, թե ում հետ ես խոսում…-, շարունակեց չար ու կոպիտ ձայնը,- եթե մյուս անգամ ինձ զանգել ես, ես սաղին ոտի կհանեմ: Դու չես էլ պատկերացնում, թե քեզ հետ ինչ կլինի…

    Ստեղ մի պահ ստոպ-կադր.
    … Ուրեմն ասեմ, որ ես երբեք տանել չեմ կարողացել, երբ ինձ սպառնացել են, առավել ևս, երբ փորձել են վախեցնել: Նման դեպքերում հոգիս կարծես քոր է գալիս ու մի սատանա կարծես ասում է` տո իրանց մեխն էլ, իրանք էլ, հենց պտի էդ մեխին էլ ձեռքով խփեմ: Նման դեպքերում սովորաբար բռնցքահարություն է սկսվում, բայց դե այս անգամ դիմացս աղջիկ էր, այնպես որ ինձ զսպեցի: Ավելորդ էլ է ասել, որ գեղեցիկ տրամադրությունս միանգամից հօդս ցնդեց ու ես մեկեն սթափվեցի…
    Ստոպ-կադրի ավարտ:

    …- Լավ, լավ, հաշվի վախեցա, էլ չեմ զանգի,- թեթևակի ծիծաղելով զարգացող իրավիճակի վրա` շարունակեցի խոսակցությունը ես:
    - Սա¯ա¯ա¯ղին ոտի կհանեմ,- չէր հանգստանում ձայնը հեռախոսի մյուս կողմում,- սա¯ա¯ղին… դու դաժե չես պատկերացնում` ինչ կլինի…
    - Արդեն պատկերացնում եմ, Շուշանիկ ջան, պատկերացնում եմ, էլ չեմ զանգի, խոստանում եմ,- մի պահ պատկերացրեցի այն նուրբ ու հմայիչ դիմագծերը, որոնք հիմա աղճատվել էին նեղմիտ ուղեղից, բացարձակ անդաստիարակությունից ու դատարկ փառասիրությունից, ինձնից անկախ մռայլվեցի հերթական այս պատրանքի ցրման կապակցությամբ ու շարունակեցի,- չեմ զանգի, խոստանում եմ, չեմ զանգի, հաշվի՝ վախեցա…

    16:55 (“Մեկ ժամ”-ի ավարտը)

    - Բանա եղե՞լ, ապե,- հարցրեց Կարենը, որը հեռախոսս անջատելու հենց վերջին պահին մտավ սենյակ ու տեսավ մռայլված դեմքս:
    - Չէ¯է,- ծիծաղեցի ես,- ուղղակի գրպանիս անկյունում մի հատիկ արևածաղիկ էր մնացել, որոշել էի չրթել: Չես էլ պատկերացնի՝ ինչ զզվելի էր: Մինչև հիմա բերանումս նմշահամ է մնացել: Իսկ արտաքինից ինչ լավն էր, է, հեչ կասեի՞ր…

    Մեկ ժամ, շատ է ու քիչ, կարճ է ու… երկար: Մեկ ժամ, զարմանալի մի ժամանակահատված, որը մեկ ակնթարթի պես կարող է թռչել սիրածդ կնոջ գրկում, բայց միաժամանակ կարող է նաև դաժան անվերջություն պես կախվել վրադ` նույն այդ կնոջը սպասելիս: Ժամ, մեկ ժամ, մարդկային օրվա չափման սովորական մի միավոր, ժամ, մեկ ժամ... երբեմն դու հերիք ես նույնիսկ մեկ ամբողջ մարդ ճանաչելու համար…

    Երևան
    11.05.2010 թ.
    Վերջին խմբագրող՝ Lion: 11.05.2010, 17:57:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.05.2010), einnA (22.08.2010), Mariam1556 (21.08.2010), Mark Pauler (29.01.2011), Nadine (11.05.2010), Skeptic (11.05.2010), Արևածագ (11.05.2010), Էլիզե (12.05.2010)

  17. #236
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ չէ չէ չէ, Լիոն քո պատվածքների հերոսները դու՞ ես, ահավոր հետաքրքիր ա ոնց ա ստացվում որ քո հերոսները(կամ դու), միշտ հրապուրվում եք հենց տենց աղջիկներով, որոնք առաջին հայացքից սուրբ են, հետո հանկարծ՝ ինչ որ փուլից սկսած, պարզվում ա որ անդաստիարակ ու զզվելի դեմքեր են;

  18. #237
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, Երվանդ ջան, հերոսները իհարկե ես չեմ ու թող քեզ չշփոթեցնի առաջին դեմքով պատումը վարելը: Ուղղակի "Առաջին դեմք"-ը դա ոճ է, գրական պրիոմ, այսքան բան Իրականում այս պատմվածքներում արտահայտվում են հեղինակի մտքերն ու խոհերը մեր կյանքի նկատմամբ - այսքան բան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #238
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Երվանդ ջան, հերոսները իհարկե ես չեմ ու թող քեզ չշփոթեցնի առաջին դեմքով պատումը վարելը: Ուղղակի "Առաջին դեմք"-ը դա ոճ է, գրական պրիոմ, այսքան բան Իրականում այս պատմվածքներում արտահայտվում են հեղինակի մտքերն ու խոհերը մեր կյանքի նկատմամբ - այսքան բան...
    Առյուծ ախպեր գիտեմ ինչ ա առաջին դեմքով գրելը, դրա համար հարցրել էի դու ես հերոսները թե չէ, դե թեկուզ էտ դեպքում մեկ ա մտորելու առիթ կա, քո սիրո թեմայով համարյա բոլոր պատվածքներում, նու համենայն դեպս նրանք որոնք ես կարդացել եմ բոլորը, մի սյուժե ունեն, հերոսը տեսնում ա մի չնաշխարհիկ աղջկա, սիրահարվում ա խելագարի նման, ու հետո պարզվում ա որ էտ աղջիկը:jaxq խոզի մեկն էր
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 13.05.2010, 23:27:

  20. #239
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չէի էլ կասկածում, որ գիտեիր, ապեր, ուղղակի առիթն օգտագործեցի, որ այս հարցը պարզաբանեմ - թե չէ հնարավոր է մարդկանց մոտ թյուր տպավորություն ստեղծվեր Ուղղակի ինձ մոտ առաջին դեմքով գրելն է մի տեսակ ընդունելի - երրորդ դեմքով գրած պատմվածքներ էլ ունեմ, բայց դա էդքան էլ չեմ սիրում...

    Դե իսկ չնաշխարհիկ աղջիկների ու "յախք"-ի պահով... Գիտես, ուղղակի էդ երևույթը մի քիչ հաճախ է հանդիպում մեր կյանքում: Ու կարծում եմ, որ այստեղ ոչ մի զարմանալի բան էլ չկա - գեղեցիկ աղջիկները որպես կանոն կյանքի կողմից երես առած են լինում, իրենց ամեն ինչ մի քիչ հեշտ է տրված լինում, իսկ տղաների մշտական ուշադրությունը, իմ կարծիքով իհարկե, մի քիչ բացասաբար է ազդում նրանց բնավորության վրա: Տես, դու ասում ես, թե իմ պատմվածքներում այդ մոտիվը շատ է անցնում - ընդունում եմ: Բայց համաձայնիր, որ երևույթն իրոք որ ինչքան ցավալի է, այնքան էլ քիչ ուսումնասիրված է, աննկատ, բայց շատ հանդիպող:

    Խնդիրն այն է, որ, երբ գեղեցիկ աղջկան տեսնում ես, նրա գեղեցկությունը միանգամից էս ընկալում, իսկ այ բնավորության տհաճ պահերը զգալու ու հասկանալու համար ժամանակ է պետք, էն էլ ոչ միայն ժամանակ, այլև փորձություններով լցված ժամանակ, քանի որ նման մարդկանց դեմքին սովորաբար "դիմակ" է լինում: Իսկ դա շուտ չի լինում: Իսկ նրա գեղեցկությունը աչքիդ առաջ է: Ու հենց դրա համար է այդպես լինում, որ ինքը մարդու համար, հիմք ընդունելով գեղեցկությունը, աստիճանաբար դառնում է "հրեշտակային կերպար", այն դեպքում, երբ ժամանակի փորձությունով անցած "փորձաքննության արդյունք"-ը լինում է զզվանք: Ավելին, հրեշտակային արտաքինի ու ներքին տհաճ էության այս հակասությունն է հենց, որ ստեղծում է սուր զգացմունքային ֆոն: Մի խոսքով, Երո ապեր, բարդ թեմայա ու որ մի օր առիթ լինի, ավելի կենդանի միջավայրում կխորանանք նրա մեջ

    Դե իսկ պատմվածքները... գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել, սենց զարմանալի մի բան...
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.05.2010, 07:49:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #240
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ քայլ


    …Իսկ կար մի ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալը ինձ համար անսահման երջանկություն էր…

    Զարմանալի մի բան է կյանքը ու լի է տարօրինակ շրջադարձերով: Շրջադարձերով` կտրուկ ու ամենակուլ այդ տատանումներով, որոնցից և ոչ մեկն էլ երբեք չես իմանա, թե քեզ համար իր հետ ինչեր կբերի: Կար ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալու համար ես ժամերով կանգնում էի ձեր ինստիտուտի կամ ձեր տան դիմաց, կար ժամանակ, երբ ամեն անգամ ձեր տան պատուհանի մոտից անցնելիս ես հայացք էի գցում այդ նույն տան պատուհանին ու հույսով սպասում, որ կտեսնեմ այնքան սիրելի դարձած քո սիլուետը: Այո, կար, եղել է այդպիսի ժամանակ…

    Փողոց, կամ, ավելի ճիշտ, պողոտա` Մաշտոցի պողոտա` զբոսնելուս ամենասիրած վայրերից մեկը: Մարդկային անվերջանալի հոսք ու աղմուկ: Փողոց, ըստ էության սովորական մի վայր, որտեղ կյանքում մենք լինում ենք անթիվ անգամներ:

    Բայց պե՞տք է հենց այդպես ստացվեր, որ ես, ես, որ արդեն տարիներ էի անցկացրել այն բանից հետո, երբ ինձ արդեն չէր հուզում ձեր տան պատուհանին նայելը, պե՞տք է որ այդպես հենց ստացվեր, որ այդ նույն փողոցում ես հանդիպեի, դեմ-դիմաց դուրս գայի քեզ,, երբ մեր շուրջը այդ պահին զարմանալի կերպով նույնիսկ մարդիկ էլ չկային…

    Ասում են, թե սիրուց ատելություն մեկ քայլ է, ուղիղ մեկ, սովորական մի քայլ: Ու հիմա ես նոր եմ միայն զգում, թե կյանքի հնոցով անցած իմաստնության ինչ մեծ պաշար է կուտակված թվում է թե արտաքինից պաթետիկ ու սովորական դարձած այդ խոսքերի մեջ: Սիրուց ատելություն, մեկ, ուղիղ մեկ քայլ: Մենք հանդիպեցինք իրար, պատահական կերպով անցանք միմյանց կողքով ու հենց նույն այդ պահին էլ ես ցավով զգացի, որ, ավա¯ղ, վաղուց արդեն արել եմ այդ մեկ ու ճակատագրական քայլը…

    Այդ օրը ես հոգնած ու ձանձրացած դուրս էի եկել աշխատանքիս վայրից և, տուն գնալուց առաջ որոշել էի ընդամենը գոնե մի քիչ զբոսնել: Եվ, հավատա, ամենաքիչը, որ այդ պահին մտածում էի, դու էիր: Ասենք վերջին տարիներին դու գրեթե տեղ էլ չունեիր իմ մտքերում, իսկ այն քիչն էլ, որ պատկանում էր քեզ, կազմված էր ընդամենը մեր վերջին խոսակցությանը վերաբերվող տգեղ հուշերից ու ավազե փշրված տիկնիկի մասին զարմանալի մտորումներից…

    Բայց այժմ տեղի ունեցավ զարմանալին` Մաշտոցի հսկայական պողոտայում մենք հանդիպեցինք իրար այնպիսի ճշտությամբ, որը կյանքիկոչել ունակ է թերևս միայն Պատահականություն կոչվող այդ զարմանալի աճպարարը: Մենք, երկուս, մոտեցանք իրար, ամենավերջին պահին նկատեցին միմյանց, մեր հայացքները հանդիպեցին ու մենք… չբարևելով էլ նույնիսկ իրար, որպես իսկական անծանոթներ, անցանք միմյանց կողքից:

    Ասում են, սիրուց ատելություն մեկ քայլ է: Ճիշտ են ասում: Ճիշտ խոսք է ու երևի հենց դրանում է կայանում բացատրությունը այն տխուր առեղծվածի, որին արդեն քանիերորդ անգամ հանդիպում եմ ես և որը իմ իմաստուն ընկերները հաճախ են ինձ երեսով տալիս: Հրապուրվել ու հիասթափվել, հիանալ ու զզվել, սիրել, վերջում էլ… ատել : Զարմանալի բան է կյանքը ու ասում են, թե իրապես ատել կարող են միայն այն մարդիկ, որոնք իրապես էլ սիրել են…

    Ես շատ թշնամիներ եմ ունեցել իմ կյանքում, շատերն ունեմ նաև հիմա: Իրենք ինձ չեն սիրել ես էլ իրենց, իրենք ինձ են հարվածել, միշտ էլ պատասխան են կերել, իրենք ինձ են ատել, ես էլ` իրենց: Կյանք է, բնական ու սովորական կյանք, սակայն… Մաշտոցի ու Թումանյանի խաչմերուկում, երբ արդեն իմ հետևում էի թողել քեզ ու արյունս պղտորած այդ անակնկալ ալիքից մթագնած ուղեղով Թումանյան փողոցով թեքվել էի դեպի Հյուսիսային պողոտա, հենց այդ պահին ու այդ վայրկյաններին էլ ես հանկարծ զգացի, որ իմ թշնամիներից և ոչ մեկին էլ ես երբեք այնքան խորը չեմ ատել, ինչպես որ ատում եմ հիմա քեզ…

    Զարմանալի բան է կյանքը… բայց չէ՞ որ կար մի ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալը ինձ համար անսահման երջանկություն էր …

    Երևան
    29.05.2010 թ.
    Վերջին խմբագրող՝ Lion: 29.05.2010, 13:50:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.05.2010), Mark Pauler (29.01.2011), My World My Space (29.05.2010), Nadine (31.05.2010), Tig (01.02.2011), Էլիզե (29.05.2010)

Էջ 16 18-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  3. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  4. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  5. Տե՛ս, աղջիկ են փախցնում…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.06.2011, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •