Իսկ ես չեմ կարդացել - ու ո՞րն է նմանությունը Գրիբոյեդովի ստեղծագործության հետ:
Իսկ ես չեմ կարդացել - ու ո՞րն է նմանությունը Գրիբոյեդովի ստեղծագործության հետ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լեո ջան, ես էլ չեմ կարդացել այդ գործը, ցավոք, սակայն ուրախ եմ, որ իմ սարկազմով համեմված գրառումները, առողջ բանավեճի տարր չպարունակող խոսակցությունը համեմատել ես մեծ կատակերգության հետՑավոք գրառումդ ինքն իրենով թեմայից դուրս, կծողական էր: Ինչևէ, ինչպես ամեն ոք, իրավունք ունես սեփական դատողություններն ունենալու
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լեո - եթե ասելու բան ունես, բաց տեքստով ասա, եթե պետք է, հանդիպենք ու տղամարդավարի պարզենք, թե ով ում և ինչի համար առիթ ունի «կծելու»...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լեո-ի խոսքերիցLion-ի խոսքերից
Պարզ գրել եմ ինչ էի ուզում ասել:
Քո ու Չուկի խոսակցությունը կարդում եմ նույն հետաքրքրությամբ, ինչպիսի հետաքրքրությամբ կարդացել եմ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ, այո, այս թեման ու ընդհանրապես այս ֆորումը կարդալու, ընդ որում հետաքրքրությամբ կարդալու համար է...![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 14.07.2009, 16:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, ես շատ բաց տեքստով եմ արտահայտվել, այլ հարց է, թե դու լավ չես հասկացելԵս իմ ասածը էսպես էլ կարողանում եմ նորմալ ասել: Եթե ուզում ես նույնը անձամբ իմ բերանից լսել, խնդրեմ համեցիր տղամարդավարի (սրա շեշտելու իմաստը չհասկացա
) զրուցենք: Չնայած եթե կարող ես, խնդրում եմ սահմանափակվիր օնլայնի շրջանակներում, խնայիր իմ առանց այն էլ խիստ սեղմ ժամանակը
Հա, ի դեպ ես չեմ կծում, դու՝ չգիտեմ![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 14.07.2009, 16:59:
Լիոն ջան, չեմ ուզում քեզ հուսահատեցնել, բայց կարծում եմ, որ մեր բարեկամը՝ Լեոն, հասկացնում էր, որ մեր խոսակցությունն ավելի դատարկախոսության է նմանվում: Չեմ ցանկանում վստահաբար պնդել, որ Լեոն հենց դա էր ասում, բայց կարող եմ ասել, որ եթե դա էր ասում, ապա լիովին իր հետ համաձայն եմ, միայն կավելացնեմ, որ ինքը միացավ այդ դատարկախոսությանը ու մենք կազմեցինք մի հրաշալի տրիո![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կծելու պահերով՝ դիմիր Չուկին: Ինքը գրեց կծողական տոնի մասին, որը իրոք ստացվում էր քո տողերից: Լավ, հիմա տեսնում եմ, որ նման նպատակ չես ունեցել, ուղղակի տողերդ էին երկիմաստ ստացվել...
Իսկ «տղամարդավարի» խոսելու իմաստը հենց նրանում է, որ եթե որևէ մեկը որևէ մեկին դուր չի գալիս ցանկացած պատճառով, ավելի լավ է այդ մարդու հետ հանդիպել ու «տղամարդավարի» միմյանց քիթ փշրել, քան թե ֆորումներում, այն էլ այնպիսի թեմաներում, որտեղ մարդ իր ստեղծագործություններն ու դրանց անբաժանելի մասը հանդիսացող հուզական ֆոնն է տեղադրում, երկիմաստ ակնարկներ անել... Սա նկատի ունեի:
Վերջին խմբագրող՝ Lion: 14.07.2009, 17:00:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ariadna (14.07.2009)
Երևի ճիշտ ես: Բայց առաջարկում եմ չմոռանալ, որ նմանատիպ թեմաներում պետք չէ գրել ուղղակի գրելու համար ու պետք է լավ հիշել, որ դիմացինդ մարդ է, իր հույզերով, բնավորության գծերով, ապրած օրով և լավ կամ վատ տրամադրությամբ:
Մնացածը... թե ինչ պետք չի անել նման թեմաներում, թող ամեն մարդը ինքն իր համար որոշի՝ ըստ իր կարողացածի, պատկերացրածի ու հասկացածի![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մհեր ջան, համաձայն եմ քեզ հետ, լիովին: Պետք չէ գրել միայն գրելու համար: Բայց ինչու՞ միայն այս թեմայում, ինչու՞ միայն նմանատիպ թեմաներում: Ընդհանրապես ակումբում, որևէ թեմայում պետք չէ գրել միայն գրելու համար: Ապրիկոս: Հրաշալի բանաձև: Մնում է խնդիր, Մհեր ջան: Ես հիմա քեզ պարզ օրինակի վրա ցույց տվեցի, թե ինչքան անկապ են գրառումները, որոնք արված են միայն գրելու համար: Մնում է խնդիր, ոնց հասկացնեմ քեզ, որ էդպիսի գրառումներ ակումբում չանես
Շատ պարզ:
Իմ կողմից խոստանում եմ աշխատել հնարավորության դեպքում յուրաքանչյուր նմանատիպ գրառման առկայության դեպքում (քո կողմից) այցելել այս թեմա ու կատարել նմանատիպ մի գրառում
Գուցե էսպես աստիճանաբար հասկանաս, թե իմ պահանջը՝ ֆլուդը դադարացնելու վերաբերյալ, ինչ է նշանակում, ընկալես ըստ կարողացածիդ, պատկերացրածիդ, հասկացածիդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտակ ջան - ես, ինչպես և իմ ծանոթներից մեկը, չեմ սիրում, որ ինձ հետ վերջնագրերով են խոսում: Ես պահպանում եմ ակումբի կանոնադրությունը, սակայն միաժամանակ էլ ինձ իրավունք եմ վերապահում այդ շրջանակներում գրել ցանկացած թեմայում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տղաներ, դադարեցրեք օֆտոպը, արդեն չեմ կարողանում ձեր օդտոպները թեմայի քննարկումներից տարբերել:![]()
Հատուցում
Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են, ուղղակի չեմ կարողանում համակերպվել թույլ մարդկանց գոյության հետ: Ասում են, երբ քեզ նույնիսկ մարդակերն է կուլ տվել... ցանկացած դեպքում երկու ելք ունես...
Պատերը կկրծեի, թեկուզ և փիղ կտրորեի... Կանեյի այդ բոլորը ու... սրտիս ծանրությունը չէի զգա: Բայց ստիպված ես քեզ ուրախ տեսք տալ և ծիծաղել կատակների վրա, կատակներ, որ իրականում քեզ չեն ուրախացնում: Իրականում նույնիսկ ժպիտ չեն առաջացնում: Բայց պետք է, ծիծաղել - մոտիկ մարդկանց պետք չէ վշտացնել...
Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ», բայց հիմա... արդեն մի քանի օր է, կրցքավանդակիս ձախ կողմում տարօրինակ ծանրություն եմ զգում: Երևի տենց պետք է լիներ... կամ չլիներ: Բայց եղավ...
Դրսում շոգ ամառ է, բայց ես մրսում եմ: Ընկերներս խմբերով գնում են Սևան՝ «ժամանակ անցկացնելու»: Ես չեմ գնում, քանի որ դա ինձ չի տաքացնում, ես մրսում եմ: Ուզենամ, հենց հիմա վեր կկենամ մոնիտորի մոտից և մեկ ժամից կհիանամ Սևանի անկրկնելի լազուրով: Բայց... կրցքիս ձախ կողմի ծանրությունը ինձ չի լքում: Իսկ ծանրություն զգալու դեպքում պետք է ջրից հեռու մնալ...
Արթուր Մեսչյանի երգերն եմ հիշում… Բայց դա առաջ էր, որ տխրության պահերին լսում էի դրանք: Հիմա իրենք-իրենց են մտքիս գալիս: Երևի ծերացել եմ, արյունն էլ չի խաղում երակներիս մեջ - երևի...
Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են... երևի իրենք էլ ինձ չեն սիրել: Բայց դե այլ կերպ չես կարող - կոտրվելը, խելագար ձայնով ոռնալն ու պատերը կրծելը... ինձ համար չեն: Ես ինձ չեմ հարգի, իսկ ինքդ քո նկատմամբ հարգանքի կորուստը կործանման սկիզբն է:
«Ամեն ինչի համար վճարել է պետք»,- կասեր իմաստուն ընկերներիցս մեկը: Վճարում եմ՝ լիուլի: Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ»...
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 19.07.2009, 19:23:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Անվերադարձ երազ
Էջ, թղթի մի կտոր, անարժեք մի բան, կամ էլ համակարգչի էկրանին երևացող սպիտակ մի տարածք: Ինչքա՞ն խոհեր ու մտքեր եմ հանձնել քեզ, ինչքան ենք կիսվել: Այսօր էլի մոտդ եմ եկել էջ, այդպես է ստացվել...
Վերջերս ես սկսել եմ վախենալ: Ծիծաղեցի՞ր - ասենք դու ծիծաղելու ունակություն երևի չունես էլ: Բայց երևի ինձ ճանաչողները իրոք ծիծաղեցին - ծիծաղեք, սիրելի իմ ընկերներ - ծիծաղեք, որ ձեր ճանաչած ընկերը սկսել է վախենալ: Դեհ, ինչ արած, դա էլ այդպես ստացվեց: Բայց դե թող ծիծաղեն իմ ընկերները, էջ, ծիծաղը, ասում են, օգտակար է: Համենայն դեպս օգտակար է՝ առողջ ծիծաղը...
Բայց ես իրոք վախենում էմ, էջ, ու ես ուրախ եմ, որ դու չես ծիծաղում ինձ վրա: Գիտե՞ս, ընկերներիս նույնիսկ ամենաազնիվ ու բարեսիրտ ծիծաղն էլ կխանգարի նրանց ասել այն, ինչ ես կասեմ քեզ: Այո, վերջերս ես սկսել եմ վախենալ...
Իսկ դու գիտե՞իր, էջ, որ ամեն մի մարդ, կամ էլ, գոնե ամեն մի ինձ նման մարդ, իր կյանքում ունի գեղեցիկ մի երազ, գողտրիկ մի անկյուն, որի մուտքի գաղտնաբառը միայն ինքը գիտի: Չգիտեիր, քանի որ սովորաբար դժվար է լինում նայել դիմակ կոչվող արհեստական ծածկույթի տակ ու տեսնել մարդու իրական դեմքը: Բայց այդ երազը կա, էջ, համենայն դեպս, պետք է որ լինի: Ծիծաղու՞մ ես, էջ, ես քեզ էլ զվարճացրի՞: Բայց կարծես թե ոչ - դա հոսանքի տատանում է կնճռոտում քո դեմքը, իսկ իրականում դու հանգիստ ես - դու երևի չես էլ կարող անհանգիստ լինել...
Դու երբևէ կորցրե՞լ ես երազդ, էջ, զգացե՞լ ես, թե ինչպես է այն սլանում կողքիցդ ու հեռանում, գոնե մեկ անգամ զգացե՞լ ես կողքիցդ անցնող ու սլացող երազի անվերադարձությունը, մի՞թե գոնե մեկ անգամ քեզ չի այցելել պարտվելու, սեփական երազը կորցնելու ու այն այլևս երբեք չգտնելու վախը...
Մի ծիծաղիր, էջ, վերջերս ես սկսել եմ վախենալ - այդպես էլ է պատահում...
Վերջին խմբագրող՝ Lion: 05.08.2009, 19:27:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ