User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

  1. #31
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը


    Էժանագին, զւտ հոլիվուդյան էֆեկտներով հագեցած ֆիլմ: Ի դեպ, կարծես թե հենց վրացիք հանձարկվեցին ու ցխեցին և Ցխենվալին, և օսական մյուս գյուղերն ու քաղաքները, հենց նրանք սադիստի պես սկսեցին ռմբակոծել օսերին, հենց վրացական տանկերը մտան Ցխենվալի, բայց ֆիլմում, բնականաբար, ամեն ինչ ուղիղ հակառակն է ցույց տրված - ինչ ասես, պրոպագանդա է: Ի դեպ, կրկին ֆիլմի ամերիկյան ոճի մասին, ժուռնալիստներ կան, իբր, տեսեք-տեսեք, մենք օբյեկտիվ ենք...

    Յաախք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (05.06.2011)

  3. #32
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ::
    99-ին ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Բելգրադի ռմբակոծությունը մարդասիրական քայլ էր՝ ուղղված Կոսովոյում էթնիկ զտումների դադարեցմանը: Էդ ժամանակ ամերիկացիք խաղաղապահ գործունեության բացառիկ օրինակ ցույց տվեցին:
    Իսկ 2008-ի օգոստոսյան դեպքերի ռուսական միջամտությունը անկախ պետության սուվերենության նկատմամբ անօրինակ անեքսիայի գրքային նմուշ էր: Օլիմպիական խաղերի խաղաղաշունչ սկզբունքին հակառակ կատարված աներևակայելի վայրագություն:

    Կորչի՛ հյուսիսային արջը՝ Ռուսաստանը, կորչե՛ն ՊուԾինն ու ՄեդվեՁը:
    Կեցցե՛, վարդերի ժողովրդավարությունը::galstuk_tsamox
    Առաջին պարբերույթի մասին ոչինչ ասել չեմ կարող, չեմ հետաքրքրվում, հաջորդ երկու պարբերույթի հետ համաձայն եմ, հանած սարկազմն ու ռուսական «հումորը»:

  4. #33
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էժանագին, զւտ հոլիվուդյան էֆեկտներով հագեցած ֆիլմ: Ի դեպ, կարծես թե հենց վրացիք հանձարկվեցին ու ցխեցին և Ցխենվալին, և օսական մյուս գյուղերն ու քաղաքները, հենց նրանք սադիստի պես սկսեցին ռմբակոծել օսերին, հենց վրացական տանկերը մտան Ցխենվալի, բայց ֆիլմում, բնականաբար, ամեն ինչ ուղիղ հակառակն է ցույց տրված - ինչ ասես, պրոպագանդա է: Ի դեպ, կրկին ֆիլմի ամերիկյան ոճի մասին, ժուռնալիստներ կան, իբր, տեսեք-տեսեք, մենք օբյեկտիվ ենք...

    Յաախք...
    Լիոն ջան, որ տենց «լուսաբանված» ես, արի գոնե տեղանունները ճիշտ գրի: Ցխինվալի:

    Ինչ վերաբերում է «ցխելուն», «հարձակվելուն»,«ռմբակոծելուն» և այլնին, տեղեկացնեմ, որ վերջին երեք տարվա մեջ Պուծինի ստախոսությունը լրիվ «ցխվել» ա... Զուտ, տեղեկության համար եմ ասում, մի տեղ նման բաներ ասես, մարդիկ կմտածեն տեղյակ չես: 2000 զոհի մասին խոսաս, հետո էլ ընդհանրապես չեն լսի:


    Սահակաշվիլին ու Շեռոուն Սթոունը
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 06.06.2011, 01:30:

  5. #34
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Artgeo ջան, արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հնարավոր է չլսեն, իրենց լսելը պետք էլ չի: Իրենց Վրաստանն էլ պետք չի, այլ ընդամենը պետք է դառնացնել Ռուսաստանի կյանքը, այսքան բան: Բազում այլ օրինակներով Արևմուտքը այնպես հիմնավորապես է խլանում, որ նրա (ինչպես իհարկե նաև բոլորի) ցինիկությունը ուղղակի զարմանալի է: Իսկ այն, որ վրացիք իրոք սկսեցին այդ պատերազմն ու ծանր կորուստներ պատճառեցին օսերին, կարծում եմ փաստ է: Ու շատ էլ լավ եղավ, որ Միշայի այդ փորձը ձախողվեց, մեզ համար լավ եղավ - դա ահագին կհանգստացնի Իլխամչիկին...

    Մնացածի պահով` քարոզչություն է, եղբայր, պարզ քարոզչություն, ոչ մի բան ավել, չնայած ֆիլմը իմ կարծիքով զուտ քարոզչական տեսակետից հիանալի է նկարված, հատկապես արևմտյան աուդիտորիայի համար - ժուռնալիստներ, հարսանիք, դրա ժամանակ զոհվող մարդիկ, նռնականետով ուղղաթիռ խփող զինվոր, ռուսական տանկային "երկաթյա" հորդան և այլն, և այլն, և այլն - սրանք բոլորը շտամպեր են, որ դիպուկ կերպով ազդում են միջին արևմուտքցու ուղեղի վրա: Ի դեպ - "Ցխենվալու" պահով - մի տառ փոխելու միջոցով ստացվում է բառախաղ, այդքան բան...
    Վերջին խմբագրող՝ Lion: 06.06.2011, 07:32:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (06.06.2011), One_Way_Ticket (06.06.2011)

  7. #35
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այն, որ վրացիք իրոք սկսեցին այդ պատերազմն ու ծանր կորուստներ պատճառեցին օսերին, կարծում եմ փաստ է:
    Ռուսական էժանագին ու անկապ պռոպագանդայի, մեկ էլ սուտխոսան կագեբեշնիկ Պուծինի բառերի վրա հիմնված «փա՞ստ», թե՞ ինչ-որ ուրիշ փաստեր էլ ունես:

    Տուֆտա բլթեր...



  8. #36
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուզենայի փաստեր տեսնել, որոնք չեն լինի սուտխոսան Սահակաշվիլու կողմից հորինված ու նույն այս ֆիլմի սուտխոսան սցենարի նման - ներկայացրու, տեսնենք, ցույց տուր, որ իրականում հենց ռուսները հարձակվեցին Վրաստանի վրա, այլ ոչ թե վրացական զորքերը` Հարավային Օսեթիայի: Եթե համոզեցիր, պատրաստ եմ դիրքորոշումս փոխել - ռուսները հաստատ էնքան աչքիս լուսը չեն, որ ես հանուն իրենց օբյեկտիվությունից նահանջեմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #37
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնական է, իրադարձությունները սրընթաց զարգանում էին, ինֆորմացիան քիչ էր, կորուստների մասին խոսում էին "աչքաչափով": Կզարմայի, եթե կոնկրետ թիվ նշեին: Իսկ քննչականի պետը կոնկրետ դատավարական խնդիր ուներ - նա կարող էր խոսել միայն այն զոհերի մասին, որը կարող էր ապացուցել: Եվ ընդհանրապես - զարմացնում է մոտեցումը - հա, քանդել են ոչ թե լրիվ, այլ ամեն տաս տնից մեկը, մյուսներն էլ վնասել են, ինչ, էդ չի Սահակավիլու արածը?

    2. Ասում ես. "մեկ ժամի տարբերություն կա" - իսկ քո մտքով չի անցել, որ Մոսկվան ու Թբիլիսին տարբեր ժամային գոտիներում են գտնվում?
    3. "Անձնագիրը" - է պարզ չի, որ ՑՌՈՒ-ի գործակալը պետք է նման մի լեգենդ անպայման հորիներ, որ ապահովեր իր անձնագրի "ալիբին"?
    4. Ֆոքս Նյուզի ռեպոռտաժի մասին - կներեք, իսկ ինչն էր խանգարում այդ ալիքին մաքրել իր ռեպորտաժը?

    Արթ ջան, ռուսներին մեղադրում ես սուբյեկտիվության մեջ, բայց ինքդ ես սուբյեկտիվորեն գրում: Նույնիսկ քո հղումներից պարզ էր, ով է պատերազմը սկսել - հիմի հո "ստախոս Պուծին" գոռալով չի

    Սա էլ նայիր, չի խանգարի...

    http://www.youtube.com/watch?v=sOUYkAY3hgg

    Ի դեպ, սա էլ ռուսների պատասխանը Սթոունին (իրականում Սթոունն է պատասխանել այս ֆիլմին, հաշվի առնելով որևը երբ է նկարվել) -

    http://filmin.ru/508-olimpius-inferno.html
    Վերջին խմբագրող՝ Lion: 06.06.2011, 20:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ոչ մի տեղ չեմ վիճել պատերազմը սկսողի թեմայով: Միայն կարող եմ ասել, որ Վրաստանը պատերազմ Ռուսաստանի հետ չեր կարող, զուտ էն պատճառով, որ Վրաստանի զորքերը Ռուսաստան չեն մտել, ի տարբերություն ռուսների, որոնք հարձակվել են Վրաստանի վրա:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնական է, իրադարձությունները սրընթաց զարգանում էին, ինֆորմացիան քիչ էր, կորուստների մասին խոսում էին "աչքաչափով": Կզարմայի, եթե կոնկրետ թիվ նշեին: Իսկ քննչականի պետը կոնկրետ դատավարական խնդիր ուներ - նա կարող էր խոսել միայն այն զոհերի մասին, որը կարող էր ապացուցել: Եվ ընդհանրապես - զարմացնում է մոտեցումը - հա, քանդել են ոչ թե լրիվ, այլ ամեն տաս տնից մեկը, մյուսներն էլ վնասել են, ինչ, էդ չի Սահակավիլու արածը?
    ՍՈՒՏ խոսելը «ինֆորմացիայի պակասով» արդարացնելը նո՞ր տակտիկայա: Ուղեղալվացում էր գնում, սեփական քայլերի արդարացման համար: 2000 զոհ որևէ մեկը ոչ տեսել ա, ոչ լսել ա: ՉԷՐ կարող լիներ 2000 խաղաղ զոհ: Պարզապես ՉԷՐ ԿԱՐՈՂ: Ցխինվալիում նույնիսկ էդքան խաղաղ մարդ չէր մնացել: Ռուսները տեղահանում սկսել էին պատերազմ սկսելուց առաջ:

    Մի քանի փաստ, հասկանալի լրատվամիջոցներից

    ՓԱՍՏԵՐ
    1. Օգոստոսին Ռուսաստանի ահռելի քանակությամբ զորք էր գտնվում Հյուսիսային Կովկասում: Այդքան զորք ՉԻ ԵՂԵԼ ՈՉ ՄԻՆՉ ԱՅԴ, ՈՉ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ:
      http://www.lenta.ru/news/2008/07/15/nkav/ Կրեմլական Լենտա
      http://www.regnum.ru/news/677115.html Կրեմլական Ռեգնում


    2. Ցխինվալիում համարյա չկար խաղաղ բնակչություն Ռուսաստանի հարձակման ժամանակ:
      http://www.youtube.com/watch?v=Pm2vwt77NEI
      Կրեմլական «Վեսծի»
      Մինչդեռ Վրաստանի մնացած մասում ոչ մեկ չի տեղահանվել

    3. Վրաստանի ռմբակոծումը սկսվել է օգոստոսի 8-ից առաջ: Հուլիս-օգոստոս
      http://www.kommersant.ru/doc/908957/print
      http://www.lenta.ru/articles/2008/07/04/mob/ Կարդալ տողերի արանքում
      http://www.obozrevatel.com/news/2008/8/7/252648.htm
      http://www.grani.ru/Politics/World/E.../m.139704.html

    4. Ռուս «ԽԱՂԱՂԱՊԱՀ» զորքերը Զուգդիդիում


      Հարբած ու Սոված ռուսական զորքը Վրաստանում






    Ու վոոբշե http://www.youtube.com/playlist?p=PLA73602AA24621AE8


    Մնացածը պռոպագանդայա:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 06.06.2011, 23:20:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (09.06.2011)

  12. #39
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ մի տեղ չեմ վիճել պատերազմը սկսողի թեմայով:
    Հաա, էդ դեպքում մեր տարաձայնությունների զգալի մասը կորում է

    Միայն կարող եմ ասել, որ Վրաստանը պատերազմ Ռուսաստանի հետ չեր կարող, զուտ էն պատճառով, որ Վրաստանի զորքերը Ռուսաստան չեն մտել, ի տարբերություն ռուսների, որոնք հարձակվել են Վրաստանի վրա:
    Շատ կներես - երկրի դեմ հնարավոր է պատերազմ սկսել նաև առանց նրա տարածք մտնելու: Օրինակ, իր խաղապահների վրա հարձակումը ցանկացած իրեն հարգող պետություն պետք է ընկալի և ընկալում է որպես հարձակում իր վրա:

    ՍՈՒՏ խոսելը «ինֆորմացիայի պակասով» արդարացնելը նո՞ր տակտիկայա: Ուղեղալվացում էր գնում, սեփական քայլերի արդարացման համար: 2000 զոհ որևէ մեկը ոչ տեսել ա, ոչ լսել ա: ՉԷՐ կարող լիներ 2000 խաղաղ զոհ: Պարզապես ՉԷՐ ԿԱՐՈՂ:
    Ինչու? Դու ցխված Ցխենվալին լավ ես նայել? Դու պատկերացնում ես, թե ինչ են իրենցից նրկայացնում ռեակտիվ կրակի "Смерчь" և "Град" համակարգերը, դու գոնե մեկ անգամ տեսել ես, թե ինչ ավերածություն է ի վիճակի անել Տ-72 տանկի ընդամենը 1 կրակոցը 125 մմ ֆուգասային արկով?

    Ցխինվալիում նույնիսկ էդքան խաղաղ մարդ չէր մնացել: Ռուսները տեղահանում սկսել էին պատերազմ սկսելուց առաջ:
    Տեղահանվում էին մասնակի...

    ՓԱՍՏԵՐ
    [LIST=1][*]Օգոստոսին Ռուսաստանի ահռելի քանակությամբ զորք էր գտնվում Հյուսիսային Կովկասում: Այդքան զորք ՉԻ ԵՂԵԼ ՈՉ ՄԻՆՉ ԱՅԴ, ՈՉ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ:
    http://www.lenta.ru/news/2008/07/15/nkav/ Կրեմլական Լենտա
    http://www.regnum.ru/news/677115.html Կրեմլական Ռեգնում
    Հա ինչ, իրա տարածքնա, լավա անում: Էդ որ ԱՄՆ-հսկայական զորքերը գտնվում էին Իրաքում ու ազդում էին Իրանի ներվերի վրա, ոչ մի արևմտյան վերլուծաբանի չէր հետաքրքրում: Եվ վերջապես, հերիք է մենք մեզ խաբենք - Ռուսաստանը ուժեղ պետություն է և նրա հարևանները, այդ թվում և մենք, պետք է դա հաշվի առնենք: Միշան հաշվի չառավ, կերավ քթին...

    [*]Վրաստանի ռմբակոծումը սկսվել է օգոստոսի 8-ից առաջ: Հուլիս-օգոստոս
    http://www.kommersant.ru/doc/908957/print
    http://www.lenta.ru/articles/2008/07/04/mob/ Կարդալ տողերի արանքում
    http://www.obozrevatel.com/news/2008/8/7/252648.htm
    http://www.grani.ru/Politics/World/E.../m.139704.html
    Դե լավ, ԲՏՌ-ի պայթունները ու նման այլ գործողությունները հստակորեն կարող էին կազմակերպված լինել: Ի վերջո, ինչին էր հասնում ՌԴ-ն Վրաստանը ռմբակոծելով, պատերազմի? Թող Վրաստանը իրեն խելոք պահեր ու չգրգռեր իր հյուսիսային հզոր հարևանին, ամեն ինչ լավ կլիներ: Սրանք առիթը բաց չէին թողնում ՌԴ-ին կծելուց, ուզում են, որ ՌԴ-ն չպատասխանի? Սենց գործում ազնվություն չկա և անբարոյական է պահանջել ՌԴ-ից ազնիվ խաղ: Վրացիք էլ ազնիվ չեն, ոչ-ոք ազնիվ չէ...

    [*]Ռուս «ԽԱՂԱՂԱՊԱՀ» զորքերը Զուգդիդիում


    Հարբած ու Սոված ռուսական զորքը Վրաստանում
    Լրիվ հնարավոր է: Ու ով սկսի համոզել ինձ այն բանում, որ նման բան չէր կարող լինել, առաջինը ես կծիծաղեմ իր վրա
    Վերջին խմբագրող՝ Lion: 06.06.2011, 23:58:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #40
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կներես - երկրի դեմ հնարավոր է պատերազմ սկսել նաև առանց նրա տարածք մտնելու: Օրինակ, իր խաղապահների վրա հարձակումը ցանկացած իրեն հարգող պետություն պետք է ընկալի և ընկալում է որպես հարձակում իր վրա:
    Խաղապահները դադարում են խաղաղապահ լինելուց էն պահից երբ դառնում են կողմ:

    Ինչու? Դու ցխված Ցխենվալին լավ ես նայել? Դու պատկերացնում ես, թե ինչ են իրենցից նրկայացնում ռեակտիվ կրակի "Смерчь" և "Град" համակարգերը, դու գոնե մեկ անգամ տեսել ես, թե ինչ ավերածություն է ի վիճակի անել Տ-72 տանկի ընդամենը 1 կրակոցը 125 մմ ֆուգասային արկով?
    Ի տարբերություն քեզ, ես օս բարեկամներ ունեմ, որոնք մինչև այսօր էլ բարեհաջող ապրում են ՑԽԻՆՎԱԼԻՈՒՄ:
    Տեղահանվում էին մասնակի...
    «խաղաղապահներն» ու զորքը մնացել էր:
    Հա ինչ, իրա տարածքնա, լավա անում: Էդ որ ԱՄՆ-հսկայական զորքերը գտնվում էին Իրաքում ու ազդում էին Իրանի ներվերի վրա, ոչ մի արևմտյան վերլուծաբանի չէր հետաքրքրում: Եվ վերջապես, հերիք է մենք մեզ խաբենք - Ռուսաստանը ուժեղ պետություն է և նրա հարևանները, այդ թվում և մենք, պետք է դա հաշվի առնենք: Միշան հաշվի չառավ, կերավ քթին...
    Դրա համար ա մինչև հիմա նախագահ:
    ԱՄՆ-ն Ռուսաստանի դուրը չի գալիս, թող ԱՄՆ-ի դեմ պատերազմ սկսի: Թե՞ էդքան դուխ չկա ու փոքր Վրաստանի վրա հարձակվելով ու պարտվելով են յոլա գնում: Ռուսաստանը նեխած ու քանդվող երկիր ա: Դրանում համոզված եմ ես՝ ինքնասիրություն ու ազգային արժանապատվություն ունեցող հայս: Սա հատուկ «трус, раб, армянин»-նների համար եմ ասում:
    Թող Վրաստանը իրեն խելոք պահեր ու չգրգռեր իր հյուսիսային հզոր հարևանին, ամեն ինչ լավ կլիներ:
    Ռուսական սապոգի տակ շարունակեր ապրել... Կոռռուպցիայի, գողական պոնյատների ու այլ սովետական երևույթների մեջ նեխելով, հզոր ու ոչ այնքան հարևանների նման...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.06.2011)

  15. #41
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե՞ էդքան դուխ չկա ու փոքր Վրաստանի վրա հարձակվելով ու պարտվելով են յոլա գնում:
    Ահամ, էս էլ երևի վրաց «ժողովրդի պատմության նորագույն դարաշրջանի ազգային, պետական, քաղաքական հզոր գործչի, զինվորական անսխալական տեսաբանի», Օսեթական «հերոսամարտերի հաղթազենի կռողն ու արարչի»/© երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայք/ հաղթական հայացքն ա:



  16. #42
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաղապահները դադարում են խաղաղապահ լինելուց էն պահից երբ դառնում են կողմ:
    Այնտեղ խաղաղապահները կողմ չէին:

    Ի տարբերություն քեզ, ես օս բարեկամներ ունեմ, որոնք մինչև այսօր էլ բարեհաջող ապրում են ՑԽԻՆՎԱԼԻՈՒՄ:
    Շնորհիվ ռուսների...

    «խաղաղապահներն» ու զորքը մնացել էր:
    Շատերն էին մնացել:

    Դրա համար ա մինչև հիմա նախագահ:
    Դրա համար էլ նոր ընենց միտինգ արեցին Թբիլիսիյում, որ մի քանի հոգի զոհվեցին: Չի կարելի, հասկանում ես, Միշան դեմ է գնում հասարակական զարգացումներին: Վրաստանը տնտեսական հազար թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա իրենն է քշում...

    ԱՄՆ-ն Ռուսաստանի դուրը չի գալիս, թող ԱՄՆ-ի դեմ պատերազմ սկսի: Թե՞ էդքան դուխ չկա ու փոքր Վրաստանի վրա հարձակվելով ու պարտվելով են յոլա գնում:
    Պարտություն? Էդ Վրաստանում իրոք հավատում են դրան? Իսկ ԱՄՆ-ի դեմ ինչու պատերազմի - երկու հզոր գերտերությունները Վրաստանի նման զինվորիկներով կպատերազմեն...

    Ռուսաստանը նեխած ու քանդվող երկիր ա: Դրանում համոզված եմ ես՝ ինքնասիրություն ու ազգային արժանապատվություն ունեցող հայս: Սա հատուկ «трус, раб, армянин»-նների համար եմ ասում:
    Պուշկինը, ի դեպ ասեմ, նկատի չի ունեցել այն իմաստը, որ դու ես դնում կոնտեքստից կտրված քո խոսքերի մեջ

    Ռուսական սապոգի տակ շարունակեր ապրել... Կոռռուպցիայի, գողական պոնյատների ու այլ սովետական երևույթների մեջ նեխելով, հզոր ու ոչ այնքան հարևանների նման...
    Ոչինչ չարտադրող Վրաստանը ԽՍՀՄ ամենապորտաբույծ ու լավ ապրող երկրենրից էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #43
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնտեղ խաղաղապահները կողմ չէին:
    կողմ էին, միանշանակ ու անվերապահորեն: Միջազգային լինեին, կողմ չէին լինի:

    Շնորհիվ ռուսների...
    Ես կասեի հակառակ ռուսների վայրագությունների:
    Ինչի՞ մասին ես խոսում: Հորողբորս զոքանչը նենց բաներ ա պատմում հարբած ռուսական զինվորների արկածներից, որ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում:

    Շատերն էին մնացել:
    Փաստեր կա՞ն:

    Դրա համար էլ նոր ընենց միտինգ արեցին Թբիլիսիյում, որ մի քանի հոգի զոհվեցին: Չի կարելի, հասկանում ես, Միշան դեմ է գնում հասարակական զարգացումներին: Վրաստանը տնտեսական հազար թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա իրենն է քշում...
    Հայաստանում մարտի մեկին սառը զենքով դուրս եկան ժողովրդի դեմ, Վրաստանում նման 1991 թվականին ա եղել վերջին անգամ, էլի ռուսների կողմից:

    Վրաստանը Ռուսաստանի հետ տնտեսական թելերով կապվա՞ծ Ե՞րբ, ո՞վ, ո՞նց:

    Է՞ն, որ մարդկանց նախիրի նման լցրել էին բեռնատար ինքնաթիռ ու ուղարկել Վրաստան:
    Է՞ն, որ ամենացուրտ ձմռանը գազատարը գմփացրին:
    Է՞ն, որ փակեցին Ռուսաստանի շուկան վրացական բանջարեղենի ու մրգերի համար:
    Է՞ն, որ գինիներից հրաժարվեցին:
    Թե՞ էն, որ հարձակվեցին երկրի վրա սոված ոհմակով ու ինչ գտան, գողացան տարան ունիտազներից սկսած ու ոսկե գդալներով վերջացրած:

    Վերջին 8-9 տարում Ռուսաստանի ու Վրաստանի միջև բոլոր «թելերը» վերացել են:

    Պարտություն? Էդ Վրաստանում իրոք հավատում են դրան? Իսկ ԱՄՆ-ի դեմ ինչու պատերազմի - երկու հզոր գերտերությունները Վրաստանի նման զինվորիկներով կպատերազմեն...
    Միանշանակ պարտություն ա: Ի՞նչ փոխվեց 2008-ից հետո: Աբխազիան ու Հարավային Օսեթիան ճանաչվեցին անկապ ու բլթ երկրների կողմից: Ո՞ւ: Ռուսաստանը իրա համար անկապ գլխացավանք ստեղծեց, զորով ընկավ կրակը, էրկու ոտքով: Ոնց ճանաչել են, տենց էլ հետ կճանաչեն:
    Սահակաշվիլու իշխանությունը տապալել չստացվեց: Վրաստանը էլի ձգտում ա ՆԱՏՕ, էլի զարգանում ա ու էլի թքած ունի Ռուսաստանի վրա:

    Ո՞ՐՆ Ա ՍՏԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ:

    Պուշկինը, ի դեպ ասեմ, նկատի չի ունեցել այն իմաստը, որ դու ես դնում կոնտեքստից կտրված քո խոսքերի մեջ
    Դե հա... Չէր կարող կիսառուսը «եղբայրական» ազգի մասին վատ բան ասել...

    Ոչինչ չարտադրող Վրաստանը ԽՍՀՄ ամենապորտաբույծ ու լավ ապրող երկրենրից էր...
    Դրա համար ա հիմա սաղ Ռուսաստանը ողողված վրացի օրենքով գողերով...

  18. #44
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կողմ էին, միանշանակ ու անվերապահորեն: Միջազգային լինեին, կողմ չէին լինի:
    Artgeo ջան, սուբյեկտիվ ես: Խաղաղապահները այնտեղ էին, ուշադիր, համաձայն 24.06.1992 թ-ի Սոչիում Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագրի Եթե սա միջազգային համաձայնագիր չի, ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե որն է միջազգայինը:

    Ես կասեի հակառակ ռուսների վայրագությունների:
    Ինչի՞ մասին ես խոսում: Հորողբորս զոքանչը նենց բաներ ա պատմում հարբած ռուսական զինվորների արկածներից, որ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում:
    Է հա ինչ - նույն վրացիք էլ Աբխազիայում ընենց բաներ են արել, որ պատմեմ` մազերդ բիզ-բիզ կկանգնի: Պատերազմ է, իսկ կռվող բանակների կազմում ամեն տեսակի զինվորներ էլ կան: Պատերազմ է, որտեղ նվերներ չեն բաժանում...

    Փաստեր կա՞ն:
    Փաստն էնա, որ Հարավային Օսեթիայում բնակչություն կար: Թե դա էլ կժխտես?

    Հայաստանում մարտի մեկին սառը զենքով դուրս եկան ժողովրդի դեմ, Վրաստանում նման 1991 թվականին ա եղել վերջին անգամ, էլի ռուսների կողմից:
    Իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցածը ինչ էր? Կարծեմ 3 հոգի զոհվեցին, չէ?

    Վրաստանը Ռուսաստանի հետ տնտեսական թելերով կապվա՞ծ Ե՞րբ, ո՞վ, ո՞նց:

    Է՞ն, որ մարդկանց նախիրի նման լցրել էին բեռնատար ինքնաթիռ ու ուղարկել Վրաստան:
    Է՞ն, որ ամենացուրտ ձմռանը գազատարը գմփացրին:
    Է՞ն, որ փակեցին Ռուսաստանի շուկան վրացական բանջարեղենի ու մրգերի համար:
    Է՞ն, որ գինիներից հրաժարվեցին:
    Թե՞ էն, որ հարձակվեցին երկրի վրա սոված ոհմակով ու ինչ գտան, գողացան տարան ունիտազներից սկսած ու ոսկե գդալներով վերջացրած:
    Դու ինքդ պատասխանեցիր

    Վերջին 8-9 տարում Ռուսաստանի ու Վրաստանի միջև բոլոր «թելերը» վերացել են:
    Էդ եմ ասում, էլի - իսկ դա հասարակական զարգացումներին դեմ է ու հենց դրանում է Միշայի գլխավոր սխալը:

    Միանշանակ պարտություն ա: Ի՞նչ փոխվեց 2008-ից հետո: Աբխազիան ու Հարավային Օսեթիան ճանաչվեցին անկապ ու բլթ երկրների կողմից: Ո՞ւ: Ռուսաստանը իրա համար անկապ գլխացավանք ստեղծեց, զորով ընկավ կրակը, էրկու ոտքով: Ոնց ճանաչել են, տենց էլ հետ կճանաչեն:
    Սահակաշվիլու իշխանությունը տապալել չստացվեց: Վրաստանը էլի ձգտում ա ՆԱՏՕ, էլի զարգանում ա ու էլի թքած ունի Ռուսաստանի վրա:
    Ցանկանանք ԼԵռնային Ղարաբաղի հանրապետությանը տենց "Միանշանակ պարտություն" Քո "օբյեկտիվությունը" ուղղակի զարմանալի է - Աբխազիան ու Հարավային Օսեթիան ճանաչվեցին, իսկ "հետ ճանաչում", ասեմ իմանաս, միջազգային իրավունքը չի նախատեսում: Վրաստանը միշտ էլ ձգտելա ՆԱՏՕ, ուղղակի հիմա ինքն ավելի թույլ դիրքեր ունի: Միշայի իշխանությունը թուլացավ, իսկ ազգի դուխը մի ուրիշ տիպի կոտրվեց... Չէ, ապեր, պարտություն էր, էն էլ ինչ պարտություն: Չնայած ասեմ - կարող ես այն հաղթանակ համարել, քո իրավունքն է...

    Դե հա... Չէր կարող կիսառուսը «եղբայրական» ազգի մասին վատ բան ասել...
    Կարար, ասում էր - հիշիր լրիվ ռուս, արմենաֆոբ տականք Վելիչկոյի խոսքերը, ավելի տեղին կլինեն...

    Դրա համար ա հիմա սաղ Ռուսաստանը ողողված վրացի օրենքով գողերով...
    Այդ թվում նաև դա էր պատճառը: Ստալինի ժամանակներից Վրաստանը արտոնյալ վիճակում էր, բոլոր սահմանները գծվում էին նրանց օգտին, իսկ հիմա էս ապերախտները կանգնել, սովետ են քֆռտում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (08.06.2011), Tig (08.06.2011)

  20. #45
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo ջան, սուբյեկտիվ ես: Խաղաղապահները այնտեղ էին, ուշադիր, համաձայն 24.06.1992 թ-ի Սոչիում Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագրի Եթե սա միջազգային համաձայնագիր չի, ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե որն է միջազգայինը:
    Խաղաղապահները այնտեղ իրավունք չունեին լինել, ուշադիր, 2004-2006 թվականների Վրաստանի պառլամենտի որոշումներով http://www.google.am/search?hl=en&rl...w=1024&bih=679

    Է հա ինչ - նույն վրացիք էլ Աբխազիայում ընենց բաներ են արել, որ պատմեմ` մազերդ բիզ-բիզ կկանգնի: Պատերազմ է, իսկ կռվող բանակների կազմում ամեն տեսակի զինվորներ էլ կան: Պատերազմ է, որտեղ նվերներ չեն բաժանում...
    Թուրքերն էլ 20-րդ դարասկզբում հայերի ցեղասպանություն են կազմակերպել, իսկ Հիտլերը՝ հրեաների: Մի՞թե դա արդարացնում է ռուսների Հարավային Օսեթիայում արված վայրագությունները: Պատերազմից հետոյի դեպքերի մասին ա խոսքս, 2008-ից հետո:

    Փաստն էնա, որ Հարավային Օսեթիայում բնակչություն կար: Թե դա էլ կժխտես?
    Շատ քիչ խաղաղ բնակչություն ու լիքը զորքեր:

    Իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցածը ինչ էր? Կարծեմ 3 հոգի զոհվեցին, չէ?
    Երկու ոստիկան և մեկ խաղաղ ցուցարար: Սառը զենք չկար:

    Էդ եմ ասում, էլի - իսկ դա հասարակական զարգացումներին դեմ է ու հենց դրանում է Միշայի գլխավոր սխալը:
    Դա անկախացման դեմ ուղղված քայլեր են: Պատկերացրու վաղը Հայաստանը որոշում է դառնալ անկախ պետություն: ԽՍՀՄ փլուզումն անձնական դժբախտություն ընկալող Պուծինը ավելի բեթար բաներ կանի:

    Ցանկանանք ԼԵռնային Ղարաբաղի հանրապետությանը տենց "Միանշանակ պարտություն"
    Տեր Աստված...
    Քո "օբյեկտիվությունը" ուղղակի զարմանալի է - Աբխազիան ու Հարավային Օսեթիան ճանաչվեցին, իսկ "հետ ճանաչում", ասեմ իմանաս, միջազգային իրավունքը չի նախատեսում:
    Ո՞ւմ կողմից: Ջրի տակ գնացող Նաուրույի՞: Թե՞ տուֆտա պետություններ Նիկարագուայի ու Ռուսաստանի: Ո՞ր մի նորմալ երկիրն ա ճանաչել իրենց: Ոչ մեկ ու չի էլ ճանաչելու:
    Վրաստանը միշտ էլ ձգտելա ՆԱՏՕ, ուղղակի հիմա ինքն ավելի թույլ դիրքեր ունի: Միշայի իշխանությունը թուլացավ, իսկ ազգի դուխը մի ուրիշ տիպի կոտրվեց... Չէ, ապեր, պարտություն էր, էն էլ ինչ պարտություն: Չնայած ասեմ - կարող ես այն հաղթանակ համարել, քո իրավունքն է...
    Նշվածս կետերից ոչ մեկին պատասխան չտվեցիր: Ո՞ր մասն ա Ռուսաստանի հաղթանակ:

    Այդ թվում նաև դա էր պատճառը: Ստալինի ժամանակներից Վրաստանը արտոնյալ վիճակում էր, բոլոր սահմանները գծվում էին նրանց օգտին, իսկ հիմա էս ապերախտները կանգնել, սովետ են քֆռտում...
    Կներես, քո ու Պուծինի նման երանության գիրկը չեմ կարող ընկնել Սովետի մասին խոսելուց:

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերնե՞ր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.12.2021, 12:13
  2. Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ S.L.V., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.06.2016, 16:17
  3. Ռուսաստանը` որպես Կովկասը ապակայունացնող գործոն:
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.01.2010, 23:28
  4. Աբխազիա եւ Հարավային Օսիա
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 11.09.2009, 16:50
  5. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •