Եկեք չխառնենք Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ն: Կարողա հիմա Ռուսաստանը ԽՍՀՄ-ի նման հզոր ա, բայց ԱՄՆ-ն տեղում չէր դոփում վերջին 30 տարիները: Եթե ԽՍՀՄ-ն աշխարհում չէին սիրում ու վախենում էին նրանից, ապա այսօր Ռուսաստանին ուղղակի չեն սիրում: Դժվար թե ԱՄՆ-ի քաղաքացին, որի պետությունը Ռուսաստանի քթի տակ պատերազմներ ա սարքում, վախենա Ռուսական տանկերի ներխուժումից: Ռուսաստանից կարողա վախենա Հայաստանը, նույնիսկ Վրաստանը, բայց ոչ թե աշխարհը: Մինչև հիմա ռուսների մոտ կա ցանկություն Ամերիկային «բամբիտ» անելու, իսկ ԱՄՆ-ի շարքային քաղաքացիներ մոռացել են «չարի կայսրության» մասին, որովհետև այն արդեն իրենց լուրջ վտանգ չի ներկայացնում:
Էսօր ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովով Վրաստանին օգնություն են բերում, հնարավոր է նաև ռազմական: Ռուսաստանից էն ժամանակ կսկսեն վախենալ, երբ որ ռուսական նավերը կարողանան 2000 կիլոմետրով մոտենալ ԱՄՆ-ի ափերին:
Հասկացանք ատոմային զենք ունեն, Պակիստանն էլ ունի, հետո՞, հո սաղ աշխարհով չենք վախենում Պակիստանից: Վախենալու համար հիմքեր են պետք: Ռուսաստանի պարագայում դրանք միայն էներգետիկ անվտանգությանն են վերաբերում: Քիչ չի, բայց բավարար էլ չի Ռուսաստանի ռազմական ուժից վախենալու համար:
Էջանիշներ