User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

  1. #16
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Եկեք չխառնենք Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ն: Կարողա հիմա Ռուսաստանը ԽՍՀՄ-ի նման հզոր ա, բայց ԱՄՆ-ն տեղում չէր դոփում վերջին 30 տարիները: Եթե ԽՍՀՄ-ն աշխարհում չէին սիրում ու վախենում էին նրանից, ապա այսօր Ռուսաստանին ուղղակի չեն սիրում: Դժվար թե ԱՄՆ-ի քաղաքացին, որի պետությունը Ռուսաստանի քթի տակ պատերազմներ ա սարքում, վախենա Ռուսական տանկերի ներխուժումից: Ռուսաստանից կարողա վախենա Հայաստանը, նույնիսկ Վրաստանը, բայց ոչ թե աշխարհը: Մինչև հիմա ռուսների մոտ կա ցանկություն Ամերիկային «բամբիտ» անելու, իսկ ԱՄՆ-ի շարքային քաղաքացիներ մոռացել են «չարի կայսրության» մասին, որովհետև այն արդեն իրենց լուրջ վտանգ չի ներկայացնում:
    Էսօր ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովով Վրաստանին օգնություն են բերում, հնարավոր է նաև ռազմական: Ռուսաստանից էն ժամանակ կսկսեն վախենալ, երբ որ ռուսական նավերը կարողանան 2000 կիլոմետրով մոտենալ ԱՄՆ-ի ափերին:
    Հասկացանք ատոմային զենք ունեն, Պակիստանն էլ ունի, հետո՞, հո սաղ աշխարհով չենք վախենում Պակիստանից: Վախենալու համար հիմքեր են պետք: Ռուսաստանի պարագայում դրանք միայն էներգետիկ անվտանգությանն են վերաբերում: Քիչ չի, բայց բավարար էլ չի Ռուսաստանի ռազմական ուժից վախենալու համար:

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Մի քանի մեջբերում tert.am-ից (այսօր ամնետի հույսին եմ մնացել )

    ԵԱՀԿ-ն նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդեր Ստուբը դատապարտել Է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությոկնը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։

    «Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը խախտում Է ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքները»,-ասված է կազմակերպության մամուլի ծառայության Վիեննայում տարածված հայտարարության մեջ։

    «Ինչպես և ԵԱՀԿ-ի ցանկացած անդամ, Ռուսաստանը պարտավոր է հարգել մյուսների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-նշվում է փաստաթղթում։
    Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին Ռուսաստանի որոշումը «ափսոսանք է հարուցում»։

    «Մենք գտնում ենք, որ խոսքը ափսոսանք հարուցող որոշման մասին է, և հավաստում ենք մեր հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը։
    և

    Ադրբեջանի նախկին պետքարտուղար քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ նորմալ պետությունները չեն հետևի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի նախագահի կոչերին։

    «Նորմալ պետություններն այդպես չեն վարվի։ Կուբայի, Վենեսուելայի տիպի պետությունները միանգամայն կարող են դա անել»,-ասել է նա՝ մեկնաբանելով Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարությունը։

    Քաղաքագետի կարծիքով՝ «այդպիսով Ռուսաստանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է»։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ը շփոթում են նրանք, ովքեր վախենում են նրանից ու իրենց վախը դրսևորում հայտնի պաթոլոգիկ դրսևորումներով: Դրանով նրանք համոզում են Ռուսաստանին, որ ոչինչ չի փոխվել: Ռուսաստանն էլ համոզվում է:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.08.2008, 10:22:

  4. #19
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Իսկ որ Կոսովոն ճանաչում էին ու ցինիկաբար հայտարարում էին թե դա չի կարող լինել նախադեպ ում էի՞ն էշի տեղ դնում:

    Էնքան մարդկանց էշի տեղ դրեցին որ ամբողջ աշխարհով ընդվզումներ են գնում ..

    Ուղղակի հենց այսօր
    Հյուսիսային Կորեան հայտարարեց որ դադարեցնում է ատոմային ծրագրի դեմոնտաժը քանի որ ԱՄՆ-ը չի կատարել պայմանագրի կետերը ու նորից սկսում է իր ատոմային զենքի ծրագրիը: ( Ի դեպ սա նաև Չինաստանի վրեժն է, որի ուղղակի գթից բերին էս օլիմպիադան )

    Հոնդուրասը հայտարարեց որ մտնում է ԱԼԲԱ-ի մեջ, այսինքն Վենեսուելա-Բոլիվիա-Նիկարագուա-Կուբա միության մեջ որը դառնում է արդեն բավականին լուրջ գործոն Լատինական Ամերիկայում ընդդեմ Ամերիկյան իմպերիայի:

    Ամերիկայի մարդը Պակիստանում նույնպես զիջեց: Ու հիմա իշխանությունը կարող է անցնի իսլամիստների ձեռքը:

    Բոլորը հոգնել են, դավադիտ են եղել: Ինչու ինչի համար ամերիկացին պետք է ունենա մեծ եկամուտ իսկ սովորական ասիացին, աֆրիկացին կամ լատինաամերիկացին կամ ռուսը պետք է չքավոր ապրի....

    Այսպիսի ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ հանդուրժել այլևս հնարավոր չի
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #20
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Երբ աշխարհը դիտենք ավելի վերևից, կտեսնենք որ ինչպես կենդանիները, մարդիք, այնպես ել երկրները կենդանի օրգանիզմներ են որոնք սնվելու կարիք ուն են` դա ռեսուրսների պաշարն է: Հիմա ինչ քաղաքական ընդվզումներ ել որ գնում ա դա միայն ռեսուրսի կռիվ է: Հիմա գերտերությունները էտ թվում Ամերիկան աչք է դրել ռուսաստանի սիբիրի պաշարներին, և մանրից փորձում է շրջափակել նրան: Իրաքը վերձրեց, Աղվանստանը իրաննա, ու լիքը երկրներ որոնք ամերիկամեդ են, մի խոսքով քարտեզին նայեք կտեսնեք որ Ռուսաստանին հպատակ երկրներ շատ քիչ են մնացել: Իսկ նա ուրիշ ճար չուներ անելու քան Կոսովոյի ու Օսեթիայի անկախությունը ճանաչելու, քանզի եթե դրանք Վրաստանի հետ միասին անցնեին Ամերիկայի գիրկը տվյալ տարածաշրջանում միակ դաշնակիցը կմնաինք մենք, հիմա եթե Հայաստանը խելացի և ճկուն քաղաքականություն վարի, կարող է ռուսներին ցույց տալ իր մեծ դերը նրանց համար, նույնիսկ դնել նրա դիմաց պահանջներ:

  6. #21
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ նեղվեց լավ չի լինի, կհարձակվի:

    Ավելացվել է 4 րոպե անց


    Ռուսները Կարս-Գյումրի երկաթուղին վերանորոգոմ են: 10-14 օրից 100 տոկոսանոց երկաթուղի կունենանք: Մնում ա մի հրաշքով Թուրքիան ու Հայաստանը սահմանի հարցում համաձայնության գան: Բայց ինձ թվումա, որ ծախսում են, ուրեմն մի բան գիտեն, Թուրքիան ԱՄՆ-ի հետ լավա, բայց Վրաստանի պես ստրուկ չի, մեկ էլ տեսար....:
    Թուրքերի նախաձեռնությունն էլ կա, այդտեղ, նրանք հիմա փորձում են ամեն կերպ հասնել դեմիլիտարիզացիա ու կովկասը չեզոք գոտի սարքեն։

    Գերմանացիք էլ - հաշվի Եվրոպան, հայտնել, որ աջակցում են նախաձեռնությանը - կազմակերպել Վրաստան, Հայաստան, Ադրբեջան հանդիպում, առանց մեծ տերությունների։http://www.armenialiberty.org/armeni...1B74F62866.ASP

    Հայ, թուրք, վրացի, ադրբեջանցի հասարակական նախաձեռնությունները սահմանի բացելու հայտարարությամբ են դիմել Թուրքիային։ http://www.armenialiberty.org/armeni...7337FA582E.ASP

    Հիմա հարցը կանգնած է, ԱՄՆ-ն իր նախագահական ընտրություններում ռազմական լոբբիի թեկնածու ՄակԿեյնի հեղինակությունը կփորձեն բարձրացնել, սրելով իրավիճակը, թե նույնպես կհամաձայնվեն բացելով Թուրքիա - Հայաստան սահմանը չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը կովկասի վրա...

  7. #22
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հերթական... լեզուս չի պտտվում երկիր անվանել... գաճաճը ճանաչեց Աբխազիայի «անկախությունը»: Ոչ ավել, ոչ պակաս դա Վանուատուն է:

    Ամբողջական ցուցակը նենց հավեսն ա (ա լյա, Ռուսաստանն ու նրա դաշնակիցները)

    Ռուսաստանի Դաշնություն
    Նիկարագուա
    Վենեսուելա
    Նաուրու
    Վանուատու



  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.06.2011)

  9. #23
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերթական... լեզուս չի պտտվում երկիր անվանել... գաճաճը ճանաչեց Աբխազիայի «անկախությունը»: Ոչ ավել, ոչ պակաս դա Վանուատուն է:

    Ամբողջական ցուցակը նենց հավեսն ա (ա լյա, Ռուսաստանն ու նրա դաշնակիցները)

    Ռուսաստանի Դաշնություն
    Նիկարագուա
    Վենեսուելա
    Նաուրու
    Վանուատու


    Էդ որտե՞ղ ա գրված, որ Կոսովոյի ալբանացիները կարող են անկախ լինել, իսկ Աբխազիայի աբխազները` չեն կարող:
    Ռուսաստանը սիրել-չսիրելու հարցը չի, բայց մենք էլ Արցախ ունենք :

    հ.գ. Վանուատուն էլ մեր բարեկամ երկիրն ա :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.06.2011), Moonwalker (03.06.2011), Rammstein (05.06.2011), Tig (05.06.2011), Նաիրուհի (06.06.2011)

  11. #24
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. Վանուատուն էլ մեր բարեկամ երկիրն ա :
    Այո, երբ Ադրբեջանը ինչ-որ ռեզոլյուցիա էր ներկայացրել ՄԱԿ (կամ չգիտեմ ուր, դրանցից խելքս առանձնապես չի հասնում), մեծ մասը կողմ էին քվեարկել կամ ձեռնպահ էին մնացել: Դեմ էին քվեարկել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և Վանուատուն

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (03.06.2011), Moonwalker (03.06.2011), Նաիրուհի (06.06.2011)

  13. #25
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. Վանուատուն էլ մեր բարեկամ երկիրն ա :
    Ձեզ լինի, ձեր Վանուատուն, ես էսօր եմ իմացել էդ երկրի գոյության մասին


    Ամենակայֆը կրեմլական ԶԼՄ ների լուսաբանումն ա էդ ամեն ինչի
    http://www.lenta.ru/news/2011/05/31/triumph/ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՎՐԱ: ԱՅՈ՛ Կրեմլի համար ՏՐԻՈՒՄՖ Ա Վանուատուի բարեկամությունը: Ստեղ են ասել, ողբամ ես ձեր իմպերիալիզմը...

    Ի դեպ, սուտ դուրս էկավ, ՄԱԿ-ում իրանց դեսպանն ասել ա, տենց բան չկա: Հիմա կարող ա, ինքը խաբար չի ու հենց հայրենիք գնա, կուտեն, բայց դե...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.06.2011)

  15. #26
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզվում է՝ Վանուատուն չի ճանաչել Աբխազիան
    Վանուատուի ներկայացուցիչները հերքել են այն լուրը, որ իրենց կղզի-հանրապետությունը ճանաչել է Աբխազիան։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել ՄԱԿ-ում Վանուատուի մշտական ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը։

    Մայիսի 31-ին Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան հայտարարել էր, որ Վանուատուի Հանրապետությունը ճանաչել է Աբխազիան և նրա հետ դիվանագիտական կապեր հաստատել։

    Վանուատուն ոչ մեծ պետություն է, որը գտնվում է Ավստրալիայից արևելք ընկած արշիպելագում։ Երկրի բնակչությունը կազմում է 235 հզ. մարդ։

    Վրաստանից անկախացած Աբխազիայի Հանրապետությունը առայժմ ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն։

    Տեսանյութը կարելի է դիտել այստեղ :
    Tert.am

  16. #27
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, սուտ դուրս էկավ Ռուսաստանի «տրիումֆը»... Ոչինչ, Հայաստանի հավաքականին ֆուտբոլում հաղթելով թող յոլա գնան...

    Ի դեպ, թեմայի հետ երևի առնչվում ա, Շերոն Սթոունն ա Թբիլիսիում: Ֆիլմ դիտելու ա գնացել, իսկ ֆիլմը Ռենի Հարլինի «Օգոստոսի 5 օր» նա: Որը նվիրված է Ռուսաստանի հարձակմանը Վրաստանի վրա:



    Վաղը Ռենի Հարլին, Էնդի Գարսիան (Սահակաշվիլու դերում), Ռուպերտ Ֆրենդը, Վոլ Կիլմերն ու մնացածներն էլ են գնալու:

  17. #28
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնում ա Ադրբեջանն էլ մի ֆիլմ նկարի (ասենք Հեյդար Ալիևի դերում Բրեդ Փիթին խաղացնեն ), որում ամենայն լրջությամբ կպատմվի, թե ինչպես «ագրեսոր» Հայաստանը «հարձակվեց» ու «իրենց» տարածքի 20 տոկոսը «օկուպացրեց» : Ու հետո իրենք ինչպես հառնեցին մոխիրներից ու զարկ տվեցին իրենց երկրի զարգացմանը, բանակի մարտունակության բարձրացմանը (էստեղ էլ Իլհամն արդեն իշխանության գլուխ կլինի, իր դերն էլ Ռասել Քրոուն կխաղա` գլաՁիատոր )` վերադարձնելու համար կորցված «հայրենիքը» :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (05.06.2011), Նաիրուհի (06.06.2011)

  19. #29
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնում ա Ադրբեջանն էլ մի ֆիլմ նկարի (ասենք Հեյդար Ալիևի դերում Բրեդ Փիթին խաղացնեն ), որում ամենայն լրջությամբ կպատմվի, թե ինչպես «ագրեսոր» Հայաստանը «հարձակվեց» ու «իրենց» տարածքի 20 տոկոսը «օկուպացրեց» : Ու հետո իրենք ինչպես հառնեցին մոխիրներից ու զարկ տվեցին իրենց երկրի զարգացմանը, բանակի մարտունակության բարձրացմանը (էստեղ էլ Իլհամն արդեն իշխանության գլուխ կլինի, իր դերն էլ Ռասել Քրոուն կխաղա` գլաՁիատոր )` վերադարձնելու համար կորցված «հայրենիքը» :
    Աստղ ջան, մի քիչ պատմության մեջ խճճվել ես: Հայաստան-Ադրբեջան պատերազմում երկու ազգ էր մասնակցում, հայերն ու ադրբեջանցիները: Ֆինանսականն ու զինամթերայինը մի կողմ: Ղարաբաղյան հայերը պաշտպանում էին իրենց կյանքի ու անկախության իրավունքը, իսկ Հայաստանի հայերը օգնում էին: Վրաստանի դեպքում, Վրաստանի բնակչությունը՝ աբխազներ, օսեր, վրացիներ, հայեր, եզդիներ, լեհեր, ասորիներ, հունացիներ, ռուսներ և այլն պաշտպանում էին իրենց կյանքի ու անկախության իրավունքը: Եթե էական տարբերություն երկու պետության պատերազմի և պետության ու այն ժամանակ և դե յուրէ նաև այժմ ինքնավար Հանրապետության միջև պատերազմների միջև էական տարբերություն չես տեսնում, ապա ասելու բան չունեմ, երևի:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.06.2011, 13:14:

  20. #30
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, մի քիչ պատմության մեջ խճճվել ես: Հայաստան-Ադրբեջան պատերազմում երկու ազգ էր մասնակցում, հայերն ու ադրբեջանցիները: Ֆինանսականն ու զինամթերայինը մի կողմ: Ղարաբաղյան հայերը պաշտպանում էին իրենց կյանքի ու անկախության իրավունքը, իսկ Հայաստանի հայերը օգնում էին: Վրաստանի դեպքում, Վրաստանի բնակչությունը՝ աբխազներ, օսեր, վրացիներ, հայեր, եզդիներ, լեհեր, ասորիներ, հունացիներ, ռուսներ և այլն պաշտպանում էին իրենց կյանքի ու անկախության իրավունքը: Եթե էական տարբերություն երկու պետության պատերազմի և պետության ու այն ժամանակ և դե յուրէ նաև այժմ ինքնավար Հանրապետության միջև պատերազմների միջև էական տարբերություն չես տեսնում, ապա ասելու բան չունեմ, երևի:
    Միանշանակ::
    99-ին ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Բելգրադի ռմբակոծությունը մարդասիրական քայլ էր՝ ուղղված Կոսովոյում էթնիկ զտումների դադարեցմանը: Էդ ժամանակ ամերիկացիք խաղաղապահ գործունեության բացառիկ օրինակ ցույց տվեցին:
    Իսկ 2008-ի օգոստոսյան դեպքերի ռուսական միջամտությունը անկախ պետության սուվերենության նկատմամբ անօրինակ անեքսիայի գրքային նմուշ էր: Օլիմպիական խաղերի խաղաղաշունչ սկզբունքին հակառակ կատարված աներևակայելի վայրագություն:

    Կորչի՛ հյուսիսային արջը՝ Ռուսաստանը, կորչե՛ն ՊուԾինն ու ՄեդվեՁը:
    Կեցցե՛, վարդերի ժողովրդավարությունը::galstuk_tsamox

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.06.2011)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերնե՞ր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.12.2021, 12:13
  2. Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ S.L.V., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.06.2016, 16:17
  3. Ռուսաստանը` որպես Կովկասը ապակայունացնող գործոն:
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.01.2010, 23:28
  4. Աբխազիա եւ Հարավային Օսիա
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 11.09.2009, 16:50
  5. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •