ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԳԵԼԵԼ Է ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ WESTERN UNION-Ի ՀԵՏ
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում գործող բանկերին արգելել մասնակցել դրամական փոխանցումների Western Union միջազգային համակարգին: Այդ մասին հաղորդում է ԱՌԿԱ-ն: Կենտրոնական բանկը Հայաստանի բանկերին հանձնարարել է լուծարել Western Union-ի հետ պայմանագրերը, այդ պայմանագրերում առկա կարգի համաձայն: ԿԲ-ն այդ որոշումը պայմանավորել է բանկային համակարգի համար ռիսկերի առկայությամբ, ասելով, թե Western Union-ը թույլ է տվել Հայաստանի տարածքում գործող առեւտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի անհիմն եւ չպատճառաբանված խախտումներ: Մասնավորապես, ԿԲ-ն նշել է, թե արձանագրվել են դեպքեր, երբ դադարեցվել է հաճախորդների սպասարկումը բանկերի որոշ մասնաճյուղերում, ինչը կարող է խախտել բանկերի բնականոն գործունեությունը, ֆինանսական կայունությունը, ինչպես նաեւ հանգեցնի դրամական փոխանցումների ոլորտի անկանխատեսելի իրավիճակի:
Էջանիշներ