Անձամբ ես (գուցե դա էլ իմ թերությունն է) միանշանակ վատ եմ նայում այն երևույթին, որ գովազդի կամ մեկ այլ բանի համար ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ օգտագործում են դասականների գործերը կամ անունները: Վերջերս մի նոր տեսահոլովՈՒկ լույս ընկավ, տեսե՞լ եք՝ հերթով նկարներ են ցույց տալիս իրար կողք-կողք. Բախ, Բեթհովեն, Մոցարտ, ... Ավետ Բարսեղյան: Լրիվ հակառակ ռեակցիա է ստացվում: Դասականներին գովազին խառնելիս գոնե ցանկալի է որևէ կրեատիվ՝ ստեղծագործ կամ հումորային տարրի առկայությունը: Օրինակ՝ փորձեիք ցույց տալ, թե ինչպես է Միքելանջելոն թաքուն նայում Nokia-ի անդրջրհեղեղյան գովազդին ու ստեղծում իր գլուխգործոցը: Կամ՝ երկու ձեռքերի միջև ինչ-որ հեռախոսանման բան է պատահմամբ նկարել/ցայտեցրել կտավին/պատին, ու նստած մտածում է՝ ջնջի՞, թե՞ ոչ: Վերջին շրջանի հայկական ամենալավ գովազդը համարում եմ էն պատուհանների գովազդը, որ խեղճ ճանապարհաշինարար բանվորին ու իր պնևմատիկ մուրճին փրկում են ծանր ռոքի կաթվածածին պղնձաժխորից
Հ.Գ. Մոռացա ասեմ. գաղափարների համար փող չեմ ուզում, բայց +1-ից չեմ հրաժարվի![]()
![]()
![]()
Էջանիշներ