В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Վարպետ, ուղիղ եթերը մի ընդհատիր էլի, ինֆորմացիայի ենք սպասում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 09.09.2008, 22:37: Պատճառ: Գրառման ավելացում
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հարձակում Հյուսիսային պողոտայի վրա (22:52/09.09.2008)
Այսօր ժամը 22.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում անժամկետ հացադուլ հայտարարած անձանց վրա են հարձակվել ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները և դաժան ծեծի միջոցով ձերբակալել առնվազն 5 կնոջ և 2 տղամարդու, այդ թվում մեկ Բելգիայի քաղաքացու` իր կնոջ հետ: Այս պահին Հյուսիսային պողոտան շրջապատված է հատուկ-ջոկատայիններով, իսկ ժողովուրդը հավաքվում է Առնո Բաբաջանյանի արձանի մոտակայքում:
Այլ մանրամասները հաջորդիվ:
http://qbhima.blogspot.com/
Երեկոյան ժամը 9-ին ես էլ եմ եղել Հյուսիսայինում ու նկատել թե՛ մարած լույսերը, թե՛ Ազատության հրապարակում հավաքված կարմիր բերետավորների ջոկատը:ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՄԱՔՐԵՑԻՆ
[01:21] 10 Սեպտեմբերի, 2008
՚Ժամը 22-ից հետո գիշերային լռության կանոնները խախտելու համար խնդրում ենք 10 րոպեի ընթացքում ազատել Ազատության պողոտանՙ,- ուղիղ ժամը 22.03-ին Հյուսիսային պողոտայում հայտնվեց մի ոստիկան եւ բարձրախոսով սա հայտարարեց: Քանի որ նա շփոթեց եւ Հյուսիսային պողոտայի փոխարեն ասաց Ազատության պողոտա բառը, ընդորում` երկու անգամ, պողոտայում գտնվողները նրա խոսքին սուլոցներով արձագանքեցին:
Քիչ անց Հյուսիսային պողոտա ներխուժեցին մի քանի տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ, որոնք պատ կազմած Ազատության հրապարակի կողմից սկսեցին մարդկանց հրել եւ հեռացնել Հյուսիսային պողոտայից: Մի քանի ոստիկան մտան հացադուլավոր կանանց ձեռքները եւ հրելով հանեցին պողոտայից: Նրանց նստեցրին ոստիկանական մեքենան: Ավելի ուշ պարզվեց, որ կանանց նրանք բաց են թողել ՚Այրարատՙ կինոթատրոնի մոտ:
՚Սա ինչ է, 37 թիվն էՙ,-զայրացած ասում էր մի կին: ՚Ավելի վատՙ,-արձագանքեց մի տղամարդ, որն իր կնոջ հետ զբոսնում էր Հյուսիսային պողոտայում եւ նրանց եւս դուրս հանեցին պողոտայից: Մի երիտասարդ` քաղաքացիական հագուստներով, մոտեցավ ՚Ա1+ՙ-ի լրագրողին եւ պահանջեց ջնջել բջջային հեռախոսով նկարածը: Սակայն այդ պահին կողքից աղմուկ բարձրացավ, եւ նա գնաց այդ ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հրել են ՚Ժամանակ Երեւանՙ թերթի լրագրողին, խլել նրա ֆոտոխցիկը:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ժամը 21-ից արդեն անջատել էին լուսավորությունը: Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր ոստիկաններով, եւ Հյուսիսային պողոտայում գտնվողներն արդեն ենթադրում էին, որ ինչ-որ բան է լինելու: Այս պահին ոստիկանները շրջապատել են Հյուսիսային պողոտայի սկզբնամասը եւ որեւէ մեկին թույլ չեն տալիս մտնել այնտեղ:
Աղբյուր՝ Ա1+
Ի՞նչ է սրանց ուզածը, չգիտեմ: Ամեն անգամ հանրահավաքներին նախորդող օրերին փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, չի ստացվում: Թե՞ նրանց ամբողջ նպատակը գոնե այն սակավաթիվ վախեցողներին հանրահավաքից հեռու պահելն է: Դա թույլ մարդու փրփուրների կախվելու հոգեբանություն է: Ամեն դեպքում իշխանությունների վերջին օրերի գործողությունները ջղաձգություն են հիշեցնում:
Վաղը հետաքրքիր զեկուցում է, կարծում եմ, սպասվում: Մարտի 1-ի իրադարձությունների հասարակական հետաքննության խումբը իր նախնական զեկույցն է կարդալու: Հետաքրքիր է, այդ զեկույցից հետո ի՞նչ է անելու իշխանությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընգեր, մի հատ բարձրաստիճանկ լակոտ որ բերես էդ կարմիրբերետավորներին ականջներից բռնած հետ կազարմա կտանի, դեռ ճամփին էլ մի երկուսին հիվանդանոց կարող է տանեն մարմնական վնասվածքների համար: Ինձ թվում է ոչ ոստիկաններն են հավատում իրենց արածներին ոչ էլ կարմիր բերետավորները ուղղակի պրոցեդուրայի խաթր անում են, իսկ վերևներում դեռ էն խելքին են որ էս ամեն ինչը պիտի հանգստանա, մոռացվի ու գնա…այ այս տեսակ դուռռակություն
Այսպիսի զարմանահրաշ բաներ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՉԵ՞Ն ՃԱՆԱՉՈՒՄ
[13:32] 10 Սեպտեմբերի, 2008
Կեսգիշերին Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել:
Նրան ոստիկանություն են տարել Հյուսիսային պողոտայում բողոքի ակցիան ցրելուց հետո:
Վլադիմիր Կարապետյանը ՚Ա1+ՙ-ին պատմեց, որ իրեն ոստիկանական բաժնում պահել են մոտ 30 րոպե, բերման ենթարկելու մասին գրանցում չեն կատարել եւ թույլ չեն տվել զանգահարել փաստաբանին:
՚Լրիվ անօրինական գործողություն. պողոտայում ինձ սկսեց քաշքշել ոստիկանության բաժնի պետը, հրահանգեց աշխատակիցներին տանել բաժին, ոչ մի բան չի եղել, եթե մի բան լիներ, ոստիկանությունը հանդես կգար մեկնաբանությամբ, որը չի արելՙ,- ասաց նա: Ըստ նրա` այս ամենը վկայում է ոստիկանության անգրագետ աշխատանքի մասին:
՚Ինքը չգիտի ինչ է անում, չի տիրապետում օրենքներին եւ պարզապես անօրինականությամբ է զբաղվում՝ փոխանակ պահպանի օրենքը: Ինքը չգիտի, թե ինչպես կատարի հրամանները, թե չէ կկարողանար մի հոդաբաշխ բացատրություն տալ իր գործողություններինՙ,- եզրափակեց Վլադիմիր Կարապետյանը:
Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ Վլադիմիր Կարապետյանին բերման են ենթարկել անձը ճշտելու համար, որից հետո նա բաց է թողնվել: Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը ընդամենը 6 ամիս առաջ ԱԳՆ նախկին մամլո խոսնակն էր եւ մեկն է այն դիվանագետներից, որն աշխատանքից ազատվեց իշխանություններին սթափության կոչ անող հայտարարության տակ ստորագրելու համար:
Աղբյուր՝ Ա1+
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ չեք մտածել որ միգուցե անում են որ ավելի շատ գռգռվի ժողովուրդը:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ես էլ եմ կարծում, որ այսօր Հյուսիսային պողոտայում կարող է իշխանությունները փորձեն նոր անակնկալ մատուցել ցուցարարներին, այնպես որ չնայած խիստ զբաղվածությանս, թերևս այսօր ինձ հնարավոր լինի այնտեղ գտնելՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ
[14:59] 10 Սեպտեմբերի, 2008
Հյուսիսային պողոտան այսօր այնպես խաղաղ էր կարծես տեղի չէր ունեցել երեկվա միջադեպը ոստիկանների եւ ընդդիմադիր քաղաքացիների միջեւ: Հիշեցնենք, որ երեկ վերջիններս հարձակվել էին պողոտայում անժամկետ հացադուլի նստած 6 կանանց, պողոտայում գտնվողների վրա եւ քաշքշելով դուրս հանել պողոտայից: Իրենք էլ պատ էին կազմել եւ թույլ չէին մարդկանց մտնել պողոտա:
Գիշերվա այս միջադեպին այսօր առավոտյան անտեղյակ էին Հյուսիսային պողոտայում զբոսնողներն ու պատահական անցորդները: Պողոտան իր հերթին եւս իր հանդարտությամբ ու խաղաղությամբ կարող էր թյուրիմացության մեջ գցել յուրաքանչյուրին: Սպասվածին հակառակ պողոտայում ոչ մի ոստիկանի չհանդիպեցինք: Նույնիսկ Ազատության հրապարակի մոտերքում, որտեղ սովորաբար խմբված էին լինում բազմաթիվ ոստիկաններ, այսօր նրանցից ոչ մեկը չկար:
Հյուսիսային պողոտայի էլիտար խանութների աշխատակիցներն էլ այսօր սովորականից ավելի մեծ աշխուժությամբ էին մաքրում, սրբում դռների ապակիներն ու շեմքերը: Փորձեցինք զրուցել պողոտայի նստարաններից մեկին նստած մի կնոջ հետ, թե արդյոք նա տեղյա՞կ էր երեկվա միջադեպից: ՚Եթե իսկապես նման բան է տեղի ունեցել ու հիմա էլ այնքան հանգիստ են, որ իրավապահ ոչ մի մարմին չկա, սա ինձ թվում է՝ վկայում է միայն այն մասին, իշխանությունները կամ ինչ-որ ստոր բան են մտածել, կամ էլ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ շատ վստահ են, որ էլ չի կրկնվիՙ,- պատասխանեց 45-ամյա կինը, որը ներկայացավ իբրեւ ուսուցչուհի:
Գրեթե նույն իրավիճակն էր նաեւ Ազատության հրապարակում, միայն այն տարբերությամբ, որ այստեղ զբոսնողների ու անցորդների, առավել եւս ոստիկանների ընդհանրապես չհանդիպեցինք:
Հրապարակն ամբողջովին շրջապատված է մետաղյա պարիսպներով ու նախատեսվել է այստեղ կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղիներ:![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հյուսիսային պողոտան այսօր ոստիկանաշատ է: Նրանք չեն թույլատրում այստեղ զբոսնել մարդկանց, ինչը մարդու տարրական իրավունքների կոպիտ ոտնահարում է: Ոչ մի հոդաբաշխ բացատրություն, թե ինչու՞ մարդկանց զբոսնել չի թույլատրվում, ոստիկանները չեն կարողանում տալ: Չի կարելի և վերջ:
Է մինչև ե՞րբ, պարոնայք յանիմ իշխանավորներ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ