Chuk-ի խոսքերից
Հակոբ, հիմա ինձ պիտի՞ համոզես, որ այս գրառումը լու՞րջ էր:
Այդ նույն հաջողությամբ կարող էիր հարցնել, թե արդյո՞ք ծերերն ավելի շատ են: Եվ եթե պարզվեր որ ծերերն ավելի շատ են, ապա արդյո՞ք ծեր կանայք ավելի շատ են: Քանի որ եթե պարզվի որ ծեր կանայք ավելի շատ են, ապա օբյեկտիվ պատճառներով նրանք պարբերաբար պետք է ներկեն իրենց մազերը, քանի-որ այնքան էլ հաճելի չէ նստացույցին մասնակցել ճերմակ մազերով, իսկ քանի-որ նստացույցի մեջ են, ապա դժվար թե հաջողացնեն գնալ իրենց սիրած վարսավիրանոցները, այլ հարկադրված կլինեն այցելել մոտակայքի վարսավիրանոցներից մեկը, ինչը իհարկե նշանակում է, որ նստացույցը նպաստում է մոտակայքի վարսավիրանոցների բիզնեսի ծաղկմանը և այդ հաշվի առնելով եթե պետությունը որոշի նստացուցավորներին տուգանքի ենթարկել, ապա վարսավիրանոցների տերերը որպես բարի կամքի դրսևորում պետք է որոշ գումար հատկացնեն նստացուցավորներին: Աբսուրդ է, չէ՞, գրածս: Ոչ պակաս քան քոնը: Ես չգիտեմ, թե քո ընկերներից ո՞վ է ասել, որ այստեղ անլուրջ գրառումներ են արվում, ես գիտեմ, որ երբ ինձ ասում են, որ այսինչ ֆորումն անլուրջ է, ես այնտեղ չեմ շտապում: Ի դեպ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Արմեն Այվազյանն էլ է վատ գրել այս կայքի մասին, ու չնայած ես պարոն Այվազյանին մի շարք հանգամանքներ հաշվ առնելով այնքան էլ չեմ հարգում, բայց հիշում եմ, որ իր գրքի մեջ բավական դրական էր գրում: Այդ ամենը կարևոր չէ: Գուցե և անլուրջ է ակումբը, բայց ոչ առավել անլուրջ, քան քո՛ գրառումները:
Մոդերատորական. Այս և նախորդ գրառումները թեմայից դուրս լինելու համար շուտով ջնջվելու են: Զգուշացնում եմ վերջին անգամ. մի կատարի՛ր թեմայից դուրս գրառումներ:
Էջանիշներ