Հակոբ, չեմ ուզում շեղվել թեմայի քննարումից, սակայն ասեմ, որ մտածել, թե միայն լուրջ գրառումներ ես անում ու անել միայն լուրջ գրառումներ, դրանք լրիվ տարբեր հարցեր են: Մասնավորապես լուրջ չեմ համարում Ձեր իշխանափոխություն թեմայում արած գրառումը, որն էլ չկա, լուրջ չեմ համարում Ձեր բացած պատերազմի մասին թեման ու դրանում Ձեր գրառումները, լուրջ չեմ համարում այս թեմայում ինքնանպատակ հարցը, որով ցանկանում էիք պարզել նստացույցի մասնակիցների թիվը, թեև էլի եմ կրկնում, բոլորովին կապ չունի այդ թիվը: Եթե նստացույցին մասնակցեր ընդամենը 10 մարդ, դա արդեն իսկ ուշագրավ իրադարձություն է, հստակ բողոքի ակցիա, առավել ևս հաշվի առնելով գրեթե 2 ամիս նստացույցի տևողությունը: Ցավոք սրտի նման «լուրջ» գրառումները հաճախ զրուցակցիդ ստիպելու են սարկազմով պատասխաններ տալ և ինքնաբերաբար գցելու են թեմայի քննարկման լրջությունը: Ես սա ասում եմ խորհրդի կարգով, որպեսզի ինքներդ կողմնորոշվեք, թե ինչպես է պետք մասնակցել քննարկումներին: Անշուշտ կարող եք անտեսել խորհուրդս:
Վերադառնանք թեմային:
Այսօր ևս Հյուսիսային պողոտան մարդաշատ էր: Թեև շատերը կցանկանային շարունակել նստացույցը, բայց բոլորը լուռ ենթարկվեցին ՀԱԿ որոշմանը, 11-ին ցրվելով տներով: Մարդկանց տրամադրությունը բարձր էր, մարտական: Բարեբախտաբար չկա ընկճվածության նշույլ իսկ:
Վաղվանից ժամը 7-ից մինչև 10-ը լինելու են քաղաքական զբոսանքներ. այդպես, մինչև սեպտեմբերի 12-ին նախատեսված ըստ ամենայնի հուժկու հանրահավաքը: Վաղը քաղաքական զբոսանքների առաջին օրն է, որը համընկնում է սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքների օրվա հետ: Հյուսիսային պողոտայում համաժողովրդական շարժման մասնակիցները ևս կնշեն գիտության օրը, վաղն այնտեղ ներկա են լինելու, որքան հասկացա, բազմաթիվ ուսուցիչներ: Ըստ հայտարարության որքան հասկացա վաղվա քաղաքական զբոսանքի մասնակիցներին անակնկալ է սպասվում: Այնպես որ չերկարացնեմ, պայքարը շարունակվում է, այն անկասելի է, հաղթանակն էլ՝ անխուսափելի![]()
Էջանիշներ