Ճիշտն ասած՝ առավոտ որ կարդացի գրառումները, միանգամից ես էլ գրառում արեցի, էն էլ ուղարկելու պահին մեր կապը գնաց։Մի քիչ առաջ են տվել։
Մենք էլ էինք home reading–ին "The Man of Property"–ն անցնում, մի ամբողջ սեմեստր դրա վրա էինք՝ լրիվ քո ասածի պես, ու եթե բախտս բերած չլիներ՝ մինչև էդ արտ. գրակից հանձնարարած չլինեին ու կարդացած չլինեի լրիվ, ահավոր տառապանք էր լինելու։ ։D Դե, էլի տառապանք էր, բայց կարդացած լինելս ահագին օգնում էր։
Լրիվ համաձայն եմ։ Այրինից ես էլ էի պայթում ու շշմում էի, թե ոնց է ինքը համարյա բոլորի կողմից համարվում տենց խիստ դրական կերպար։ Հիշում եմ՝ հուսով էի, որ գոնե քննադատությունը կարդալիս մի բացասական բան կհանդիպեմ Այրինի վերաբերյալ, բայց էնտեղ էլ էր նույնը։ Վայ, ոնց էր ներվերիս վրա ազդում իր «հրեշտակաեթերային զոհի» կերպարով։Հիմա կերպարների մասին: Սոմզը ամենահետաքրքիրն էր ինձ համար: Այրինից պայթում էի, որովհետև լղոզված կերպար էր, անհաջող կին ու ընդհանրապես... լավը չէր: Երկրորդ ընթերցման ժամանակ Սոմզին էի ուսումնասիրում: Միայն խղճահարություն էր առաջացնում ինձ մոտ այն, ինչի պատճառով ուրիշները նրանից զզվում էին: Սոմզը շատ բազմաշերտ ու ստացված կերպար էր:Իսկ Սոմզը դե սկզբից ներկայանում էր որպես բացասական, բայց ընթացքում ես էլ քիչ–քիչ սկսեցի խղճալ ու ինչ–որ առումով նաև համակրել։
Էդ ստեղծագործության մեջ սեփականատիրության զգացումը, որ այս կամ այն չափով բնորոշ էր ամբողջ գերդաստանին, բավական հետաքրքիր է ներկայացված, իմ կարծիքով։ Մեկ էլ Ֆորսայթների բարդ ու պրոբլեմատիկ ընտանեկան հարաբերությունները։ Մի բան էր լավ տպավորվել. էն որ առիթների ժամանակ ամբողջ ցեղով հավաքվում էին, բայց դժվար էր գտնել երեք Ֆորսայթների, որոնք իրար հետ լավ հարաբերությունների մեջ լինեին։ Ցանկացած երեքի մեջ երկուսն իրար հետ չունեին։![]()
Չգիտեմ, ինձ Ֆորսայթների պատմությունը բավական կյանքից վերցված պատմություն է թվում, ու, ի տարբերություն սերիալների, էստեղ կերպարները շատ բազմաշերտ ու հարուստ են, միանշանակ դրական ու բացասական չեն։
Ի դեպ, բացի Գալաթեայի ներկայացրած վեց վեպերից, կա նաև լրացուցիչ երեք վեպ, որոնցում, սակայն, Ֆորսայթներն արդեն երկրորդական դեր են խաղում, ու ընդհանրապես շատ քիչ են հանդիպում։ Այդ վերջին եռերգությունը հայերեն թարգմանված չէ, ես ռուսերենով եմ կարդացել էն ժամանակ։ Ավելի ճիշտ՝ երեքից մեկը՝ երկրորդը, էդպես էլ չգտա, մնացած երկուսն եմ կարդացել միայն (մի գրքում էին էդ երկուսը, մյուսն առանձին էր)։ Չգիտեմ՝ հիմա որ կարդայի՝ որքանով կհավանեի, բայց ուսանող ժամանակ հաճույքով եմ կարդացել, համենայնդեպս, չեմ ափսոսում էն ժամանակը, որ դրա վրա եմ ծախսել։ Ճիշտ է, Գոլսուորդիի մտածելակերպը, մոտեցումները որոշ դեպքերում հեչ չէին համընկնում իմի հետ, բայց դե դա չէր խանգարում, որ ստեղծագործությունն ընդհանուր առմամբ հավանեի։Ամեն անգամ քիչ է մնում՝ գրեմ՝ գիրքը, հետո հիշում եմ, որ ախր գիրք չի, գրքեր են։
Ինձ ամենաշատը Ջոնի, Կրտսեր Ջոլիոնի, մեկ էլ Մայքլ Մոնթի կերպարներն էին դուր գալիս։
Էջանիշներ