Սագայի հետ առաջին ծանոթությունս ինքնաբուխ էր, ուղղակի տեսա, որոշեցի կարդալ: Ահագին դուր եկավ ինձ, դե էդ տարիքում ինչ ասես դուրս գալիս էր:
Հետո երրորդ կուրսում սկսեցի դա պարտադրված վերընթերցել home reading կոչվածին պատրաստվելու համար: Այ դա տանջանք էր: Կարդում էինք, դուրս գրում անծանոթ բառերը, ամեն գլխից մի քանի էջ թարգմանում.... ուֆ:
Հիմա կերպարների մասին: Սոմզը ամենահետաքրքիրն էր ինձ համար: Այրինից պայթում էի, որովհետև լղոզված կերպար էր, անհաջող կին ու ընդհանրապես... լավը չէր: Երկրորդ ընթերցման ժամանակ Սոմզին էի ուսումնասիրում: Միայն խղճահարություն էր առաջացնում ինձ մոտ այն, ինչի պատճառով ուրիշները նրանից զզվում էին: Սոմզը շատ բազմաշերտ ու ստացված կերպար էր:
Մի քիչ էլ գրեմ` գնալու եմ նորից կարդամ, նենց որ լավ կլինի սահմանափակվեմ էսքանով:![]()
Էջանիշներ