Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ մոտ Այրինի կերպարը նման բուռն բացասական վերաբերմունք չի առաջացրել:
Ճիշտ է, իր հանդեպ գրքի տղամարդկանց համատարած բերանբաց լոզոտ հիացմունքն էնքան էլ չի համոզում, բայց ընդունում եմ,. որ կարող է լինել կին, որն իսկապես ունենա անբացատրելի էդ հմայքը, որ մարդկանց անտարբեր չի թողնում:
Եթե դա հաշվի առնես՝ Այրինի կերպարը լավ էլ ստացված է:

Իսկ իր ատելությունը խեղճ Սոմզի հանդեպ հասկանալի է կարծում եմ: Պատկերացրեք, որ կյանքի պայմանները ստիպեն ձեզ ամուսնանալ մի մարդու հետ, որի ամեն ինչն ատում եք՝ սկսած բնավորությունից, վերջացած արտաքինից: Նման դեպքերում այդ տղամարդու անվերջ սերը միայն ավելի կարող ա վանել իրենից:
Ես ընդունում եմ, որ կարող էլ լինել կին, որ բոլորի մոտ անբացատրելի հմայք է տարածում, բայց ես չէի ընդունում նրա վերաբերմունքը զուտ Սոմզի հանդեպ, թե ոնց էր ինքը արհամարհում նրան, չգիտեմ, միգուցե հիմա եթե մեկ անգամ ել վերըթերցեմ, կարող է միանգամայն այլ կերպ մեկնաբանեմ, բայց ամեն դեպքում տպավորություններս նրանից շատ թույլ էին...