Եկեք այստեղ քննարկենք անգլիացի արձակագիր և դրամատուրգ Ջոն Գոլսուորդիի ստեղծագործությունները, մասնավորապես՝ «Ֆորսայթների պատմությունը» լայնաշունչ վիպերգությունը՝ բաղկացած երեք եռերգությունից, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին ներառում է երեքական վեպ ու մի քանի ինտերլյուդիա։ Սա անգլիական բարձր միջնախավը ներկայացնող Ֆորսայթների գերդաստանի պատմությունն է, որն ընդրկում է երեք սերունդ... (կարծեմ)
Այս ստեղծագործության մասին ամենահակասական կարծիքներն եմ լսել։ Ոմանք հիացած են, ոմանք տանել չեն կարողանում, շատերը, հենց միայն երկարության մասին լսելով, անմիջապես «խրտնում են»՝ եզրակացնելով, որ նման երկարաշունչ ստեղծագործությունը դժվար թե իրենց դուր գա, ոմանք էլ սկսում են, բայց չդիմանալով երկարությանը կամ պարզապես չհավանելով, կիսատ թողնում... Այնուամենայնիվ, անկախ նրանից՝ կարդացողները հավանել են, թե ոչ, քննարկելու բան, համոզված եմ, կլինի։
Այս ստեղծագործության մեջ բավական բազմազան ու հետաքրքիր կերպարներ կան։ Հետաքրքիր կլիներ կարդալ ձեր կարծիքները տարբեր կերպարների ու ընդհանրապես ստեղծագործության մասին։
Էջանիշներ