Դժվարություններ տեսնելու ու հաղթահարելու համար բազմաթիվ ուրիշ առիթներ են լինում կյանքում։ Ու չարաչար սխալված կլինի էն մարդը, ով կասի, թե միայն բանակում ծառայելով է հնարավոր ուժեղ ու դիմացկուն մարդ դառնալ։ Կյանքում, դժբախտաբար թե բարեբախտաբար, շատ ավելի դաժան իրավիճակներ էլ են լինում... Ու հատկապես էդ ամեն ինչի միջով անցած մարդը բանակի տեսքով լրացուցիչ դոզայի կարիք չունի հաստատ։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ հենց այդպիսիք են գնում բանակ, իսկ «լավ» պապաներ ունեցող փափկասուն տղաները, որոնք կյանքում ոչ մի դժվարություն տեսած ու հաղթահարած չկան, սեփական ուժերով ոչ մի բանի չեն հասել, այդպես էլ մնում են իրենց «լավ» պապաների գրկում՝ ամեն ինչը պատրաստի ու առանց ջանքերի ստանալով ու վայելելով։
Էջանիշներ