Էն, իմչ հիմա 2 տարվա ընթացքում սովորեցնում/եթե իհարկե ինչ-որ բան սովորեցնում է/, կարելի է 2 ամսում սովորեցնել մասնագիտացված պարապմունքների միջոցով ու հետո քննություն հանձնել, չհանձնողները թող երկու ամիս էլ սովորեն:
Ընդհանրապես պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը ամենաճիշտ տարբերակն է: Ամեն մարդ պետք է անի այն, ինչ լավ է կարողանում
Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Զարմանալի չի, որ բանակից ուզում ես ազատվել, բանակի ֆունկցիան ոչ մի ուրիշ ֆունկցիայի հետ չես համամատի: Մի հատ շինություն ,որ պակաս լինի դրանից հայ ազգը չի տուժի(hարց ոչ միայն շինություններին է վերաբերում), բայց որ թուրքը գա ձեր տանը քո փոխարեն չայ խմի դրանից կարծում եմ ..... չշարունակեմ, եթե քո երկիրն ուժեղ անվտանգություն չունենա ոչ մի բան չի կարա ունենա, իզուր կլինեն բոլոր բարեփոխումները;

Արի այլ հարց քննարկենք, ինչ անանք, որ բանակում ամեն ինչ կարգավորվի,
Համ էլ փոքրիկ բարեկամս բանակից մի վախեցիր, էնտեղի ձյձյաները էդքան էլ բոբո չեն
Երբեւէ ստրատեգիական խաղեր խաղացե՞լ ես: Բացատրեմ. դու ունես գյուղացիներ, շինարարներ, զորք: Զորքդ գյուղացուն ու շինարարին է պաշտպանում, գյուղացին զորքին սնունդով ու այլ պարենով է ապահովում , շինարարը զորանոցներ եւ այլ շինություններ է ստեղծում: Եթե մի շենք պակաս սարքեն բնակչության թիվը կպակասի ու զորքերդ քիչ կլինեն, իսկ եթե գյուղացին սննունդով չապահովի զորքը սովից կկոտորվի: Իհարկե այդ խաղերում գյուղացիներն ու շինարարներն էլ են կռվում, ասենք մուրճով ու եղանով, բայց նրանց «ուդառը» ու «կյանքերը» քիչ են, այնպես որ մի զինվորը 20գյուղացու հանգիստ կսպանի:

Ասածս ինչ է. ամեն մարդ պետք է անի այն, ինչ լավ է կարողանում: