Էլի սկսվեցի՞ն տղերքի հեզիկ-նազիկ խոսակցությունները…![]()
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Սովետից մնացած ոչ պրոֆեսիոնալ բանակում դեռ շատ երկար ժամանակ լինելու է "դեդովշինա": Իսկ դա նշանակում է, որ դեռ լինելու են այն աստիճանի "վիրավորված" զինվորներ, որոնք սպանելու են սկզբում իրեն "վիրավորողին", հնարավորության դեպքում` "վիրավորելու" դեպքին ներկա անձանց, վերջում էլ` ինքնասպանություն:
Իմ ծառայության ժամանակ հարևան զորամասում նման դեպք եղավ (վիրավորված զինվորը սպանել էր 2 եղբոր, որոնց հետո փորձում էին որպես աստծու գառ ներկայացնել): Եվ այստեղ չեն կարող օգնել "սնունդը, հիգիենան, հանգուստը, լավ բժշկական սպասարկումը":
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այ չբացահայտված սպանությունների ու ընդհանրապես սպանությունների վերաբերյալ բան չեմ կարա ասեմ: Շատ ժամանակ ենքան խառն են լինում դեպքերը: Բռնում մի 15 հոգու տանում են հարցաքննության ու զենքերը էքպերտիզայի: Հետո սաղի ցուցմունքները տարբեր ա լինում: Նույնիսկ մարդկանց քթների տակ եղած դեպքը ենքան են քառնվում, որ ոչ մեկը արդեն ոչ մի բան չի կարում հիշի:
Նման սպանություններ մենակ բանակում չեն լինում: Կարամ ասեմ, քաղաքացիական կյանքում ավելի շատ են ջահելները իրար սպանում քան բանակում: Պարզապես բանակի սպանությունը ավելի մեծ աղմուկ ա հանում:
էսպես չի մնա
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էլմո, չի կարելի քաղաքացիական սպանությունը համեմատել բանակային սպանության հետ, և բնական է, որ բանակային սպանությունը ավելի մեծ աղմուկ կբարձրացնի: Քաղաքացիական կյանքում մարդն ազատ է իր գործողություններում, մասնավորապես` ազատ տեղաշարժվել, ինքնուրույն տնօրինել ժամանակը` սեփական քմահաճույքով դասավորելով իր գործողություններն այդ ժամանակի մեջ: Իսկ բանակային կյանքում, կարծում եմ` ծառայած լինելով` ինձնից լավ կիմանաս, կա հստակ օրակարգ, և այդ օրակարգի ճիշտ կատարման համար պատասխանատվություն կրող անձ: Հստակ սահմանվում է, թե ով որտեղ է կոնկրետ ժամին, և ով ինչ է անում: Եվ այս ամենը նախադրյալներ են, որոնք բավականին հեշտացնում են դեպքի բացահայտումը, և զարմանալի և կասկածելի է, երբ նման հանգամանքների առկայության դեպքում չի բացահայտվում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ սպանություններ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ահա, ու էդ ծառայողների մեղքով ա:
Ավելացվել է 8 րոպե անց
Լրիվ համաձայն եմ, բայց չեմ կարա ոչ ոքի քննադատեմ, կամ մեղադրեմ: Զիվորից բան իմանալը հեշտ չի, ծառայությունն էլ եդքան էլ, սենց ասած, «բռի մեջ չի»: Սպաները չեն կարող միշտ աչքի տակ պահե զինվորին, որ իրար չսպանեն:
Մի անգամ քնելուց առաջ գնացի դասակս ստուգեմ(մեկ մեկ վերմակը վրաներից ընկնումա մրսում են, պետք ա ստուգել ծածկել) տենամ մեկը երակները կտրելա երջանիկ պառկել: Հանեցի ասում եմ «խի՞ արեցիր» ասումա «մամաիս կարոտել եմ»: Մինչև հանեցի տանեմ բուժկետ շտաբի պետը եկավ կանգնեց գլխիս հարցնումա «ո՞վ ա արել ինչի՞ ա արել» հիմա էլ պատասխանում ա «ընկերուհուս փախցրել են»: Մինչև իրա հետ հատուկ բացատրական աշխատանքներ, բան տարան արդեն լրիվ ուրիշ բաներ էր պատմում:
Վերջին խմբագրող՝ Elmo: 27.08.2008, 11:59: Պատճառ: Գրառման ավելացում
էսպես չի մնա
Ճիշտա:Իմ ախպերը նորա եկել բանակից,ի դեպ ծառայելա Ղարաբաղում,ասումա որ զինվորներին հեչ էլ վատ չեն վերաբերվել:Մենակ նրանց վիճակնա վատ եղել,ով կոպիտ ասած խոսք տանող բերողա եղել ու ով փափուկ կյանքովա ապրել:Իրանց ոչ միայն չեն հարգել այլ նաև կարողա ծեծեին:Ես գտնում եմ որ տենց զինվորներին տենց էլ պետքա,իսկ ինչ վերաբերվումա հագուստին,ամենակարևորը հագուստի մաքրություննա եղել,իսկ սնունդը վատ չի եղել,մենակ մրգի պակաս են զգացել,դե ընդեղ էլ մենակ նուռ ու խաղող կա,մենակ եդ են կերել,դե միսն էլ վատ չի եղել,անեն օր էլ կերել են:Ստեղ էլ ծառայող ունենք,ինքն էլ չի բողոքում,ինչ Ղարաբաղումա նույն էլ ստեղ,դէ էդ տիպի զինվորների հաար մենակ լավ չի ով փափուկ կյանքովա ապրում ու երբեք ինչ որ բանի պկաս չի զգացել
Վերջին խմբագրող՝ Cindy: 28.08.2008, 12:00:
Cindy, մի հարց կարելի՞ է. դու եղբայր ունես և եթե այո՝ ինչ տարիքի։
Լավ, տեսա որ ունես, հիմա կարդամ գրառումդ
Պարզապես եղբորդ բախտն ա բերել, նորմալ տեղ ա ընկել։ Ես էնքան սարսափելի բաներ եմ լսել մեր բանակի մասին, ընդ որում ոչ հնարովի, որ երբեք չեմ մեղադրի նրան, ով կարողացել է ինչ որ կերպ ազատվել։
Վերջին խմբագրող՝ Ariadna: 28.08.2008, 11:59:
When life gives you lemons, make lemonade
Չհասկացա Սովետը Ինչ կապ ուներ
Ամեն Մեկն էլ պետքա հասկանա ու ինչոր մեկին էնքան դավադիտ չանի որ էն մեկը ամեն ինչի վրա թքի ու Կապարով կերակրի... Իրան էլ դավադիտ անողներին էլ...
Եթե կան էնքան անասուն գյադեք որ էտքան բանը չեն գիտակցում ու մեկին էնքան են հասցնում որ արդեն թքածա ունենում իրա ամեն ինչի վրա ու մենակ մտածումա իրան դավադիտ անողներին վերացնելու մասին տենց դեպքերը հա էլ կլինեն...
Պետքա հասկանան որ Ռազմական վիճակա ու բոլորի մոտ էլ զենք կա... էտքան բան...
Loading your personal settings....
Վերջին խմբագրող՝ Cindy: 28.08.2008, 12:11:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ