Ես մի տարօրինակ բան եմ նկատել զինվորների մոտ: Ծառայության ժամանակ հետները զրուցելիս շատ լավ էլ պատմում են թե ինչ զրկանքներ են կրել: Ծառայությունից հետո այդ ամենը մոռացվում է: Հոգեբանական տեսանկյունից սա կարելի է բացատրել պաշտպանական մեխանիզմներով:
Ինչքան ուզում է սնունդն ու հագուստը լավ լինի, չի կարելի մոռանալ բահով ծեծելը, վրան թքելը, անմարդկային ծեծը (երբեմն մահացու ավարտով):
Ես ծառայել եմ հոսպիտալում, ու տեսել եմ միայն նման բաներից տուժած զինվորներին: Տեղյակ եմ դեպքերից, երբ զորամասի հրամատարը բժշկին թույլ չի տալիս տուբերկուլյոզով հիվանդներին տեղափոխել Երևան, որպեսզի զորամասի ցուցանիշների վրա բացասաբար չազդի:
Դեռ չեմ խոսում սրտի բնածին արատով բանակ բերված զինվորների մասին, որոնք մի թեթև վազքից արդեն կարող են մահանալ, իսկ դատվողը լինելու է զորամասի բժիշկը:
Ավելացվել է 1 րոպե անց
Ժամանակին լավ հաղորդում եմ դիտել "դեդովշինա"-յի ծագման մասին: Այդ երևույթը ծագել է 2-րդ համաշխարհայինից հետո, բնորոշ է ՄԻԱՅՆ ԽՍՀՄ-ին:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.08.2008, 12:26: Պատճառ: Գրառման ավելացում
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Բանը նրանում է, որ ներկայիս բանակը ահագին տարբերվում է մի քանի տարի առաջվա բանակից: Ու օրեցօր ավելի լավն է դառնում, ավելի կարգապահ և ապահովված: Տվյալ գործընթացը տարբեր էֆեկտիվությամբ ու արագությամբ է ընթանում տարբեր զորամասերում: Իսկ ԼՂՀ բանակում շատ ինտենսիվ ու համատարած ամեն ինչ փոխվել է ու բարեկարգվել: Դրա համար շատ կարևոր է բանակից սարսափելի բաներ պատմողից ճշտել երբ և որտեղ է ծառայել: Դրանից հետո նոր եզրակացություն անել:Հա ասեմ, որ ահագին էլ մարդուց ա գալիս: Ով ստորություններ ա արել բանակում, բնականաբար ստորացված էլ ծառայելա, ինքը լավ բան չի պատմի ընդեղից:
էսպես չի մնա
Համաձայն եմ, բանակը լրիվ լավացել է: Ղարաբաղում առավել ևս: Իսկ դեդավշինան չի վերանա, դա բնական էլ է գալիս են տարբեր մարդիկ, տարբեր դաստիարակության, տարբեր խելքի: Ես կարող եմ ասել մի բան ներկայիս հայոց բանակը խելացի, մտածող տղաների կարիքն ունի, ոչ թե հեռավոր գյուղերիցեկած տղաների, որոնք թեև կարող է լինեն խելացի, բայց դե կարծում եմ կհամաձայնվեք, որ նրանք սովորաբար շատ ավելի են կտրված լինում աշխարհի իրականությունից![]()
Մի տարօրինակ երևույթ ևս, որը նկատել եմ բանակում:
Երիտասարդը, որը քաղաքային կյանքում բավականին խելացի անհատ էր, բանակում կարծես անջատում է ուղեղը:
Օրինակ` մարդն ամեն ինչ անում է, որպեսզի "ընկնի" հոսպիտալ, որտեղ պայմանները շաատ ավելի լավն են քան զորամասում: Նրանից ընդամենը պահանջվում է պահպանել մի քանի տարրական կանոններ (օրինակ` հիվանդասենյակում չծխել, դուրս չգալ հոսպիտալի տարածքից):
Շատ զինվորներ ալարում էին քայլել մի քանի մետր մինչև ծխարան (նույն հարկում), որի պատճառով դուրս էին գրվում հոսպիտալից առանց բուժվելու և հոսպիտալ վերադառնալու իրավունքի:
Կամ փախնում էին հոսպիտալից 25մ-ի վրա գտնվող այգի, որի արդյունքում պատժվում էին.
1. Զինվորը - ուղարկվում էր զորամաս կամ ոստիկանություն:
2. Հերթապահ բուժքույրը - զրկվում էր աշխատավարձից:
3. Հերթապահ բժիշկը - աշխատավարձից գումար էր պահվում:
4. Հսկիչ Անցագրային Կետի (ՀԱԿ) հերթապահ անձնակազմը - աշխատավարձից գումար էր պահվում:
Այսքան մարդ պատժվում էր, որովհետև զինվորը ցանկացել էր 3 րոպե ծխել այգում:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ու էս ամեն ինչն էլ հաշվի առնելով, պետք է հասկանալ, որ բանակը ինստիտուտ կամ ճամբար չի: Ու բնականաբար, բանակում անցկացրած 2 տարիները շատ բարդ են անցնում, շատ դանդաղ ու ծանր: Շատ դժվար է ապրելակեպի կտրուկ փոփոխություններին ադապտացվելը, հարազատների կարոտին դիմանալը, բոլոր հարմարավետություններից ու ֆինանսներից զրկվելը: Ազատության սահմանափակում, նույնիսկ ազատ տեղաշարժի, չես կարա ասես «եսօր հոգնած եմ, չեմ ուզում ժամը 6:30 արթնանամ ու 3 կմ վազեմ», աղջկա երես «պրիսյագից-պրիսյագ» ես տենում, չես կարա ինչ սիրտդ տա ուտես, երբ ուզենաս հանգստանաս, ինչ շոր ուզենաս հագնես... և այլն և այլն: Բայց պետք է հաշվի առնել որ բանակը մեր ազատության ու անկախության երաշխավորն է , ու ցանկացած զինվոր սուրբ մարդ է, որը կյանքն ու առողջությունը նվիրում է իր երկրին, ընդանիքին, ծնողներին, կանանց, երեխաներին.... Դա պատվավոր զոհողություն է, ես չեմ ափսոսում, որ 2 տարի տառապել եմ: Մենակ ցավում եմ, որ շատերը չեն ըմբռնում:
էսպես չի մնա
[QUOTE=Աթեիստ;1074161]Ես մի տարօրինակ բան եմ նկատել զինվորների մոտ: Ծառայության ժամանակ հետները զրուցելիս շատ լավ էլ պատմում են թե ինչ զրկանքներ են կրել: Ծառայությունից հետո այդ ամենը մոռացվում է: Հոգեբանական տեսանկյունից սա կարելի է բացատրել պաշտպանական մեխանիզմներով:
Ինչքան ուզում է սնունդն ու հագուստը լավ լինի, չի կարելի մոռանալ բահով ծեծելը, վրան թքելը, անմարդկային ծեծը (երբեմն մահացու ավարտով):
Ես ծառայել եմ հոսպիտալում, ու տեսել եմ միայն նման բաներից տուժած զինվորներին: Տեղյակ եմ դեպքերից, երբ զորամասի հրամատարը բժշկին թույլ չի տալիս տուբերկուլյոզով հիվանդներին տեղափոխել Երևան, որպեսզի զորամասի ցուցանիշների վրա բացասաբար չազդի:
Դեռ չեմ խոսում սրտի բնածին արատով բանակ բերված զինվորների մասին, որոնք մի թեթև վազքից արդեն կարող են մահանալ, իսկ դատվողը լինելու է զորամասի բժիշկը:
Դու էդ արդեն չափազանցնում եսՈչմեկ չի կարա մյուսին բահով ծեծի:Ձեր մոտ կարողա տենց բաներ եղելա,բայց էլի եմ կրկնում էն տղեն ով մարդկայինա,հասկացողա ու շրջապատում հարգվածա,ոչմեկ տենց բան չի կարա անի
![]()
Մի անգամ արդեն խնդրել էի, կկրկնեմ. Մի խոսեք մի բանից, ինչ չեք տեսել:
Ինչպես ասում են "ավելի լավ է 1 անգամ տոսնես, քան 100 անգամ լսես":
Մեր հարևան զորամասում բահով ծեծելը ավանդական պատիժ էր:
Գրառումներիցս մեկում արդեն պատմել եմ ծեծից լեյկոզ ստացած ու մահացած զինվորի մասին: Նույն զորամասից էր:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Շնորհավոր...«Տղեք, գիտե՞ք՝ պապաս ինձ բանակից ազատել ա»![]()
Իհարկե անձամբ չեմ տեսել, բայց շատերից եմ լսել, իմ հարազատներից՝ հորեղբորս տղաներից, թե ինչ դաժանորեն են վերաբերվում զինվորների հետ, ճիշտն ասած չեի ուզում գրել, բայց ինչպես տեսնում եմ իրոք անտեղյակ մարդիք էլ կան դրանցից... Մի դեպք պատմեմ, ի դեպ այս տարվա պատմություն է:
Մի ծանոթ ունեմ, որի ընկերը բանակային այդ վայրագություններին չդիմանալով մահացել էր (այնինչ մնացել էր 4 ամիս զորացրվելու համար), և շեֆերը որոշել էին, որ մահացող տղայի ծնողներին պետք է ասեին թե հիվանդությունն էր պատճառը...
Նրանք իմանալով, որ այս տղան գիտի այդ մասին, փորձում են ոչնչացնել այս մյուսին: Այնպես են անում, որ կրակելու ժամանակ մեկը չգիտես ինչ անհասկանալի ձևով դուրս է գալիս էս տղու դեմը ու այդ խեղճը կրակում ա երեսին, ահավոր էր...Ամբողջ երեսը դեֆորմացվել էր, բայց այդքանից հետո նա դեռ ապրում է: Հիվանդանոցում նրան 1 րոպե անգամ մենակ չեն թողնում այդ շեֆերը, իբր թե անհանգստանում են, այնինչ վախենում են: Այդ պահին, որ նա գիտակցության է գալիս, փորձում է ձեռքերով ինչ-որ բան հասկացնել, ուսերն է ցույց տալիս, կարծում եմ կռահեցիք թե ի՞նչ էր ուզում ասել (պաշտոնավոր մարդ), բայց դե մայրը ոչինչ չի հասկանում, որովհետև ոչնչից խաբար չէր: Իսկ հիմա այդ տղան ինչ դուրս է եկել հիվանդանոցից, վիրահատության սեղաններից աչք չի բացում, և գիտե՞ք թե ո՞վ է հոգում նրա կարիքները... հենց այդ պաշտոնավոր մարդը, որովհետև գիտի, որ եթե ինչ-որ բան ասի այդ տղան, նրա վերջը կգա...
Էլ ի՞նչ ասեմ, ոմանց բախտը բերում է, շատ հանգիստ է անցնում ծառայությունը, իսկ ոմանց համար էլ բանակը ճակատագրական է դառնում...
Ուղղակի ցավալի է, որ այս վիճակում է գտնվում բանակը...
Իսկ այն հարցին թե տղան անպայման պետք է ծառայի՞ թե՞ ոչ, կպատասխանեմ ո՛չ, այսինքն ո՛չ այդպիսի պայմաններում, եթե նորմալ բանակ լիներ՝ իհա՛րկե, բանակը տղուն կոփում է...
Վերջ
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Մի օրինակ ընդամենը: Ընկերս ծառայում ա Արտաշատի կապի զորամասում, վերջերս օրը մեջ կռիվների մեջ ա, բայց դրա պատճառը զինվորներն են: Դա օբյեկտիվ երևույթ ա. մի ամիս կռվում ես ու երկու տարի ծառայում հանգիստ: Եվ ոչ մի բողոք ու նվնվոց չի դնում, մի բան էլ ավել` ասում է. “Եթե որպես բանակ նայենք, որտեղ պետք է կարգուկանոն տիրի, հիանալի բանակ է:”
Իմ կարծիքով մեր բանակի միակ թերությունը կոռուպցիան է, երբ մամայի բալաները չեն ծառայում, ծառայողների մի մասը տարին 2-3 ամիս տանն ա, կամ մեկի ուվալնիտելնին առաջ են բրթում մյուսինը որը այլն: Հոգեպես թույլ զինվորները հիասթափվում են: Բայց դե, որ գլոբալ նայենք սա էլ լուրջ չէ:
Ես մեծ շրջապատ ունեմ, բոլորն էլ, կներեք, բիթի տղերք են, բոլորն էլ վերջին 2 տարում են զորացրվել կամ ծառայում են, ու գոնե արնախում սպաներից արդեն չեն բողոքում, մի խոսքով` շատից-քչից գոհ են և պայմաններից, և մնացածից: Ու, ընդհանրապես, սարսափելի դեպքեր ամեն տեղ էլ պատահում են, բայց դա չի կարելի լոզունգ սարքել, տարածել ողջ բանակի վրա, ու բոլորին կոչ անել չծառայել: Կներեք, դա ուղղակի ատմազկայա` չծառայելու անզուսպ մղումները քողարկելու համար:
Բանակն էլ վաղուց բանակ ա, թարգեք, եթե չեք էլ ծառայել, գոնե մյուսներին մի ապակողմնորոշեք:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ահա ոչ մեկ թող չծառայի: Ու ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության տարիներին էլ ոչ մեկ թող չգնար կռվեր: Փորձանքը ենքան հաճախ էր գալիս: 2 եղբայր կորցրեցի(մորքուրիս ու մորեղբորս տղան): Երկուսն էլ ձև ունեին չծառայելու 17 տարեկան էին, տանից փախան գնացին զոհվեցին, որ էսօր մենք չծառայենք: Մի ծառայեք, մի կանգնեք խրամատում, թող ազերը գա ու արյան գնով պաշտպանած հայրենիքը առանց դիմադրության վերցնի, մեց էլ կոտորի, բռնաբարի այրի:
էսպես չի մնա
Կարծում եմ մեկը մյուսի հետ էտքան կապ չունի, ես հիմա չեմ ծառայում ու չեմ էլ ծառայի քանի որ իմաստը չեմ տեսնում կոնկրետ իմ ծառայելու, բայց եթե Հայստանին լուրջ վտանք սպառնա հաստատ կգնամ կռվելու, նենց որ եթե հիմա չեմ ուզում 2 տարի անկապ կորցնեմ, էտ չի նշանակում որ ծառայածից պակաս հայրենասեր եմ, ինչի պիտի ինչ որ մի մանր չինովնիկի հաբռգած լակոտը չծառայի իսկ ես գնամ ծառայեմ, եթե խոսում եք արդարությունից էտ դեպքում թո բոլորը առանց բացառության ծառայեին![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ