Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Խփելով Ավարայրին, մեր ազգի ԹՇՆԱՄԻՆԵՐԸ խփում են հայի արժեքային համակարգին: Հին, ծեծված ճշմարտություն է - ուզում ես հաղթել որևէ ազգի, խփիր նրա արժեքային համակարգին, դավաճանին հերոս ասա, հերոսին՝ դավաճան, ստեղծիր խառնաշփոթ: Մեր ազգի թշնամիները այդ հարվածն են դրել Ավարայրին խփելու մեջ, ցարիզմը, ԽՍՀՄ--ը և այլոք՝ ես վճռականորեն դեմ եմ դուրս գալիս հենց այդ մոտեցմանը, այս հաղորդումն էլ այդ ուղղությամբ իմ հերթական քայլերից մեկն էր:
Մի խոսքով, պատմության դասերը - 2
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Երեկ քնելուց պատկերացրի, մայիսի 25 գիշերն է, սրանից 1567 տարի առաջ այս գիշերը գուցե, իմ նախնին քնելուց առաջ մտածել է թե վաղը արդյո՞ք կենդանի կմնա, գուցե մտածել է..., գուցե վախեցել է, գուցե ափսոսացել արածն ու չարածը, այ սենց հետաքրքիր, փիլիսոփայական պահեր անցան մտքովս, բայց դե հաջորդ օրը ինքը սաղ մի կողմ դրած, ամեն դեպքում իր կռիվը տվել է...
Ավարայրն ունիկալ բանա վաղ միջնադարյան մակարդակով...: Հասարակ մարդիկ կանգնում և արքայից արքային ասում են, դու մեր տերն ես, բայց մեր հոգիների հետ գործ չունես, սրան Եվրոպան հասավ ավելի քան դրանից 1.000 տարի հետո...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (26.05.2018)
Հեթանոս Արեվորդիների տեսանկյունից դա պարտություն էր,իսկ մնացած Հայերի համար դա հաղթանակ էր,իսկ ինձ համար միեվնույնա
Ազատություն…
Մարմնի և, որը թերևս ավելի կարևոր է, ոգու ազատություն՝ մարդկային էության ամենամեծ արժանիքն ու ամենամեծ թռիչքը…
«Ով քաջ այրեր…, դուք կարող եք չկռվել և ապրել…, գոնե որոշ ժամանակ, բայց հետո, շաաաատտտ տարիներ անց, երբ ձեր խաղաղ անկողիններում դուք հանգիստ կհեռանաք կյանքից, դուք հետ կնայեք և պատրաստ կլինեք տալ ձեր ապրած բոլոր այդ տարիները, որպեսզի հնարավորություն ունենք հետ գալ այստեղ, կռվի այս դաշտ, և շպրտել պարսիկների երեսին, որ Հազկերտը կարող է վերցնել մեզնից մեր կյանքերը, բայց նա չի կարող վերցնել մեզնից մեր… ազատությոոոուււնը»…
Սրանից 1569 տարի առաջ հենց այս ժամերին մեր քաջ նախնիները իրենց պատմական մարտն էին սկսում Ավարայրի ոգեղեն դաշտում, մարտ, որ տալու էին հանուն իրենց ազգի ազատության և հանուն իրենց հոգու ազատության - Շնորհավոր Ավարայրի առավոտը, փառք մեր քաջ նախնիներին!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (26.05.2020)
Ավարայրը մի քանի րոպեում: Կրոնական գործոնը: Մաս 1
Կրոնի դերն ու նշանակությունը - ապստամբության խորքային հիմքը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նախարարների «կիսվելը»: Մաս 2
Քաղաքացիական պատերա՞զմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ապստամբության նպատակը: Մաս 3
Անկախ թագավորությո՞ւն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վարդանը որպես մարդ և քաղաքական գործիչ: Մաս 4
Վարդանը լքում է՞ր ապստամբներին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վարդանը որպես ռազմական գործիչ: Մաս 5
Արժանիորեն չգնահատված զորավարը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (21.05.2023)
Սրբերին դասն են դասել։ Էլ դրանից ավել ի՞նչ գնահատական կարող էին տալ։
Որպես ռազմական-քաղաքական գործիչ իր ժամանակների համար բավականին ճանաչված էր։
Ինձ համար Վարդան Մամիկոնյանի կերպարը հակասական է, քանի որ իրականում հայտնի չէ, թե ինչի համար էր կռվում։ Արդյո՞ք հանուն Հայոց աշխարհի, թե իր պապերի իշխանության և հարստության պահպանման համար էր կռվում։
Մեզ հասած հիմնական տեղեկությունը եկեղեցական է՝ Վարդանի հովանավորներից։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Բարի ողջույն, վաղուց չենք խոսել
Նւյն կերպ ցանկացած մեկի մասին կարելի է ասել՝ անձնական մոտիվներ: Մարդը սուրբ չէ, մարդը միշտ էլ անձնական մոտիվներ ունի:
Իսկ որ քեզ նման մարդու համար հակասակա՞ն է, դա լավ չէ, դա մեր ազգի դեմ իրականացված գաղափարական դիվերսիայի արդյունք է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ