Եթե ես չանդրադարձա Բորոդինոյի ճակատամարտին, դա չի նշանակում, որ համաձայն եմ Ձեր հետՀաղթանակը միշտ չէ, որ վերջանում է <<հակառակորդ զորքի ԱՆՄԻՋԱԿԱՆ ձախուստով մարտի դաշտից>>: Օրինակ, Բորոդինոյի ճակատամարտում ոռւսները հաղթեցին, թեև անմիջականորեն մարտի դաշտը, իսկ հետո նույնիսկ Մոսկվան թողեցին: Հաղթանակը ունի 2` ստրատեգիական և տակտիկական էություն: Հենց այս չափանիշներով դիտարկելիս եմ ես Ավարայրը ՄԻԱՆՇԱՆԱԿ հաղթանակ համարում -Բորոդինոյում էլ... եթե ռուսները հաղթանակ տարան, էտ դեպքում ինչի՞ էին ստիպված նահանջում: Ձեզ մի քիչ տարօրինակ չի՞ թվում, որ հաղթող զորքը լքում է իր մայրաքաղաքը, թույլ է տալիս թշնամուն առանց դիմադրության գրավել այն: Իմ անձնական կարծիքով ռուսների մեջ էլ են եղել Եղիշեներ, որոնք ցանկալին ներկայացրել են որպես իրողություն:
Նորից ասեմ, որ Եղիշեին չեմ վստահում: Բնականաբար ինքը պետք է արդարացներ իրենց պարտությունը, որովհետև տվյալ պարագայում շահախնդիր կողմ է հանդիսանում:Ըստ Եղիշեի <<Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000>>:
Այս հաղորդման հիման վրա հեշտ է նկատել, որ Եղիշեն իրականում խոսում է միայն նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի մասին:
Ըստ նույն Եղիշեի պարսկական բանակը ամեն մի հայ ռազմիկի դեմ պատրաստեց 3-ին: Սակայն նույն Եղիշեն, որ չի նշում աշխարհազորի մասին և ըստ նրա Հայկական բանակը 66.000 էր, նկատի ունի 3 X 66.000 հավասար է 198.000 բանաձևը:
Այստեղ ինքներդ Ձեզ հակասում եք: Եթե ուրացողները անխնա օգտագործվում էին, ամբողջ մարտի ընթացքում մասնակցում էին, իսկ պարսիկները խնայվում, ուրեմն ամենաշատ կորուստ կկրեին բնականաբար ուրացողները: Իսկ Դուք նրանց կորուստների տոկոսը տարածել ողջ բանակի վրաԲայց ինչպես արդեն նշեցի, պարսկական բանակի թիվը պետք չէ այս կերպ հաշվել:
129800-ը վերաբերվում է ոչ թե Հայկական բանակին, այլ պարսկական բանակի կորուստներին, որը հաշվարկվել է հետևյալ կերպ -
1. 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 զոհ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,
2. Ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, կարելի է տարածել ողջ պարսկական բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից (երբ պարսիկների համար □էժան արյուն□ հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն պարսկական բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար) ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին:
3. ուրացողները տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան նահատակները, հետևաբար ողջ պարսկական բանակը տվեց 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:
Որտե՞ղ են գրված: Ուղակի ես ընդհանրապես գաղափար չունեմ պատմական Հայաստանի բնակչության թվաքանակի մասին, շատ կցանկանայի կարդալ: Եթե դժվար չի, հղում կատարեք լա՞վՆշեմ նաև, որ այն ժամանակվա Հայաստանում կար մոտ 3.000.000 բնակչություն, իսկ Բագրատունիների ժամանակ, մոտ 5.000.000: Այս թվերը ես չեմ հորինել, դրանք հայտնի փաստեր են:
քիչ անց, Սյունիքի զորքերի հետ կապված, Դուք կասկածում եք Զորանամակի տվյալների ճշմարտացիությանը (անկեղծ ասած ես էլ չեմ հավատում: Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ 120000 զորք չունեինք, իսկ եթե ունեինք էլ, կեսը հպատակ ժողովուրդների զորքերն էին), իսկ այստեղ այն հիմք եք ընդունումՀամաձայն եմ: Միայն մի ուղղումով, որ 120.000-ը վերաբերվում է ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԻՆ /Զորանամակի մեջ աշխարհազորի մասին խոսք չկա/: Իսկ 451-ին Մարզպանական Հայաստանը անկախ Հայաստանի ուղիղ կեսն էր, այսինք 66.000 կանոնավոր ռազմիկը լիովին տրամաբանական է:
Իմ կարծիքով մոտ 25-30 հազար կանոնավոր բանակ է եղել, իսկ մնացածը աշխարհազորայիններ (ընդհանուր 66000 եթե հավատանք հակական հանրագիտարանին): Իսկ պարսկական բանակը 90000 (նորից հանրագիտարանի տվյալներով), ոչ թե 198000 (Եղիշեն պետք է ցույց տար, որ ուժեղ հակառակորդի ենք պարտվել, դրա համար էլ, եթե ասեր նույնիսկ, որ պարսիկները հայերից 10 անգամ շատ էին, չէի զարմանա): Բայց կցանկանայի այս մասին պարսկական տվյալներ կարդալ: Ավելի օբյեկտիվ կլինեն իմ կարծիքով:
Ձեր բերած օրինակ Բորոդինոյի ճակատամարտում էլ ոչ մի կողմը չի փախել: Բայց եռկու կողմերն էլ ծանր կորուստներ են կրել:Գիտեք, իսկ հաճախ փախչելի բանակը ոչ պակաս զոհեր է տալիս: Իր հերթին հայտնի է, որ մեր դեպքում Ավարայրի ճ-մ-ի արդյունքում ևս կողմերից ոչ մեկը մարտի վերջում չի փախել:
Ըստ սկզբնաղբյուրների Դարեհն ուներ 140.000 բանակ, իսկ Ալեքսանդրը, ԸՍՏ ԻՄ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ մոտ 210.000նենց կուզեի մեր պետական բյուջեն էլ Դուք հաշվարկեիք
Ես Ձեզ հստակ կարող եմ աղբյուրներն էլ ասել, որտեղ է գրված 47000 զինվոր:
1. Արիանոս Փլաբիոս - Ալեքսանդրի արշավանքը
Կուրցիուս Ռուֆուս - Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը
Երևան, 1987, էջ 103
2. Microsoft Encarta DVD 2006
Ինչպե?ս կարելի է հավատալ, որ Ֆիլիպ II-ը իր 40000 բանակով գրավեց Հունաստանը, որը ուներ 215000-անոց բանակ, ընդ որում նրանց ռազմավարությունը, զինվորների կարգապահությունը, զենքերը գրեթե նույնն էին:Սակայն այն դեպքում, երբ միայն Մակեդոնիայի մշտական բանակը ըստ Դիոդոր Սիկիլացու (գիրք 16) կազմում էր 33.000 (ըստ երևույթին այստեղ խոսքը միայն հետևակի մասին է), իսկ ըստ Ֆրոնտինի (գիրք 4)` 40.000 ռազմիկ (ամենայն հավանականությամբ` այստեղ արդեն հետևակը և հեծելազորը միասին), կարելի ենթադրել որ այդ թվերը վերաբերվում են միայն բուն մակեդոնական բանակին, քանի որ ըստ Հուստինոսի (գիրք 9) դեռևս Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) հայր Ֆիլիպ II-ին (մ.թ.ա. 359-336) տրամադրված էր նաև հունական 215.000-անոց բանակը:
Իսկ Դարեհի զորքը` ի տարբերություն մակեդոնականի, բաղկացած էր մանր ազգերի ու ցեղերի մարտիկներից, որոնք այդքան էլ հավատարիմ չէին նրան, ոչ լավ պատրաստված էին, ոչ կարգապահ, ոչ էլ լավ զինված: Դարեհն էլ վախկոտի մեկն էր:
Էջանիշներ