User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 608 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ասացի, որ հաղթանակի չափանիշը միայն <<հակառակորդին մարտադաշտից փախցնել>>-ը չէ: Այո, դեպքերի 99 տոկոսում այդ չափանիշը արդեն միայն բավարար է, սակայն լինում են ավելի բարդ դեպքեր, որտեղ <<ով հաղթեց, ով պարտվեց>> հարցը պահանջում է խնդրի ավելի խորը դիտարկում: Դրա համար էլ ես գրեցի հաղթանակի ստրատեգիական և տակտիկական բաղադրիչների մասին
    Դե մենք գիտենք, որ հայերը միշտ էլ բացառություն են: Չգիտես ինչի էն 1 տոկոս բացառությունները հենց մենակ մեր պատմության մեջ պիտի հանդիպեինք:
    Դուք մեթոդական սխալ եք թույլ տալիս: Եկեք Եղիշեին չվստահենք, որովհետև նա Վարդանական էր, եկեք Ստեփանոս Օրբելյանին չվստահենք, որովհետև նա Օրբելյան էր, եկեք Հովհանն Մամիկոնյանին չվստահենք, որովհետև նա Մամիկոնյան էր, եկեք Պլուտարքոսին չվստահենք, որովհետև նա հիացած էր հռոմեցաի զորավարներին, եկեք Հերոդոտոսին չվստահենք, որովհետև նա հույն էր, եկեք Էրեբունի ամրոցում գտնված սեպագրին չվստահենք, որովհետև այն գրվել է Արա 2-ի հրամանով…
    Համաձայն եմ: Պետք է որոշ բաներ քաղել նրա աշխատությունից: Ուղակի ես չեմ ուզում ձեր պես Եղիշեի ԱՄԵՆ ՄԻ ԱՍԱԾԸ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ԸՆԴՈՒՆԵԼ:
    Չեմ հակասում, եղբայր: Իզուր ես դու այդքան թերագնահատում ինձ: Գաղտնիքն այն է, որ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԹԵՎՈՒՄ և այս հանգամանքը հավասարակշռում է ՆՐԱՆՑ ԱՆԽՆԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, քանի որ պարսիկները գտնվում էին ՈՂՋ ՃԱԿԱՏՈՒՄ:
    Մոռանում եք Մատյան Գունդը, որը պահեստազորում էր: Նաև կենտրոնում երկրորդ շարքի առկայությունը… Դրանք գործի մեջ մտան միայն ճակատամարտի երկրորդ փուլում:

    Կասկածում եմ տվյալնի Սյունիների մասով, ոչ ոչ մնացածի, քանի որ մնացածի պարագայում Զորանամակի տվյալները հաստատվում են նաև այլ մատենագիտական աղբյուրներով: Տիգրանի ժամանակ Մեծ Հայքի կայսրությունը /վերջին բառը առաջին երկուսի հետ ինճ անսովոր է/ ուներ 300.000 բանակ, որից բուն Հայկական էր մոտ 180.000 այդ թվում Ծոփքի, Կիլիկիայի և Հայոց Միջագետքի թագավորությունների բանակները:
    Տարօրինակ է: Զորանամակի տվյալներին հավատում եք, իսկ հենց ԷՆ ՀԱՏՎԱԾԸ, որը Ձեզ ձեռք չի տալիս, չեք հավատում Այսինքն կեսը ճիշտ է, կեսը սխալ Ձեր ասելով:
    Իսկ Սյունիքի մասին տվյալները այլ աղբյուրներում չե՞ն հաստատվում:
    Ես ծանոթ եմ դրանց: Դրանք լկտիաբար ստում են…
    Արիանոսը իր աշխատությունը գրելիս օգտվել է այդ արշավանքի մի քանի մասնակիցների աշխատանքներից (1. Պտղեմեոսի՝ Լագոսի որդու, որը Ալեքսանդրի թիկնապահն էր, իսկ հետագայում Եգիպտոսի Պտղոմեոսյան դինաստիայի հիմնադիրը, 2. Արիստոբուլոսի՝ որ հարյուրապետ է եղել 3. Նեարքոսի՝ նավատորմի հրամանատարի): Քանի որ ընդունում եք, որ այդ պատմիչները բոլորը խոսքը մեկ արած ստում են լկտիաբար, իրենց արքայի հաղթանակը ավելի տպավորիչ դարձնելու համար, այդ դեպքում կրկնում եք իմ «սխալը», երբ ասում էի, որ Եղիշեն չափազանցացնում էր… Այսինքն չեք հավատում սկզբնաղբյուրներին
    Ու ընդհանրապես… ոչ ոք ու ոչինչ այնքան պատմությունը չի փոխել, ինչքան որ պատմաբաններն են դա արել:
    Բանն այն է, հունական 215.000-ը ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՎ չէր հանդես գալիս մակեդոնացիների դեմ, իսկ առանձին վերցրած Ֆիլիպի 40.000-ը և քանակապես, և որակապես գերազանցում էր իր բոլոր հակառակորդներին – Սպարտա, Աթենք և այլն: Այսինքն Ֆիլիպը <<տերև առ տերև կերավ Հունաստանը>>:
    Այստեղ նույնպես չեմ վիճում: Թեմային այդքան ել ծանոթ չեմ Եվ ընդհանրապես… Ֆիլիպի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել:
    Աքեմենյան բանակը գուցե և չէր հասնի հունականին, սակայն այն այնքան էլ վատը չէր:
    քանակ էր, բայց ոչ որակ…
    Ինչ վերաբերվում է Դարեհ Կոդոմանին, ապա նա կարշես այնքան էլ վախկոտի մեկը չէր և հույն սկզբնաղբյուրները կրկին ստում են: Նուն Դիոդոր Սիկիլացին պատմում է մի էպիզոդի մասին, երբ Դարեհը, որը դեռ արքա չէր, արշավում է կատիշների դեմ: Եվ երբ ճակատամարտից առաջ կատիշների մի հզոր ռազմիկ մենամարտի է հրավիրում Դարեհի բանակից ցանկացած մեկին, առաջ է գալիս հենց Դարեհը և հաղթում ու սպանում այս կատիշին մենամարտում:
    Բայց համաձայնեք որ անտաղանդ զորավար էր: Իսոսի ճակատամարտն էլ ամենավառ օրինակն է: Ճակատամարտ տալ այնպիսի վայրում, որ մի կողմից ժայռեր են, իսկ մյուս կողմից ծովը: Տարածվելու տեղ չկա, ուրեմն թվական առավելությունը հավասարեցնել 0-ի:
    Իսկ 2 անգամ ճակատամարտի կեսից փախչող թագավորին ես այլ կերպ քան վախկոտ անվանել չեմ կարող:
    1. Ինչպես կարելի է ենթադրել գրքի ուսումնասիրման արդյունքում, հեղինակը իրոք պատմաբան, հրապարակախոս է, այլ ոչ թե ռազմական պատմաբան: Հակառակ դեպքում նա գրքում թույլ չէր տա զուտ ռազմապատմական բնույթի սխալներ կողմերի կորուստների, ինչպես նաև Իսոսի ճ-մ-ի մասին:
    2. Մի քիչ խառնվենք քաղաքականությանը /ֆորումներում հեչ չեմ սիրում այդ բանը անել, բայց դե մի անգամ բացառություն անեմ կաննոներիցս/: Դատելով Եկեղեցու վրա հեղինակի հիմնականում անարդարացի հարձակումներից, ինչպես նաև նրանից, որ հոդվածը տպվել է <<Առավոտ>>-ում, կարելի է ենթադրել, որ գիրքը ավելի շատ գրվել է այն բանի ազդեցության տակ, որ վերջին շամանակներս ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ անընդհատ հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, ինչը ուղղակի անընդունելի է /քաղաքակնության մասին այսքանը, այս թեմայով բանավեճի չեմ մասնակցի/:
    Իմ կարծիքով Հայ Առաքելական Եկեղեցին ինքն է իրեն վատ դրության մեջ գցում շատ հաճախ: Ասածս ապացուցելու համար մի հարց կտամ:
    Ո՞վ է հայոց պատմության մեջ բոլոր ժամանակների ամենաստոր դավաճանը:
    Առաջինը երևի Վասակ Սյունիին են հիշում, սովորաբար, բայց քանի որ դա միանշանակ չէ (հիմա շատ է հանդիպում այն կարծիքը, որ նա ամենևին էլ դավաճան չէ, այլ ճիշտ հակառակը), հիշենք մեկին, որ բոլորիս կարծիքով է դավաճան:
    Պետրոս Գետադարձ, ամենայն հայոց կաթողիկոս
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 11.05.2008, 15:40:
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.04.2011), Nareco (08.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •