Խոսենք չոր փաստերի լեզվով
Միանշանակ համաձայն եմ: Նման գորշում զգացմունքներն ու նախապաշարմունքները վատ ուղեկիցներ են

1. Եթե հաղթել ենք, ինչու՞ պարսկական զորքը չփախավ Հայաստանից, այլ շարունակեց առաջխաղացումը: Ինչու՞ պարտիզանական պատերազմի անհրաժեշտություն զգացվեց:
Հաղթանակը միշտ չէ, որ վերջանում է <<հակառակորդ զորքի ԱՆՄԻՋԱԿԱՆ ձախուստով մարտի դաշտից>>: Օրինակ, Բորոդինոյի ճակատամարտում ոռւսները հաղթեցին, թեև անմիջականորեն մարտի դաշտը, իսկ հետո նույնիսկ Մոսկվան թողեցին: Հաղթանակը ունի 2` ստրատեգիական և տակտիկական էություն: Հենց այս չափանիշներով դիտարկելիս եմ ես Ավարայրը ՄԻԱՆՇԱՆԱԿ հաղթանակ համարում -

Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում պարսկական բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց հաշտություն և վերականգնվեց 428 թ-ին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:

2. Որտեղի՞ց են այդ թվային տվյալները՝ 214000 պարսկական, 129800 հայկական զորք, 2500000 բնակչություն Հայաստանում:Առնվազն անհիմն եմ համարում հայկական բանակի այդ թիվը: Ու բացատրեմ ինչի:
Պատասխանեմ հերթով: Ըստ Եղիշեի <<Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000>>:
Այս հաղորդման հիման վրա հեշտ է նկատել, որ Եղիշեն իրականում խոսում է միայն նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի մասին:
Ըստ նույն Եղիշեի պարսկական բանակը ամեն մի հայ ռազմիկի դեմ պատրաստեց 3-ին: Սակայն նույն Եղիշեն, որ չի նշում աշխարհազորի մասին և ըստ նրա Հայկական բանակը 66.000 էր, նկատի ունի 3 X 66.000 հավասար է 198.000 բանաձևը: Բայց ինչպես արդեն նշեցի, պարսկական բանակի թիվը պետք չէ այս կերպ հաշվել:
129800-ը վերաբերվում է ոչ թե Հայկական բանակին, այլ պարսկական բանակի կորուստներին, որը հաշվարկվել է հետևյալ կերպ -

1. 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 զոհ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,
2. Ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, կարելի է տարածել ողջ պարսկական բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից (երբ պարսիկների համար □էժան արյուն□ հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն պարսկական բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար) ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին:
3. ուրացողները տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան նահատակները, հետևաբար ողջ պարսկական բանակը տվեց 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:


Նշեմ նաև, որ այն ժամանակվա Հայաստանում կար մոտ 3.000.000 բնակչություն, իսկ Բագրատունիների ժամանակ, մոտ 5.000.000: Այս թվերը ես չեմ հորինել, դրանք հայտնի փաստեր են:

1. Ըստ զորանամակի Հայաստանի զորքերը ամենածաղկուն շրջանում 120000 էր:
Համաձայն եմ: Միայն մի ուղղումով, որ 120.000-ը վերաբերվում է ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԻՆ /Զորանամակի մեջ աշխարհազորի մասին խոսք չկա/: Իսկ 451-ին Մարզպանական Հայաստանը անկախ Հայաստանի ուղիղ կեսն էր, այսինք 66.000 կանոնավոր ռազմիկը լիովին տրամաբանական է:

2. Այդ ժամանակ Հայաստանը բաժանված էր արևելյան ու արևմտյան մասերի չէ՞: Այսինքն կարելի է ենթադրել որ արևմտյան, բյուզանդական մասի հայերի գերակշիռ բնակչությունը չէր մասնակցում պատերազմին:
Կարելի է: Այդ մասին կան ուղղակի վկայություններ: Տես վերոշարադրյալը:

3. Ըստ զորանամակի ամենամեծաթիվ զորքը ներկայացնում էին Սյունիքի մարզը (19500 զինվոր), որի իշխանն էր Վասակ Սյունին
19.400-ը /այլ ոչ թե 19.500/ Սյունիքի համար ռեալ չի: Այստեղ Զորանամակում տեղի է ունեցել որևէ կերպ բացատրելի սխալմունք: <<...Ըստ նորագույն տվյալների դա իրականում ոչ միայն Սյունյաց, այլև հայոց Արևելյան կողմի (հինգերորդ) բդեշխության ողջ հեծելազորի թիվն էր: Իրոք, Սյունիները, որքան էլ հզոր լինեին, չէին կարող այդքան հեծյալ ունենալ: Այսպես, դեռ 82 տարի առաջ` 369 թ-ի դեկտեմբերին, Անդովկ Սյունու կողմից Տիզբոնն ասպատակելու ժամանակ նրա հեծյալների թիվը 1.700 էր: Եթե ընդունենք, որ Սյունյաց գնդի մոտ 300 հեծյալ էլ այս կամ այն պատճառով չի մասնակցել այս գործողությանը, ապա վերջինիս թիվը կկազմի 2.000 հեծյալ: Իսկ դա արդեն նորմալ և լիովին ընդունելի մի թիվ է, քանի որ օրինակ Սյունիներին շատ քիչ զիջող Բագրատունիները և Մամիկոնյանները նույն ժամանակաշրջանում ունեին համապատասխանաբար 1.500 ու 1.000 հեծյալ: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև իր մարզպանության տարիներին Վասակի ձեռք բերած մեծ ուժը, հարստությունը և ազդեցությունը, կարելի է ենթադրել, որ Սյունյաց գունդը քննարկվող իրադարձությունների ժամանակ իր կազմում առավելագույնը ունեցել է մոտ 4.000 ռազմիկ, որից մոտ 3.000-ը հետևել է իր նախարարին մինչև վերջ:>> - Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 14>>-ից

Եթե չենք մոռացել, հայերն ու պարսիկները միմյանց ընդառաջ շարժվեցին միչև հասան Տղմուտ գետին: Հետո պարսիկները սպասեցին գետի մոտ, իսկ հայերը գետանցում կատարեցին: Ինչքան գիտեմ գետանցումը կատարում են այն վայրերում, որտեղ հարմար է, գետը ծանծաղ է: Այսինքն գետանցումը կատարվում է տեղ-տեղ, ոչ թե ամբողջ ճակատով:
Ավարայրի դաշտով հոսող Տղմուտ գետը ԻՐ ՈՂՋ երկարությամբ հետիոտնի համար անցանելի է: Նրա խորության մասինը շնորհիվ <<Վարդանանք>>-ի տարածված մի թյուրիմացություն է

Բերված օրինակներից առնվազն 1-ը՝ Կաննի ճակատամարտը բնավ էլ նման չէ Ավարայրի ճակատամարտին: Եթե հիշում եք, այդ ճակատամարտում Հաննիբալի զորքերը շրջապատեցին հռոմեական զորքերին, հռոմեացիները տեղ չունեին փախչելու, այդ պատճառով էլ այդքան զոհ տվեցին:
Գիտեք, իսկ հաճախ փախչելի բանակը ոչ պակաս զոհեր է տալիս: Իր հերթին հայտնի է, որ մեր դեպքում Ավարայրի ճ-մ-ի արդյունքում ևս կողմերից ոչ մեկը մարտի վերջոմ չի փախել:

Օրինակ Գավգամելայի ճակատամարտում Մակեդոնական զորքը ... ունեցավ 500-ից պակաս զոհ, իսկ պարսկական բանակը ... մոտ 40000 զոհ;
Հեքիաթներին մի հավատացեք Իրականում և կողմերի քանակը, և զոհերի քանակը այլ է: Ըստ սկզբնաղբյուրների Դարեհն ուներ 140.000 բանակ, իսկ Ալեքսանդրը, ԸՍՏ ԻՄ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ մոտ 210.000 -

Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 4>>-ից

<<Պատմագիտության մեջ, հիմք ընդունելով հունա-հռոմեական աղբյուրների հիմնականում խիստ կողմնակալ և ճշմարտությունը խեղաթյուրող հաղորդումները, ընդունված է համարել, որ տրված երեք գլխավոր ճ-մ-երում հունա-մակեդոնական բանակը չի գերեզանցել 50.000-ը: Սակայն այն դեպքում, երբ միայն Մակեդոնիայի մշտական բանակը ըստ Դիոդոր Սիկիլացու (գիրք 16) կազմում էր 33.000 (ըստ երևույթին այստեղ խոսքը միայն հետևակի մասին է), իսկ ըստ Ֆրոնտինի (գիրք 4)` 40.000 ռազմիկ (ամենայն հավանականությամբ` այստեղ արդեն հետևակը և հեծելազորը միասին), կարելի ենթադրել որ այդ թվերը վերաբերվում են միայն բուն մակեդոնական բանակին, քանի որ ըստ Հուստինոսի (գիրք 9) դեռևս Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) հայր Ֆիլիպ II-ին (մ.թ.ա. 359-336) տրամադրված էր նաև հունական 215.000-անոց բանակը: Ալեքսանդրը հույների նկատմամբ ձեռք էր բերել ավելի մեծ իրավունքներ, քան իր հայրը, որն էլ ենթադրել է տալիս, որ նրա ձեռքի տակ եղել է առնվազն 215.000-անոց հունական և 40.000-անոց մակեդոնական բանակ` ընդհանուր թվով 255.000 ռազմիկ: Սրանցից 13.500 ռազմիկ թողնելով Հունաստանում` արևելքի այս մեծ նվաճողը 241.000-անոց բանակով սկսեց իր արշավանքը: Այս սխեման անուղղակի կերպով հաստատում է նաև այն հանգամանքը, որ ըստ Արիանոսի Դարեհ III-ի (մ.թ.ա. 336-331) զորավար Մեմնոն Հռոդոսցին դեռևս թշնամու ներխուժման սկզբում առաջարկում էր վերջինիս արշավանքի ուղին ամայացնել և նահանջել` մի մարտավարություն, որին դիմում են միայն ուժերի մեծ տարբերության դեպքում:>>

Իսկ Եղիշեին ու մյուս կրոնականներին ես այդքան չէի վստահի; Եթե դրանց կույր հավատաինք, ուրեմն պիտի ընդունենք, որ Պապ թագավորից վատ թագավոր չենք ունեցել (որովհետեվ եկեղեցու ձեռքից հողերը վերցրել է);
Ես էլ: Մեր խնդիրն է վեր հանել ճշմարտությունը, ոչ թե կուրորեն հավատալ սկզբնաղբյուրներին: