Համաձայն եմ։ Ինչո՞ւ ենք հեռու գնում. Լեոն է գրում է, որ Վարդանի կողմնակիցները նրա մասին լավ բան միայն կարող էին ասել այն, որ նա քաջ է և առաքինի։ Վասակը մեղավո՞ր է, որ իր ցեղը գովաբանող մի պատմագիր չի գտնվել այդ ժամանակ։ Ես այնքան էլ չեմ հավատում մեր «թարգմանիչների»՝ նկատի ունեմ առաջին քրիստոնյաների, տված տեղեկություններին, առավել ևս Եղիշեի՝ ատելությամբ ներծծված աշխատությունը կարդալուց հետո։
Հայ ժողովուրդը մեծ բան չէր կորցնի, եթե վերադառնար իր՝ մի հարյուրամյակ առաջ բռնի կերպով փոխած, կրոնին, առավել ևս ազգը կռապաշտությանը՝ իր սեփական կրոնին, ավելի կապված էր, քան այդ հրեական հեքիաթներին։
Մարդուն չի կարելի ողջ ազգի մոտ դավաճան հանել, միայն նրա պատճառով, որ նա իրատես էր և չէր հավատում, որ մեր առաջին իսկ կանչի վրա Բյուզանդիան իր ողջ զորքը կհավաքի ու կշտապի մեզ փրկության։
Էջանիշներ