Ազատություն…
Մարմնի և, որը թերևս ավելի կարևոր է, ոգու ազատություն՝ մարդկային էության ամենամեծ արժանիքն ու ամենամեծ թռիչքը…
«Ով քաջ այրեր…, դուք կարող եք չկռվել և ապրել…, գոնե որոշ ժամանակ, բայց հետո, շաաաատտտ տարիներ անց, երբ ձեր խաղաղ անկողիններում դուք հանգիստ կհեռանաք կյանքից, դուք հետ կնայեք և պատրաստ կլինեք տալ ձեր ապրած բոլոր այդ տարիները, որպեսզի հնարավորություն ունենք հետ գալ այստեղ, կռվի այս դաշտ, և շպրտել պարսիկների երեսին, որ Հազկերտը կարող է վերցնել մեզնից մեր կյանքերը, բայց նա չի կարող վերցնել մեզնից մեր… ազատությոոոուււնը»…
Սրանից 1569 տարի առաջ հենց այս ժամերին մեր քաջ նախնիները իրենց պատմական մարտն էին սկսում Ավարայրի ոգեղեն դաշտում, մարտ, որ տալու էին հանուն իրենց ազգի ազատության և հանուն իրենց հոգու ազատության - Շնորհավոր Ավարայրի առավոտը, փառք մեր քաջ նախնիներին!
Էջանիշներ