Իսկ Բագրատունիների թագաւորութեան հիմնադիր Աշոտը. քայլ առ քայլ օգնում էր Հայաստանը աւերող, բերդերը գրաւող եւ հայ նախարարութիւնը փճացնող աբասեան խալիփայութեան բանակի հրամանատար. թուրք բուղային (թուրքերէն՝ ցուլ նշանակում է), աջալկցելով, ուղեցոյց լինելով նրա արշաւանքին: Արցախ նահանգի Դիզակ գաւառի տէր, Եսայի Աբու Մուսայի դէմ բուղայի իրերայաջորդ եւ ձախորդ յարձակումները յուսահատեցրել էր նրան: Մենք տեսնում են դարձեալ Աշոտն է խրախուսում Բուղային:
Պատմութիւն դատելը մի կողմ թողնելով, արձանագրենք մի քանի գաղափար:
Նախարարների համար Հայրենիքի գաղափարը սկսում էր այնտեղ, որտեղ սկսում է իր աւատը, եւ վէրջանում այնտեղ, որտեղ վէրջանում իր իշխանութւինը: Նրանց պայքարը, ինչ որ գաղափարի համար չի եղել (յարգելով բացառութիւնները), այլ՝ դիրքի, հողի, իշխանութեան եւ բարձի (նախարարական աստիճան) համար: Մենք տեսնում ենք նրանց իրար դէմ մրցելիս, կռուելիս մինչ Հայաստանը արիւնաքամ է լինում օտար նուաճողների ծանր լուծի տակ (հարկահանութիւն, աքսոր):
Բագրատունիների թշնամանքը Մամիկոնեանների հանդէպ գալիս տակաւին այն օրից երբ Մամիկոնեանք ապրում էին Տայքում(չէին եկել Տարօն): Բագրատունիների օրրան Սպերի այնքան մօտ Տայքը ինքնիրենից ներկայացնում է Սպերի շարունակութիւնը: «Ազգ» եւ «Հայրենիք» գաղափարների սահմանումները գտնւում էին Նախարարութեան կալուածի եւ ցեղի (աշիրեթ) բնակած եւ տիրած գաւառի սահմաններում: Ազգն Մամիկոնէից, ազգն Բագրատունեաց, ազգն Սիւնեաց եւայլն: «Ազգ»ի իմաստը սա էր, աւելի ընդարձակ. ողջ Հայքը պարփակող իմաստ չ'ունէր: Այսքան կտրատուած մասնատուած մի երկրէ. ի՞նչ սպասում էիք:
Աշոտ Բագրատունին չի նզովուեց, չդատապարտուեց «ազգ»ի եւ պաշտօնական եկեղեցու կողմից, վասնզի նա յաջողած Վասակ էր: Նրա հիմնած թագաւորութիւնը ապրեց զարգացաւ, եկեղեցիներ կառուցուեց, բայց դարձեալ մնաց գաւառական, կամ նահանգային թագաւորութիւն, որովհետեւ Արծրունիք եւ Սիւնեցիք, Հայաստանի այս երկու զօրեղ ցեղախումբերը ձգտեցին ինքուրոյնութեան...եւայլն եւայլն եւայլն...
Էջանիշներ