Պատմաբան Լեոն ուրիշ կերպ է այս ճակատամարտի էությունը բացատրում: Նա գտնում է, որ այս ընդվզման մեջ Վարդան Մամիկոնյանի շահագրգռվածությունը գալիս էր ոչ թե նրանից, որ նա մեծ հայրենասեր էր, այլ նրանից, որ նա Սահակ Պարթևի միակ թոռն էր, ժառանգորդը: Ու նրան էին հասնելու կաթողիկոսական բոլոր կալվածքները, հողերը, իսկ դրանք գումարած Մամիկոնյանների կալվածքների հետ, մի հսկայածավալ տարածք է կազմում: Այս ճակատամարտը մղվեց հիմնականում կաթողիկոսական գահի, կալվածքների համար: Դրա համար էլ եկեղեցին աստվածացրել է Վարդան Մամիկոնյանին, նույնիսկ Վարդանանց եկեղեցական տոն կա: Իսկ Վասակ Սյունուն հռչակել որպես դավաճան: Ձեր կարծիքով նա պակաս հայրենասեր էր? Ուղղակի ուզում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծել, հասկանում էր, որ հայերը չեն կարող միայնակ պայքարել պարսիկների դեմ, ու ամենևին պատճառը այն չէր, որ նրա որդիները պատանդ էին պարսից արքունիքում...