Այդ 4 փաստերը անհերքելի ճշմարտություններ են ու վիճարկման ենթակա չեն:
Իսկ քո արած ենթադրությունները ոչինչ չեն փոխում այս փաստերի կոնտեքստում և մեր իրականությունում:
Ապացույց.
Ենթադրենք, թե Վասակը ավելի շատ բան է արել ազգի համար, քան կարծում ենք: Մևնույն է
1. Վասակը դուրս եկավ այլ հայերի դեմ և պարտվեց:
2. Վարդանանց հաղթանակը (Վասակի պարտությունը) մեր պատմության շղթայի անքակտելի օղակն է` մենք այսօր կանք: Նաղդը թողած նիսյայի հետևից չենք ընկնում

3. Մենք ներկայում զրադաշտական չենք: Պետք չի զրադաշտականությունը խառնել մեր հայկական հեթանոսության հետ քանի որ, նույնիսկ հայոց հեթանոսությունը չէր ընդունում զրադաշտականոթւյան հիմնական սկզբունքները, մասնավորապես` չար ու բարի աստվածների պայքարի գաղափարը և մեռյալներին չհուղարկավորել-չայրելը: Մասնավորապես վերջին գաղափարին դեմ էին հայերի մեջ թե քրիստոնյաները, թե հեթանոսները և թե նույնիսկ աղանդավորական որոշ շարժուներ, քաղկեդոնամետները` բոլորը բացի զրադաշտներից, որոնք հայ ժողովրդի մեջ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ էին:
4. Եկեղեցին սրբացրել է Վարդանանց և դավաճան համարել Վասակին: Ու դա տեղի է ունեցել մեր ենթադրություններից անկախ, այլևս կապ չունի իսկության և կեղծության հետ` եղելություն է:
Իսկ երեխաներին կարելի է պատմել օբյեկտիվ կերպով, այս փաստերի վրա հիմնվելով: Վասակի արած լավ գործերն էլ հետը: Թող իմանան, որ նույնիսկ բարի ու լավ մարդիկ երբեմն ընդրում են խոտոր ուղի:
Էջանիշներ