Մեջբերում Erkrazi-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե կարծում ես, որ զրադաշտություն ընդունելով և հանգուցիալների շիրիմներն ու դիակները հանձնելով շներին ու ագոավներին, հետո մուսուրման դառնալով ու առավոտյան կուժը ձեռքներիս զուգարան գնալով, մենք կարող էինք այլընտրանքային պատմություն ունենալ, ապա սխալվում ես, պարզապես այդպես չի կարող լինել:ԵՎ ոչ թե նրա համար, որ այդպես է դասավորվել դեպքերի ընթացքը, այլ այն հիմքային օրինաչափության արտահայտությունն է որի որոշիչ դերերից մեկը, ինչպես հազարամյակներ առաջ, այնպես ել մոտ ապագայում վստահված է մեզ:
Էդ ինչից ենթադրեցիր, որ այդպես եմ կարծում?
Կարդա այս գրառումս` վերջին պարբերությունը http://www.akumb.am/showthread.php/3...=1#post2290282
ՄԻ բան հաստատ է: Ավարայրը ևս մեկ օղակ է ներկայիս Հայաստանի հասնելու պատմական իրադարձությունների շարքում ու վատ, թե լավ, բայց հիմա կանք:
Մեջբերում Erkrazi-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չեմ ցանկանում ծավալվել այս թեմայում և սպառիչ բացատրություններ տալ, քանզի այն Վարդանանց պատերազմին է վերաբերվում, ասեմ միայն, որ մեր բարոյական հաղթանակը բիսեքսուալությնից ձերբազատվելու ձգտումով էր պայմանավորված, հայերը զզվել էին վարդավառին իրար ծաղիկ նվիրելուց ու ջրելուց, իսկ միաստվածությունը և քրիստոնեական բարոյականությունը լավագույն դեղամիջոցն են դրա դեմ:Համոզված եմ, որ երբ հասկանաս հեթանոսության բուն էությունը, կդադարես պաշտպանել քո տեսակետը:
Դե ճիշտն ասած, կարողա դու (դուք) հոգնել եք իրար ջրելուց, բայց այ շատ շատերը, մանավանդ գավառներում ոչ միայն չեն հոգնել, այլև սովետական տարիներին էլ չեն դադարել ճոխ կերպովՎարդավառ նշելուց
Ինչքան ես եմ հասկանում հեթանոսութունը` ինձ հերիք ա: Քրիստոնեական զոմբիացնող բարոյականության "պտուղները" արդեն 1700 տարուց ավելա, որ դառնահամ վայելում ենք: Ու նորից ասեմ. Ավարայրում բարողական հաղթանակը ֆիզիկական հաղթանակի հետևանքն էր: