User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 608 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ չեմ, որ ներկա է եղել, բայց Հազկերտը կարող էր և որպես քաղաքական քայլ թույլ տար ինչ որ պահի այրուձիին Հայաստան վերադառնալ: Իսկ Պարսկաստանում գտնվելիս չեմ կարծում, որ նա այնքան ինքնուրույն ու հսկողությունից դուրս լիներ, որ նման ձևով փախչեր: Ու բացի այդ էլ, քո նշած ճանապարհորդությունը սաստիկ վտանգավոր էր ու նրանցից կեսն էլ տեղ չէր հասնի, եթե նման բան հանդգներ:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, դա Հազկերտի կողմից անհիմն քաղաքական քայլ կլիներ` որ ինչ, ուժեղացնում էս հակառակորդիդ? Իսկ փախչելը ճակատային գծում շատ հեշտ է` ընդամենը մարտի ժամանակ անցնում էս հակառակորդիդ կողմը (Դեմիրճյանը դա լավ է նկարագրում): Իսկ ճանապարհի պահով... 30.000 մինչև ատամները զինված, ընտիր և ոչինչ կորցնելու չունեցող ռազմիկներ ընդամենը ուզում են անցնել, առաջ գնալ: Կարծում էս այս պայմաններում Կասպից ծովի արևելյան, հյուսիսային և արևմտյան ափերին կգտնվի այն ուժը, որը շահագրգռված կլինի գործ ունենալ նրանց հետ?

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Lion: 21.07.2011, 21:06:

  3. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնքան էլ համաձայն չեմ: Հիշիր տասը հազար սպարտացիների վերադարձը հայրենիք: Նրանք կարծեմ ավելի պակաս տարածք անցան:
    Իսկ այրուձիի համար բարենպաստ իրավիճակ կարող էր ստեղծվել: Թեկուզ կարող էր թույլ տալ, երբ արդեն ուրացել էին և պատանդներին իր մոտ էր պահում: Ասենք որպես բարի կամքի դրսևորում ու որպես վստահության նշան: Սա այնպես ասացի, դեռ պետք է ուշադիր նայել"

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինչ իմաստով հիշեցիր Բյուրաց նահանջը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն իմաստով, որ նրանց համարյա կեսը տեղ հասավ: Կարծեմ կեսից քիչ ավելին: Եվ ճանապարհն էլ այդքան հյուրընկալ չէր:

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ ավելին ,քան կեսը տեղ հասան: Չէ, Malxas ջան, անալոգիան հեչ տեղին չէ: Նախ իրար նման իրավօճակներ ընդհանրապես չեն լինում, հետո` այստեղ պայմանները ընդհանրապես իրար նման չեն: Չէ, կամավոր բաց թողնելու վերսիաին էլ հավատս չի գալիս...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո նշած ճանապարհը բանուկ ճանապարհ չէ հեծելազորի համար: Այդտեղով կարող է անցնել ուղտերի քարավանը, բայց ոչ հեծելազորը: Իսկ կամավոր բաց թողնելը շատ էլ հնարավոր է: Հազկերտը չէր կարող միայն վախեցնելով ու պատժելով խոսել հայերի հետ: Ինչ որ պահի պետք է նաև սիրաշահեր, որպեսզի հանկարծ այդ վտանգավոր ազգը հավասարակշռությունից դուրս չգար: Ի վերջո այրուձին էլ իրենից լուրջ ուժ էր ներկայացնում և նրա հետ հնարավոր չէր շատ երկար ժամանակ նման ձևով խոսել:

  8. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դա Հազկերտի կողմից անհիմն քաղաքական քայլ կլիներ` որ ինչ, ուժեղացնում էս հակառակորդիդ? Իսկ փախչելը ճակատային գծում շատ հեշտ է` ընդամենը մարտի ժամանակ անցնում էս հակառակորդիդ կողմը (Դեմիրճյանը դա լավ է նկարագրում):
    ...Հայոց այրուձին հասավ ճակատ, ուր տեղավորված էին պարսից զորքերը` միշտ ենթակա քուշանների անակնկալ հարձակումներին և պատրաստ նույնը դարձնելու նրանց: Զորքերի ճամբարերը թաքնված էին ցրիվ, անապատի իջվածքներում և հովիտներում:
    Գլխավոր ճամբարին մոտենալիս նկատեցին իրենց դիմավորող մի փոքրիկ զորամաս: Դա Նյուսալավուրտի տեղակալ Զորա զորավարն էր, որ գալիս էր ընդառաջ: Երբ մոտեցան, Զորա զորավարը զվարթադեմ ողջունեց այրուձիին, զինվորկան ողջագուրանքով գրկվեց Գարեգին իշխանի հետ և ապա բարձրաձայն հարցրեց այրուձիի ողջությունը: Գարեգինը պատասխանեց, որ այրուձին ողջ ու հաջող հասավ տեղ և պատրաստ է ընդունելու մարտական հրամանները: Գնացին ճամբար: Զորավարը հայ իշխաններին հրավիրեց իր տաղավարը:

    Ընթրիք տվին: Զորա զորավարը` հիսունից անց, կորովի և շատ ախորժելի զորական, զվարճախոսությամբ զատվում էր հայ իշխաններից: Նա դուրս եկավ շատ մտերիմ և հաճելի զորական: Հիշեց Վարդան Մամիկոնյանին հատուկ հարգանքով:
    – Մենք ունենք շատ մարտական զորավարներ, բայց Վարդան սպասալար չունենք: Չէր կարելի այդպիսի զորականի բանտարկել…– ցավեց Զորա զորավարը:

    Ընթրիքը կարճ տևեց, որովհետև հյուրերը հոգնած էին: Զորավարը արձակեց նրանց և բարեմաղթեց խաղաղ քուն:

    Գիշերը մի առժամ խաղաղ էր: Սակայն լուսադեմին պարսից գալարափողը տագնապ հնչեցրեց: Հարևան ճամբարներում պարսիկ զորքը ոտքի ելավ: Գարեգինը վազեց Զորա զորավարի մոտ:
    – Քուշանները հարձակման են պատրաստվում,– ասաց Զորա զորավարը,– գնում ենք մարտի:
    – Անշուշտ, նաև մե՞նք պիտի գանք,– հարցրեց Գարեգինը:
    – Ո՛չ: Դուք հանգստանում եք մի քանի օր:

    Պարսից զորքը, երկու թևի զատվելով, գնաց ճակատի գիծը: Ճամբարում մնաց միայն հայոց այրուձին:
    – Կարգին մարդ է երևում այս Զորան,– նկատեց Արսենը,– թերևս ազնիվ պատերազմ տանի մեզ…

    Առավոտյան ճեպագնաց եկավ Զորա զորավարից` շտապ արշավով ճակատ հասնել. տագնապ է: Գարեգին իշխանը կանչեց իշխան հրամանատարներին և կտակեց մահվան դեպքում այրուձին ղեկավարողների հաջորդությունը` Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ: Այրուձին հասավ ճակատ: Անծայր անապատ, ոչ մի նշան թշնամու: Խաղաղություն, ինչպես նախաստեղծման օրերում: Ավազի մեռած ալիքներ և ամայի հորիզոն:

    Հայոց այրուձիի դիրքը որոշվեց` պարսից զորագնդերի երկու թևերի միջև: Զորքերը շարժվեցին` պատրաստ մտնելու մարտ: Սակայն քուշանների և ոչ մի նշան: Հայոց այրուձին սովոր էր քուշանական պատերազմին: Քաջ գիտեր քուշանական անապատի խարդավանքները: Այնպես որ ճակատի ամայությունը չզարմացրեց Գարեգինին:

    Զորա զորավարը եկավ ստուգատես, գոհունակ դիտեց այրուձին, հրամանատարներին, ապա հայացքը պտտեցրեց բոլորին մեկ-մեկ, և հանկարծ աչքերը լցվեցին: Նա խեղդված ձայնով ինչ-որ շշնջաց, որից միայն լսվեց որոշ “ափսո՜ս” բառը: Հետո հրամայեց:
    – Կսպասեք, մինչև մեր երկու թևերը կգրոհեն, կմտնեն մարտ, ապա միայն կգրոհեք դուք: Գրոհեցե՛ք շեշտակի, քառասմբակ, խրվեցե՛ք թշնամու շարքերը:
    – Հրամա՛նդ,– ասաց Գարեգինը:
    Զորա զորավարը ողջագուրվեց Գարեգինի հետ, համբուրեց նրան ջերմագին: Հետո դարձավ բոլորին:
    – Դե՛, զավակնե՛րս, քաջարի՛ զավակներս, Որմիզդը ձեզ օգնական:
    – Ամե՛ն,– ասաց ողջ այրուձին հայկական կարգով: Զորա զորավարը հեռացավ:

    Մինչ նա կհասներ իր գնդերին, անապատի տակից բուսան քուշանական գնդերը: Նրանք, փոթորկելով, արագ, մեջընդմեջ կտրելով իրար, արագ էլ կանգ առան կիսաբոլորակ. չէր հասկացվում` հարձակմա՞ն, թե՞ պաշտպանման պատրաստ:
    Պարսից աջ թևը դանդաղ առաջացավ: Նրան հետևեց ձախը: Հայոց այրուձին մնաց կանգնած:
    – Տարօրինակ ռազմակարգ է,– մռմռաց Գարեգինը:
    Ըստ երևույթին` քուշաններն էլ այդ մտածեցին: Չշարժվեցին: Բավական առաջացան պարսից զորամասերը, բայց քուշանները մնացին անշարժ: Ճեպագնաց եկավ Զորա զորավարից. “շեշտակի գրոհե՛լ”:
    – Գրո՜հ,– հրամայեց Գարեգինը և առաջ նետվեց:

    Այրուձին սլացավ դեպի քուշանները:
    Գարեգինը անհանգստացավ և սկսեց արագ լուծել հանելուկները` ինչ էր այս ռազմակարգը: Հավասարվելով պարսից զորամասերին` Գարեգինը նկատեց, որ նրանք հետզհետե դանդաղեցնում են ընթացքը: “Դա՜վ…”– կայծակեց հանկարծ Գարեգինի գլխում: Հասկացավ: Զորա զորավարը պատրաստվում էր նույնպես “շեշտակի” ետ շրջվել, ինչպես շեշտակի քուշանների բերանն էր տալիս հայկական այրուձին: Արդեն մոտենում էին քուշաններին, որ պարսիկները շեշտակի ետ շարժվեցին: Բարեբախտաբար քուշանները չէին շարժվում: Գարեգինը հրամայեց դանդաղել մի փոքր և կանչելով մյուս հրամանատարներին` ասաց.
    – Դա՛վ է, իշխաննե՛ր…– և հրամայեց.– դանդա՜ա՜ա՜ղ:

    Այրուձին կոտրեց թափը: Իշխանները զարմանալով հետևել սկսեցին: Արդեն այրուձին այնքան էր մոտենում քուշաններին, որ պարզ տեսնում-տեսնվում էր: Քուշաններից չորս-հինգ հեծյալ առաջ եկան և կանգ առան:
    – Իմ հետևի՜ց,– հրամայեց Գարեգինը և առաջ թռչելով` այրուձին շրջեց տարավ պարսից վրա:

    Պարսիկները գլխի ընկան իսկույն այդ շարժման նպատակը և հարձակվեցին հայերի վրա: Գարեգինը կոտրեց այդ հարձակումը ավելի վճռական գրոհով: Առաջին կարճ հարվածներով նա մի փոքր կասեցրեց պարսիկների թափը և իսկույն ետ շրջվեց և շեշտակի թռավ դեպի քուշանները` հանելով սաղավարտը և ճոճելով օդում: Նույնն արին և զինվորները: Քուշանները հասկացան և ծիծաղով ու վայրի գոչյուններով ընդունեցին այրուձին: Պարսիկները կանգ առան անվճռական: Ապա զգալով ուժերի գերազանցություն քուշանների կողմում` արագ տեղի տվին, քաշվեցին: Գարեգինն իսկույն բուժակներ ուղարկեց մարտադաշտը` վիրավորներին օգնության, և այրուձին տարավ դեպի քուշանների հրամանատարը: Քուշանները սեղմ օղակի մեջ առան այրուձին և լուռ սպասեցին իրենց հրամանատարի կարգադրության: Կարճոտն, շեղակն, սակավամորուս հեծյալներ` նժույգների հետ միամարմին, իրենց խորամանկ և միաժամ միամիտ հայացքներով չափեցին նորեկներին:
    Քուշանների զորավարը` համարյա անմորուս, աներևակայելի քաջառողջ մի երիտասարդ. սուր ու զվարթ նայեց այրուձիին և պարսկերեն իմացող թարգմանի միջոցով ողջունեց.
    – Խաղաղությո՜ւն և ողջություն քաջարի զինվորներին:
    – Անապատի որդիներին խաղաղություն և ողջություն:
    Ու սկսվեց հարձուփորձը:
    – Ինչո՞ւ փախաք:
    – Նրանք մեր թշնամիներն են,– ասաց Գարեգինը:
    – Ո՞ր երկնքի տակից եք:
    – Արևմտյան երկնքի,– թարգմանեց և հարմարեցրեց Արշամը, որ եղել էր Քուշանիայում և գիտեր նրանց ոճը:
    – Ո՞վ է ցեղապետը:
    – Զորավար Վարդան Մամիկոնեից տերը:
    – Ավարթա՜նը հա՜, հա՜… Քաջարի զորավար է: Ո՞ւր է նա:
    – Կռվում է պարսիկների դեմ:
    – Ինչո՞ւ:

    Գարեգինը բացատրեց: Քուշան զորավարը լսեց ուշադիր և լուրջ, բայց հետզհետե սուր ժպիտը շողաց փոքրիկ աչքերում, և նա բարձր քրքջաց.
    – Բոլորիս երկիրը մեկ չէ՞… Հո՛, հո՛, հո՛, հո՛… Մի քիչ դո՛ւք շարժվեք, մի քիչ` նրանք, հարմարվեք. էլի՜:
    Քուշանների զորագունդը հռհռաց մի ծայրից մյուսը:
    Գարեգինը բացատրեց կրկին: Բայց քուշան զորավարը բան չհասկացավ: Ապա անցան բուն գործին:
    – Բախտավո՞ր տեղ է,– հարցրեց զորավարը իր հետև կանգնած բրդոտ շամանին:
    – Բախտավոր է, թող վառեն իրենց կրակը խաղաղությամբ,– ասաց շամանը:
    – Է՛, մնացե՛ք մեր երկրում,– ասաց զորավարը:

    Գարեգինը հայտնեց իր մտադրությունը` Վրկանա ծովի ափերով հայրենիք վերադառնալ և կռվել պարսիկների դեմ: Քուշան զորավարը կնճռոտվեց և լռեց:
    – Քուշան իշխանը չի՞ վստահում մեզ…
    – Ինչպե՞ս կարող եմ չվստահել,– ասաց քուշան զորավարը լուրջ,– ա՛յ,– մատը մեկնեց ռազմադաշտ, ուր ընկած էին հայ մարտիկները,– արյունը հավատարիմ է, բայց մեր անապատներով անցնում են միայն գայլերն ու մենք…
    – Զորավա՛ր, հանձն ենք առել կրակ-ջուր, ահ-մահ,– վճռական խոսեց Գարեգինը,– միայն տո՛ւր մեզ մի ուղեցույց ու մի հավատարմախոսք:
    – Կտամ: Դուք ու ձեր ճակատագիրը:
    Քուշան զորավարը բացատրեց, որ Վրկանա ծովից արևելք որոշ տեղ իրենց աշխարհն է, և այրուձին կգնա իջևաններով, այնուհետև սկսվում է հեփթաղների աշխարհը, և այրուձին պետք է նոր դաշինք կռի նրանց հետ:
    – Որտե՞ղ է վերջանում ձեր աշխարհի սահմանը,– հարցրեց Գարեգինը:
    Զորավարը մինչև ականջները ժպտաց` փայլեցնելով իր սպիտակ ատամները և ապա անկարող զսպել իրեն` բարձր քրքջաց.
    – Սահմա՞ն… հո՛, հո՛, հո՛… թռչող ավազի, նժույգի, սրի հետ ի՞նչ սահման: Թռցնում են, արոտներդ փոխում. ո՞րն է նրանը, ո՞րը` քոնը: Մեր աշխարհը թռչում է: Երևի ձեր աշխարհը կանգնած է, հո՛, հո՛, հո՛…
    Գարեգինը ասաց, որ կմեկնի, երբ զորավարը թույլատրի:
    – Հանգստացե՛ք դեռ,– պատասխանեց զորավարը,– սրբազան շամանը կնայի աստղերին, կիմանա գնալու ժամը:

    Քուշան զորավարը հրամայեց իր գնդերին քաշվել մոտավոր թիկունք: Թողնելով հայոց այրուձիին մի ուղեցույց, որ հետո հասնեն` ինքն իր գնդերով սլացավ, քամու պես կորավ անապատի հորիզոնում:
    Գարեգինը ճանապարհ ընկնելուց առաջ այրուձին ետ տարավ մարտադաշտը, ուր ընկած էին մի քանի զինվորներ: Նրանց մի մասը վիրավոր էր, որոնց վերցրին նժույգների վրա, իսկ սպանվածներին հավաքեցին թաղելու:
    Մի խումբ զինվորներ անցան թաղման գործին: Նրանք մռայլադեմ հևալով սկսեցին փորել գերեզմանները: Այրուձին շրջապատել, տխուր դիտում էր գաջի պես դալկահար սպանվածներին, որ սառած աչքերով նայում էին օտար երկնքին: Մի աշխույժ, համարյա պատանի զինվոր, չարաճի աչքերը պսպղացնելով, պինդ գրկում էր դիակները, համբուրում, դնում էր գերեզմանի կողքին: Հասակավոր փորողը, քրտինքը սրբելով, խուլ մրթմրթում էր նրա վրա և ամեն անգամ սպանվածներին նայելիս ձեռքը խնամքով քսում էր սպանվածների դեմքին, սրբում արյունը կամ փոշին:
    Գարեգինը նայում էր քարացած, ինքնամփոփ: Նա սաղավարտը հանեց և գնաց դեպի բաց գերեզմանները:

    – Տղա՛յք,– հանկարծ բորբոքվեց նա,– տղա՛յք… ահա ձեզ հայրենիքի զինվորները. Մենք սրանց կթողնենք հիմա օտար աշխարհի հողի մեջ….– հուզմունքը խեղդում էր նրան,– եղբայրնե՛ր… Մենք կռվում ենք հայրենիքի ազատության համար: Մենք զինվոր ենք: Շատ անգամ եմ ես զինվորին ուղարկել մահվան: Ի՛նքս մահ շատ եմ տեսել: Զինվորը լաց չգիտե: Բայց ես ահա ձեր առջև լաց եմ լինում… Կնոջ պես… Սրանց մայրերի տեղ… Սիրտս է կտրատում, որ սրանց պետք է թողնենք օտար երկրում… որ արժանի չեղան տեսնելու հայրենիքը: Հանեցե՛ք հայրենի հողը, ցանեցե՛ք սրանց սրտին, թող հանգիստ քնեն, աչքերը չմնան մեր հետևից…
    Չդիմացավ և այրուձին: Լսվեցին խուլ հեկեկոցներ: Հանեցին քսակները և սկսեցին հող ցանել զոհվածների կրծքին:
    Զորագնդի քահանան, որ կեղծ ուրացման ժամանակ ծպտվել էր զինվորի զգեստում, կարճառոտ աղոթք ասաց զոհվածների վրա: Հետո արագ թաղեցին: Գարեգինը ետ քաշվեց, նստեց նժույգը և դարձավ կրկին զինվորներին.
    – Տղա՛յք, եթե այդ էլ հրամայելը ձեռս լիներ, կհրամայեի ձեզ` չմեռնե՛ք, մինչև կհասնենք հայրենիք: Ամեն մեկդ թանկ եք ինձ համար: Լա՛վ խնամեցեք, օգնեցեք իրար, դուրս գանք այս ահավոր աշխարհներից:
    – Պատվերդ կատա՛ր, զորավա՛ր իշխան,– ասաց ամենի փոխարեն Արշամ հարյուրապետը:
    – Դե՛, աստված ձեզ պահապա՛ն, գնում ենք անցնելու կրակն ու ջուրը, ահն ու մահը: Առա՜ա՜ա՜ջ…
    Այրուձին թեթև վարգով սուրաց անհետացած քուշանների ուղղությամբ: Երևաց նրանց ճամբարը:
    – Ինչո՞ւ եք կռվում պարսիկների դեմ,– հարց տվեց Գարեգինը քուշանին:
    – Ավազը դուրս է անում մեզ, իշխա՛ն,– պատասխանեց քուշանը:
    Գարեգինը սկսեց մտածել ուղեցույցի և նրանց զորավարի ասածների մասին: Իսկ քուշանը ինքն իրեն շարունակեց բարձր.
    – Ծածկում է շեները, քաղաքները, արոտները, գետերը… Մահի պես գալիս է հետևներիցս…
    - Ամեն ժողովուրդ մի ցավ ունի,– ասաց ինքն իրեն Գարեգինը:


    Ի դեպ ասեմ - Դեմիրճյանը ռազմական պատմաբանի հիանալի հատկանիշներ ունի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (04.01.2012), Varzor (10.01.2012)

  10. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եւ ստեղծել «Վարդանանքի» ասքը որպես ապրելակերպ` ուրանալ, քցել, եւ բարոյական հաղթանակ տանել:

    http://www.lragir.am/armsrc/comments63802.html

    Միայն ցավալ կարելի է, որ մեր ազգի ամենափառավոր էջը նման անգրագետ մեկնաբանում և, որպես օրինակ, օգտագործում ե ստանում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.04.2012), Արէա (25.04.2012)

  12. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի փաստավավերագրաան ֆիլմ էր ՄԵծ Եղեռնի մասին, որում նորից ու նոից արծարծվում էր "բարոյական" հաղթանակը:
    Արա դե զզվցրին, հերիք չի անընդհատ մենք մեր գլխին սարաքենք
    Էլ ոնց ասեմ? "Բերեք մի աղբյուր, որում նշված է որ հայերը պարտվեցին ու մտցրեք աչքս...":
    Ախր տենց միտք, տենց տողեր, տենց բառեր ոչ մի պատմիչի մոտ չկա գրված: Նույնիսկ հեռագա դեպքերի ընթացքը ոչ մի կերպ թույլ չի տալիս տրամաբանել, որ արդյունքը պարտությունն է եղել...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.04.2012), Malxas (25.04.2012), Արէա (25.04.2012)

  14. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մի փաստավավերագրաան ֆիլմ էր ՄԵծ Եղեռնի մասին, որում նորից ու նոից արծարծվում էր "բարոյական" հաղթանակը:
    Արա դե զզվցրին, հերիք չի անընդհատ մենք մեր գլխին սարաքենք
    Էլ ոնց ասեմ? "Բերեք մի աղբյուր, որում նշված է որ հայերը պարտվեցին ու մտցրեք աչքս...":
    Ախր տենց միտք, տենց տողեր, տենց բառեր ոչ մի պատմիչի մոտ չկա գրված: Նույնիսկ հեռագա դեպքերի ընթացքը ոչ մի կերպ թույլ չի տալիս տրամաբանել, որ արդյունքը պարտությունն է եղել...
    Բա էս թուրքերը ո՞նց հայտնվեցին այստեղ, դա պարտության հետևանք չէ՞ր, իմիջիայլոց այսօր Հայաստանը լցված է վասակներով:

  15. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էս թուրքերը ո՞նց հայտնվեցին այստեղ, դա պարտության հետևանք չէ՞ր, իմիջիայլոց այսօր Հայաստանը լցված է վասակներով:
    Եթե վասակ ասելով նկատի ունես դավաճան, ապա պետք է ասեմ, որ սեփական անզորությունը դավաճանների առկայությամբ պատճառաբանելն այնքան էլ ճիշտ չէ: Թող Հայաստանն այնքան ուժեղ լինի ու այնքան խելացի, որ նրա թշնամի երկրներում առաջանան դավաճաններ ու բռնեն մեր կողմը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.04.2012), հովարս (28.04.2012)

  17. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էս թուրքերը ո՞նց հայտնվեցին այստեղ, դա պարտության հետևանք չէ՞ր, իմիջիայլոց այսօր Հայաստանը լցված է վասակներով:
    Որ պարտության? Ավարայրի?
    ՉԷ, Հովարս ջան, հայերն արդեն վաղուց պարտված էին, երբ օսման թուրքերը եկան` մենք պետականություն չունեինք:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •