Malxas ջան, ինչպես արդեն ասացի, Վարդանի ու Մամիկոնյանների դերակատարությունը արքային հանձնելու գործում ավելի, քան վիճելի է: Ավելին, նույնիսկ որոշակիորեն հակամամիկոյնա դիրքորոշում ունեցող Խորենացին է ակնարկում Վարդանի պասիվ, իսկ գուցե նաև ժխտողական դերակատարության մասին (վերջը Սահակ Պարթևը իր պապն էր, հսկայական հեղինակություն ուներ և դեմ էր արքային հանձնելուն): Տես. "Тогда царь велел тысяченачальнику арийцев из рода Суренова Пахлава убедить его как сородича дружескими увещеваниями. И тот стал его искушать (Сахака), говоря: «Так как ты — кровь моя и родня, то скажу, желая тебе добра: если только ты согласишься с вашими нахарарами, персидский царь возвеличит тебя, а внука твоего Вардана назначит над Арменией, с саном и почестями, равноценными царским». Он, однако, не согласился..." (Գիրք 3, գլ. 64): Տեսնում եք? Այնպես որ Վարդանին երևի թե ամենավերջում պետք է մեղադրել, նու, մոտավորապես այնպես, ինչպես Վահրամ Պահլավունուն, որը ի վերջո համաձայնեց Անին հանձնել բյուզանդացիներին:

Ինչ վերաբերվում է "Վասակ-թագավոր" պահին, թույլ տուր ինձ պատասխանել քեզ դեռևս 2003 թ-ին հրատարակված գրքիցս արած ցիտատով.

15.06.2003 թ

ԱՆԿԱԽ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒ՞Ն

Կուզենայի նաև անդրադառնալ մի հարցի , որի մասին մի թեթև ակնարկ եղավ վերևում: Երբեմն հարցը ներկայացվում է այսպես. երկու ֆեոդալական խմբեր, մեկը Վարդանի, մյուսը Վասակի գլխավորությամբ, պայքարում էին երկրում իրենց առաջնորդներին թագավոր դարձնելու համար: Միանգամից նշենք, որ սա այն պայմաններում դատապարտելի չէր, քանի որ թագավորը խոսում է պետականության առկայության մասին, որն էլ ապագա անկախության հիմքը կլիներ: Սակայն հարցը երբեմն այնպես է ներկայացվում, որ կարծես պարսիկները մնում են հեռու, ինչ որ տեղ դրսում, իսկ երկրում ուղղակի գնում էր միջֆեոդալական գզվռտոց: Հարցին պետք է լայն նայել: Վարդանը հաստատ, իսկ Վասակը միգուցե (քանի որ պետք չէ մոռանալ, որ Վասակի երեխաները գտնվում էին Տիզբոնում և ինչ-որ խորը պատճառ փնտրելու փոխարեն նրա մոտ կարող էին պարզապես գերակշռել հայրական զգացմունքերը. ի դեպ Փարպեցին հաճախ է մատնանշում այս հանգամանքը), պայքարում էին երկրի անկախության համար: Այստեղ Վասակի նպատակը գովելի է: Իսկ անկախ երկիրը կարող էր լինել միայն թագավորության տեսքով, այլ կառավարման ձև այն ժամանակ հնարավոր չէր: Այստեղ է, որ ծագում է թագավորի հարցը: Սակայն միանշանակ սխալ կլիներ ասել, որ Վարդանը պայքար էր սկսել իրեն թագավոր դարձնելու համար: Իհարկե, հաջողության դեպքում նա չէր հրաժարվի դրանից: Բայց նրա նպատակները ավելի լայն էին և նա, ի տարբերություն Վասակի, ամեն միջոցով չէր դիմում այդ վերջին հաշվով գովելի նպատակին: Եթե Վասակը հասներ հաջողության (որը խիստ կասկածելի է, քանի որ պարսիկները թույլ չէին տա: Նրանք կօգտագործեին Վասակին և հետո հրաժեշտ կտային, ինչպես էլ ի վերջո եղավ: Սա պարզորեն բխում է նաև Հազկերտի այն արտահայտությունից, թե. □Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը□ ) և հավատափոխության ճանապարհով ստեղծեր թեկուզև կախյալ թագավորություն, հայերը կձուլվեին և կկորչեին, որի մասին մանրամասն խոսվեց վերևում: Ահա թե որն է Վասակ և Վարդան թագավորների տարբերությունը: Վարդանը հասկանում էր, որ ինքնությունը կորցնելու ճանապարհով թագավորություն ձեռք բերելը ի վերջո կկործանի և ազգը և թագավորությունը: Բացի այդ, եթե Վարդանը ձգտեր ամեն գնով դառնալ թագավոր, ապա Ավարայրում կամավոր մահվան չէր գնա, քանի որ հույս կունենար հաղթանակի դեպքում դառնալ թագավոր:
Իսկ Վասակը, ընդհակառակը, եթե չպառակատեր հայոց միաբանությունը, չդավաճաներ պայքարող մարտիկներին, չխոչնդոտեր բյուզանդական, վրացական և աղվանական օգնությանը, ապա, հաշվի առնելով Պարսկաստանի այն ժամանակվա խառը և անկայուն վիճակը, լիովին հնարավոր էր հասնել վերջնական հաղթանակի, թոթափել պարսկական լուծը և վերականգնել հայոց թագավորությունը` գուցե և հենց իր` Վասակի, գլխավորությամբ:


Հատված "Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն" աշխատությունից: