Լիոն, շնորհակալություն հաղորդումը մանրամասնորեն զետեղելու համար: Ցանկալի կլիներ դիտել այդ հաղորդումը, բայց քո պարզաբանումից հետո դրա կարիքը զգալի չափով պակասում է:
Իմ կարծիքը տվյալ հարցում մնում է նույնը: Պետք չէ Վարդան Մամիկոնյանին այդչափ վերև բարձրացնել և պետք չէ Վասակ Սյունուն այդքան խորը անդունդը նետել: Նախարարներ էին, պայքարում էին իրենց իրավունքների և իշխանության համար ու անում էին այնպես, ինչպես կարողանում էին և հարմար էին գտնում:
Ի վերջո այս պատմության բոլոր մասնակիցներին էլ կարելի է մեղադրել պետական դավաճանության մեջ հիշելով, թե ինչպես պարսիկներին հանձնեցին իրենց օրինական թագավորին: Ասենք թագավորը հեչ, հավանաբար մի ոչնչություն էր նա: Բայց մեր նախարարների նման քայլով Հայաստանը կորցրեց թագավորության կարգավիճակը և սոսկ մարզպանություն դարձավ: Հայաստանը մարզպանություն դառնալուց հետո նրանից անջատեցին Գուգարքի բդեշխությունը, որն այսուհետ սկսվեց կոչվել Վրաց բդեշխություն: Եվ այլն և այլն...
Այսպիսով, հնարավոր է և ի վերջո ընդունեմ Վասակի դավաճան լինելը, բայց մյուս կողմի հայրենասիրական և քրիստոնեասիրականը` երբեք...