Էս թեմայում Մաթևոսյանից մեջբերում չկա՞, դե ուրեմն խոսքներդ շաքարով կտրեմ՝ բառիս բուն իմաստով, ես էլ էսօր Մաթևոսյան եմ կարդում, ուրեմն գրում է Ստեփան Զորյանի մասին, բայց ինչպես միշտ խոսում ամեն ինչի մասին ու նաև Վարդան Մամիկոնյանի...
Ապստամբության լինել-չլինելու քննարկումը նոր բան չի, բայց առաջին անգամ եմ հանդիպում, որ Վարդանի ձիու անուն չունենալը որպես փաստարկ բերվի...Ի՞նչ ձի էր նստել սպարապետ Վարդանը - նժո՞ւյգ էր, թե զամբիկ, ձիերն առանց անունի չէին լինում. ի՞նչ է եղել Սպարապետի ձիու անունը։ Պատասխանի բացակայությունը վիճարկում է հենց Վարդանի ու բուն ապստամբության իրողությունը...
Էջանիշներ