Ասում ես անթերի մարդ չկա: Ես էլ ասեմ, որ որպես դիվանագետ Վարդան Մամիկոնյանը շատ մեծ թերություններ ուներ: Իսկ նրա ամենամեծ թերությունն այն էր, որ այդպես էլ չկարողացավ երկխոսության մեջ մտնել հարևան պետությունների թագավորների հետ ու ստիպել նրանց ճանաչել իրեն իբրև Հայաստանի թագավոր: Եթե հիշում ես հետագայում Լևոն իշխանը կարողացավ այդ անել: Ի տարբերություն Վարդանի Վասակը կարողանում էր աշխարհի մեծերի հետ խոսել ու կոնկրետ բաների շուրջ պայմանավորվել, բայց նրա դիրքերն էլ Հայաստանում էին թույլ, քանի որ նրա դեմ էին Եկեղեցին, որի իրավունքները Տիզբոնը չէր վերականգնել, ու եկեղեցուն հարող շատ նախարարական տներ:
Դավաճան բառը մի փոքր խիստ է ասված, մանավանդ երբ գործ ունենք քաղաքականության հետ: Բրուտոսը դավաճանի համբավ ունի, քանի որ Հուլիոս Կեսարի սպանությունից հետո չկարողացավ իշխանության գալ ու հակառակ կողմի վկայությունները մնացին մեզ որպես ուղեցույց: Մինչդեռ երբ ուշադիր ես նայում նա մեծ հայրենասեր էր և բոլորովին արժանի չէր դավաճանի պիտակին:
Վահան Մամիկոնյանի և Մեհրուժան Արծրունու մասին ես քիչ բան գիտեմ և չեմ կարող այս պահին վիճել, բայց արդեն կան մարդին, ովքեր պաշտպանում են նրանց դիրքորոշումը: