kevork
Լավ գործ եք անում, թեև վստահ եմ - այս գործը պետք է արվի պետական մակարդակով, այլ ոչ թե պետք է մնա որոշ անհատների կամ խմբերի ուսերին: Մեր դեմ գործում են հենց պետական մակարդակով ու դրա համար ենք մենք միշտ դժվարանում մեր ճիշտը ցույց տալու: Դժբախտաբար մեր պետությունը առայժմ բավարար ուշադրություն չի դարձնում այս ոլորտին: Կառաջարկեի նախ և առաջ սերտորեն համագործակցել
Ռուսերեն և Հայերեն Վիքիպեդիաների հետ - այստեղ հայերի դիրքերը բավականին հաստատուն են, իսկ ձևավորված բավականին գրագետ կոլեկտիվն էլ Ձեզ բավականին նյութեր կտա: Ինքս ավելացրել եմ մի շարք հոդվածներ երկու Վիքիպեդիաներում էլ, թեև ժամանակս ու ռեսուրսներս չեն հերիքում ավելին անել: Եվ բնականաբար, իհարկե, առավել դժվար է ռուսական Վիքիպեդիայի հետ: Առայժմ տես ստորև բերված հոդվածները, գուցե ճիշտ կլինի, որ դրանք թարգմանեք ու տարածեք Անգլերեն Վիքիպեդիայում, իսկ հետո արդեն մի բան կմտածենք:
...
Մի խոսքով, շատ բան կարելի է անել, ափսոս... ժամանակ չկա
Ի դեպ, կարող ես երևալ նաև այստեղ -
http://forum.vardanank.org/index.php?showforum=126
Այստեղ վատ խումբ չի հավաքված: Ինֆորմացիոն պատերազմի մարտերում բավականին թրծված, ընկած-հելած ժողովուրդ է, որը բավականին կօգնի Ձեզ մեր ընդհանուր գործում...
Էջանիշներ