Նախ ես վստահ չեմ, որ այդ փաստը իրոք եղել է: Հետո - իսկ գուցե դա խելոք մի քայլ էր, որ "անտեր մնացած" նախախարները խնդրեին իրեն վերադառնալ, ինքն էլ վերադառնալուց հետո իր պայմանները թելադրեր և ապահովվեր նախարարների միակամությունը և հնազանդությունը իրեն...Իսկ իմ կարծիքով շատ համոզիչ է, եթե հաշվի առնենք, որ դրանից բացւ այլ մոտիվացիա չկար:
Անգղի ընդհարումից հետո պարզ էր, որ ուրացությունը կեղծ էր...Իսկ ու՞մ էր հայտնի , որ կեղծ ուրացություն է եղել: Հենց հարցն էլ դա է, որ այդ քայլը
Չէի ասի... Ըստ իս դա ճկուն մի դիվանագիտական քայլ էր - մոլոդեց իրենց, որ իմանալով, թե այդ ամենը երկրում ոնց է ընդունվելու ու լինելով քրիստոնյաներ - այնուհանդերձ գնացին այդ քայլին...Հայաստանում միանշանակ չի ընդունվում, իսկ ուրացությունը արդեն դավաճանություն է լինի կեղծ , թե իրական:
Վերևումս նշված միջոցներո՞վ...Իսկ Վասակը, մինչև վերջ դեռ հույսը չէր կերցնում, որ բախումից հնարավոր է խուսափել, այդ պատճառով լուրեր է տարածում և ամեն ձև փորձում է հանդարտեցնել հարաբերությունների հետագա թեժացումը:
Ինքը չի թողել, հարկադրել են, որ թողնի - ինքը այլ ելք չուներ, եթե չթողներ, պիտի ասեին, որ Տիզբոնին հավատարիմ չես...Իր օգտին է խոսում նաև այն, որ ժամանակ շահելու համար իր երկու զավակների պատանդ է թողնում պարսիկների մոտ, մաիյն հայրենասեր մարդը կարող էր այդպես վարվել:
Համաձայն եմ և՞... Իմ կողմից ավելացնեմ, որ պատմությունը սիրում է ոչ միայն եղած ողջ ինֆոյի համադրում, այլև գործող անձանց հոգեբանական վերլուծություն...Իմիջայլոց վերևում պատմագրության վերաբերյալ գրառումս մնում է ուժի մեջ, պատմությունը վերլուծությունն է սիրում և բոլոր եղած ինֆորմացիանների համադրում:
Էջանիշներ