User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 608 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն

    Եղբայր, ստեղ էլ կպանք իրար...

    Մենակ զգույշ չցավացնենք: Համ էլ ինչ կպնել, ասում խոսում ենք էլի:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ և իրական թվեր: Իսկ ինչ է, 4580-ին հավատում ես??



    Իսկ տենց խոշոր ճակատամարտեր հաճախ չէին լինում: Օրինակ 5-րդ դարում դրանիցից հայտնի են միայն Ավարայրը և Կատալաունյան դաշտերի ճակատամարտերը: Ի դեպ, երկուսն էլ 451 թ-ին, մի քանի ամսվա տարբերությամբ...
    Կոնկրետ էսքան, թե մի իքչ ավել կամ պակաս, չգիտեմ, բայց այս թիվն ինձ համար ավելի տրամաբանական է, քան 140.000-ը:

    Իսկ մեկ տարում այն էլ մի քանի ամսվա տարբերությամբ 200.000 –ից ավելի մարդու գլուխ ուտելը քի՞չ է:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի ուրիշ տիպի /այսինքն արմատապես/ համաձայն չեմ: Եղբայր, դու կյանքում ոչխար մորթած կաս?? Իսկ տապարով կամ գուրզով մարդու գլուխ ջնջխել ես?? Իսկ բանակում ԱԿ-74-ից կրակած կաս? Եթե գոնե երկուսը հա է, ապա համեմատիր զգացածդ, երբ 300 մետրի վրա խոցում ես թիրախդ Ակ-74-ից և մորթում ես մի ոչխար /էլ չեմ ասում տապարով գլուխ ջնջխելու մասին/...

    Բա ես ոնց համաձայն չեմ: Ոչխար էլ մորթած կամ, ավտոմատից էլ կրակել եմ: Ավել կամ պակաս հումանիստական ասելով ես ի նկատի չունեմ թե ինչ մեթոդներով էին մարդիկ իրար սպանում (ասենք թուրը վերցնում ու մտցնում ես ասպետաբար դիմացինիդ փորը, թե հազար մետրից առանց թշնամու աչքերի մեջ նայելու մի կրակահերթով պառկացնում ես մի տաս հոգու): Ի նկատի ունեմ թե որքան մարդ, որոշակի կոնկրետ ժամանակահատվածում, կարելի է սպանել նետ ու աղեղով, կամ փղով ու որքան մարդ ավտոմատով ու տանկով:

    Հիմա ասենք նետաձիգ Գևորը րոպեն մեկ կարողանում է նետ դնել աղեղի վրա ու շատ դիպուկ արձակել նետը ուղիղ թշնամու ուղղությաբ, - մեկ նետ, մեկ մարդու համար: Իսկ պուլիմյոտչիցա Անկան, փոսի մեջից մեկ րոպեում արձակում է 200 հատ 12 կալիբրի փամփուշտ , ու մաղում է ճանապարհին ամեն ինչ, որ շարժվում է իր ուղղությամբ: Իսկ եթե չի շարժվում ուղարկում է Պետկային, որ մի հատ բռթի, տեղից շարժի ու հետո էլի մաղում է:

    Ու վերջին հաշվով ո՞վ էր ավելի հումանիստ, Սպիտակ տանը նստած Տրումենը, որ իր աչքերով, մորթվող ոչխարի պես, չտեսավ հերոսիմայի հարյուր հազարարով զոհերին, ու դրանից հետո ծնված ռախիտ երեխաներին, Ճապոնիայի վրա ատոմային ռումբ գցելուց հետո, թե պարիսց շահը, իր քսան դանդալոշ փղերով: Ինձ որ հարցնենք, պարսից շահն իր բոլոր փղերով ու բանակով մի կողմից, հայերն էլ իրենց երկու միլիոնանոց բանակով (էս թիվը նոր եմ հայտանգործել, հատուկ քո համար) մյուս կողմից, ժամանակակից “հումանիստների” համեմատ հրեշտակներ էին:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Անալոգիան ընդհանրապես որպես ՀԻՄՆԱԿԱՆ ապացույց կիրառելը ճիշտ չէ... Իսկ անալոգիայով դիտարկել 20-րդ դարի և 5-րդ դարի ճակատամարտերը ես ընդհանրապես համարում եմ անընդունելի:
    Շատ տեղին և տրամաբանված անալոգիա է, հաշվի առնելով այն ժամանակվա ու հիմիկվա զենքերի սպանողունակությունը (լա՞վ բառ էր), կարճ ասած ՕԳԳ-ն, բնակչության թիվը, ճակատամարտի տևողությունը և այլն: Ոնց եղավ, որ քսան փիղը պիտի 2000 տանկից ավելի շատ մարդ սպանի 14 ժամվա ընթացքում:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ հսկայական բանակներ մարտադաշտ հանած մոնղոլները դրանից ընդամենը 600 տարի հետո հազիվ հաշվվում են մեկ միլիոն մարդ:
    Մոնղոլները արշավանքի էին գնում սաղ ազգ ու տակով, ոչխարի հոտով, տնով տեղով, գնում հասնում ու լռվում էին, տեղում ասիմիլացվում էին կամ ասիմիլացնում էին, եթե պետք էր կրոնափոխ էին լինում, ռեսկի: Դրա համար էլ բուն Մոնղոլստանում մարդ չէր մնում: Հայերը կարծեմ սենց բաներ չեն արել:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը


    Ի դեպ, սովորաբար զենքի տակ են դնում ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 10-15 տոկոսը, բայց դե բացառիկ դեպքերում թիվը կարող է հասնել մինչև 45-50 տոկոս;
    Ու էլի հանգում ենք նույն հարցին: Բա ով էր մնում տունը, որ էսքան մարդուն կերակրեր ու զիներ: Երկրի ողջ տնտեսական պոտենցիալը դնում ենք զենի տակ, բա ով էր արտադրելու:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nareco (08.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •