Հաղթանակը միշտ չէ, որ վերջանում է <<հակառակորդ զորքի ԱՆՄԻՋԱԿԱՆ ձախուստով մարտի դաշտից>>: Օրինակ, Բորոդինոյի ճակատամարտում ոռւսները հաղթեցին, թեև անմիջականորեն մարտի դաշտը, իսկ հետո նույնիսկ Մոսկվան թողեցին: Հաղթանակը ունի 2` ստրատեգիական և տակտիկական էություն: Հենց այս չափանիշներով դիտարկելիս եմ ես Ավարայրը ՄԻԱՆՇԱՆԱԿ հաղթանակ համարում -
Եթե ես չանդրադարձա Բորոդինոյի ճակատամարտին, դա չի նշանակում, որ համաձայն եմ Ձեր հետ Բորոդինոյում էլ... եթե ռուսները հաղթանակ տարան, էտ դեպքում ինչի՞ էին ստիպված նահանջում: Ձեզ մի քիչ տարօրինակ չի՞ թվում, որ հաղթող զորքը լքում է իր մայրաքաղաքը, թույլ է տալիս թշնամուն առանց դիմադրության գրավել այն: Իմ անձնական կարծիքով ռուսների մեջ էլ են եղել Եղիշեներ, որոնք ցանկալին ներկայացրել են որպես իրողություն:
Ըստ Եղիշեի <<Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000>>:
Այս հաղորդման հիման վրա հեշտ է նկատել, որ Եղիշեն իրականում խոսում է միայն նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի մասին:
Ըստ նույն Եղիշեի պարսկական բանակը ամեն մի հայ ռազմիկի դեմ պատրաստեց 3-ին: Սակայն նույն Եղիշեն, որ չի նշում աշխարհազորի մասին և ըստ նրա Հայկական բանակը 66.000 էր, նկատի ունի 3 X 66.000 հավասար է 198.000 բանաձևը:
Նորից ասեմ, որ Եղիշեին չեմ վստահում: Բնականաբար ինքը պետք է արդարացներ իրենց պարտությունը, որովհետև տվյալ պարագայում շահախնդիր կողմ է հանդիսանում:
Բայց ինչպես արդեն նշեցի, պարսկական բանակի թիվը պետք չէ այս կերպ հաշվել:
129800-ը վերաբերվում է ոչ թե Հայկական բանակին, այլ պարսկական բանակի կորուստներին, որը հաշվարկվել է հետևյալ կերպ -
1. 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 զոհ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,
2. Ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, կարելի է տարածել ողջ պարսկական բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից (երբ պարսիկների համար □էժան արյուն□ հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն պարսկական բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար) ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին:
3. ուրացողները տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան նահատակները, հետևաբար ողջ պարսկական բանակը տվեց 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:
Այստեղ ինքներդ Ձեզ հակասում եք: Եթե ուրացողները անխնա օգտագործվում էին, ամբողջ մարտի ընթացքում մասնակցում էին, իսկ պարսիկները խնայվում, ուրեմն ամենաշատ կորուստ կկրեին բնականաբար ուրացողները: Իսկ Դուք նրանց կորուստների տոկոսը տարածել ողջ բանակի վրա
Նշեմ նաև, որ այն ժամանակվա Հայաստանում կար մոտ 3.000.000 բնակչություն, իսկ Բագրատունիների ժամանակ, մոտ 5.000.000: Այս թվերը ես չեմ հորինել, դրանք հայտնի փաստեր են:
Որտե՞ղ են գրված: Ուղակի ես ընդհանրապես գաղափար չունեմ պատմական Հայաստանի բնակչության թվաքանակի մասին, շատ կցանկանայի կարդալ: Եթե դժվար չի, հղում կատարեք լա՞վ
Համաձայն եմ: Միայն մի ուղղումով, որ 120.000-ը վերաբերվում է ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԻՆ /Զորանամակի մեջ աշխարհազորի մասին խոսք չկա/: Իսկ 451-ին Մարզպանական Հայաստանը անկախ Հայաստանի ուղիղ կեսն էր, այսինք 66.000 կանոնավոր ռազմիկը լիովին տրամաբանական է:
քիչ անց, Սյունիքի զորքերի հետ կապված, Դուք կասկածում եք Զորանամակի տվյալների ճշմարտացիությանը (անկեղծ ասած ես էլ չեմ հավատում: Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ 120000 զորք չունեինք, իսկ եթե ունեինք էլ, կեսը հպատակ ժողովուրդների զորքերն էին), իսկ այստեղ այն հիմք եք ընդունում
Իմ կարծիքով մոտ 25-30 հազար կանոնավոր բանակ է եղել, իսկ մնացածը աշխարհազորայիններ (ընդհանուր 66000 եթե հավատանք հակական հանրագիտարանին): Իսկ պարսկական բանակը 90000 (նորից հանրագիտարանի տվյալներով), ոչ թե 198000 (Եղիշեն պետք է ցույց տար, որ ուժեղ հակառակորդի ենք պարտվել, դրա համար էլ, եթե ասեր նույնիսկ, որ պարսիկները հայերից 10 անգամ շատ էին, չէի զարմանա): Բայց կցանկանայի այս մասին պարսկական տվյալներ կարդալ: Ավելի օբյեկտիվ կլինեն իմ կարծիքով:
Գիտեք, իսկ հաճախ փախչելի բանակը ոչ պակաս զոհեր է տալիս: Իր հերթին հայտնի է, որ մեր դեպքում Ավարայրի ճ-մ-ի արդյունքում ևս կողմերից ոչ մեկը մարտի վերջում չի փախել:
Ձեր բերած օրինակ Բորոդինոյի ճակատամարտում էլ ոչ մի կողմը չի փախել: Բայց եռկու կողմերն էլ ծանր կորուստներ են կրել:
Ըստ սկզբնաղբյուրների Դարեհն ուներ 140.000 բանակ, իսկ Ալեքսանդրը, ԸՍՏ ԻՄ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ մոտ 210.000
նենց կուզեի մեր պետական բյուջեն էլ Դուք հաշվարկեիք
Ես Ձեզ հստակ կարող եմ աղբյուրներն էլ ասել, որտեղ է գրված 47000 զինվոր:
1. Արիանոս Փլաբիոս - Ալեքսանդրի արշավանքը
Կուրցիուս Ռուֆուս - Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը
Երևան, 1987, էջ 103
2. Microsoft Encarta DVD 2006
Սակայն այն դեպքում, երբ միայն Մակեդոնիայի մշտական բանակը ըստ Դիոդոր Սիկիլացու (գիրք 16) կազմում էր 33.000 (ըստ երևույթին այստեղ խոսքը միայն հետևակի մասին է), իսկ ըստ Ֆրոնտինի (գիրք 4)` 40.000 ռազմիկ (ամենայն հավանականությամբ` այստեղ արդեն հետևակը և հեծելազորը միասին), կարելի ենթադրել որ այդ թվերը վերաբերվում են միայն բուն մակեդոնական բանակին, քանի որ ըստ Հուստինոսի (գիրք 9) դեռևս Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) հայր Ֆիլիպ II-ին (մ.թ.ա. 359-336) տրամադրված էր նաև հունական 215.000-անոց բանակը:
Ինչպե?ս կարելի է հավատալ, որ Ֆիլիպ II-ը իր 40000 բանակով գրավեց Հունաստանը, որը ուներ 215000-անոց բանակ, ընդ որում նրանց ռազմավարությունը, զինվորների կարգապահությունը, զենքերը գրեթե նույնն էին:
Իսկ Դարեհի զորքը` ի տարբերություն մակեդոնականի, բաղկացած էր մանր ազգերի ու ցեղերի մարտիկներից, որոնք այդքան էլ հավատարիմ չէին նրան, ոչ լավ պատրաստված էին, ոչ կարգապահ, ոչ էլ լավ զինված: Դարեհն էլ վախկոտի մեկն էր: