Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
Հեհ... Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են:
Իսկ իմա՞ստը... Մենք շատ անգամ չենք գնահատում նրանց, ովքեր իսկապես ինչ-որ բան արել են ազգի համար... Ես ընդհանրապես եմ ասում: Նա ուղի էր փնտրում երկիրը այդ վիճակից հանելու. ի՞նչ կարևոր է՝ զենքի ուժով, թե՝ խոսքի: Վասակը չէ՞ր, որ Հազկերտին համոզեց հրաժարվել հայերին կրոնափոխելու քաղաքականությունից, մեղմել հալածանքները: Եվ դուք նրան դավաճա՞ն եք անվանում...
Քեզ նման ես էլ մի քանի օր գլուխ ջարդեցի, բայց չկարողացա ակումբի մարդկանց գոնե ինչ-որ չափով համոզել, որ մի քիչ ուրիշ տեսանկյունից նայեն այս ամենը: Կարդա նախորդ գրվածները և կհամոզվես: Եթե անգամ պատմությունից էնքան էլ գաղափար չունես /դե չգիտեմ, երևի դպրոցական ես/, ապա կարողանում ես վերլուծել: Շնորհավորում եմ Գոնե մի համախոհ հայտնվեց