Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
Լիոն ջան, էլի համաձայն չեմ, մոտեցման քո այն ձևին, որ մի դեպքում հավաստի ես համարում սկզբաղբյուրը, իսկ մյուս դեպքում, երբ համահունչ չէ քո տեսությանը, ասում ես ճշմարտությանը չի համապատասխանում:
Վարդանին ոչ ոք, առավելևս ես, չի պատրաստվում վախկոտության մեջ մեղադրել: Բայց մարդ է, սրբապատկեր չէ, հետևաբար կարող է հուսահատվել կամ հուսալքվել, կամ հնարավոր է խոցված ինքնասիրություն` նկատի ունենալով այն, որ ստիպված էր եղել ուրանալ քրիստոնեությունը, ու այդպիսով ինքն իր աչքից ընկել էր առաջին հերթին: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ անձնական արժանապատվությունը շատ առաջնային է եղել այն ժամանակվա հայ ազնվականի մոտ:
Հնարավոր է նաև, որ այդ դրվագը ավելացվել է, որ շեշտվի Վարդանի կրոնական մոլեռանդությունը, չէ որ ականատես Եղիշեն այդ մասին չի խոսում: Հնարավոր է նաև, որ Վարդանը այդ քայլին դիմել է, որպեսզի ճնշում բանեցնի ապստամբների վրա` "Ես հետ եմ գալիս, բայց դուք ինձ լսում եք" թեմայով:

Սա առավելևս ընդգծված պետք է լիներ Վարդան Մամիկոնյանի մոտ, քանի որ նա հայոց սպարապետն էր, պետության առաջին դեմքերից մեկը:
Դե իսկ որ Վարդանը որպես դիվանագետ չէր կարող համեմատվել Վասակի հետ, փաստ է:
Չէի ասի, կարծում եմ իներցիոն մտածողություն է: Նույն Աթիլլայի հետ հաջող բանակցությունները ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ Վարդանը վատ դիվանագետ էր:

Ավարայրի ու դրան նախորդած ապստամբության մասին կարդացել եմ շատ հեղինակների: Կարծում եմ անկողմնակալ միայն Լեոն է գրել: Իսկ հայրենասիրությունը կամ կրոնը որպես այդ ապստամբության մոտիվացիա, չեմ նկատել: Չէր բացակայում հայրենասիրությունը, բայց հաստատ առաջին տեղերում չէր: Հեռու չգնանք ու մեր հիմիկվա նախարարների օրինակով նայենք: Նրանք էլ, սկզբունքորեն գործկալության ղեկավարներ են: Ով ինձ կարող է ասել, թե նրանցից որ մեկի մոտ է հայրենասիրությունը ամենաառաջին տեղում: Մի թե ամենաառաջնայինը չեն ձգտում իրենց պաշտոնը պահպանել: Նույնն էլ ահն ժամանակ է եղել հավանաբար: Այսպիսով եզրակացություն, հայրենասիրությունը մեր նախարարների հոգուց չի բացակայում, ոչ այն ժամանակվա, ոչ էլ հիմիկվա, բայց այն կորչում կամ լուծվում է անձնապաշտության, եսամոլության ու միմյանց դեմ մշտական մրցակցության մեջ:
Լեոն ես էլ եմ կարդացել ու նա անչափ սուբյեկտիվ է - եղեռն տեսած մտավորականի խեղված մտածողություն է, պարտվողական մտածողություն, ոչ ավել: Իսկ ներկայիս գործակալություններն ու այն ժամանակվանը տարբեր բաներ են: Այն ժամանակներում գործակալությունը տոհմի մենաշորհային պաշտոններ էին, իսկ հիմա` նշանակովի: