Շատ ուրախ եմ, որ սխալ տպավորություն եմ ստացել և դու որոշեցիր շարունակել բանավեճը:Մասսագետ-ի խոսքերից
Այ այստեղ վերջապես ես քեզ հետ համամիտ եմ Ես նույնպես քո նշած անձնավորությանը ազգային հերոս չեմ համարում ես հերոս եմ համարում նրանց ովքեր հիմա եռաբլուրում են, բայց այնտեղ են շուտվանից (չհաշված Անդրանիկին): Գիտես ազգային հերուսները նրանք չեն ում ամեն անգամ հիշատակում են պետական այրերը, կամ ում մասին պատվերով երգեր են գրվում, անընդատ հոլովվում է նրանց անունները վճարովի կամ պատվիրովի եթերներից ոչ դրանք չեն մեր ազգի հերոսները:Իսկ, որ անարդարությունէ դա անցողիկ է ինչ 1000տ. մեկ-երկու սերունդ և նրանց դիմակը պատռվելու է, ստորությամբ և ստով պատմություն չի գրվում:Միթե՞ ես դու մյուսը են մյուսը չգիտի իսկական հերոսներին և չի տարբերում թացը չորից միթե՞ դու կամ ես քո զավակներին չես պատմելու իսկական հերոսների մասին այլ ոչ նրանց ում անունները հիմա գրվում են դասագրքերում:
Լենինն ու ընկեր Ստալինը նույնպես դասագրքային փուչ հերոսներ էին և ինչ՞ եղավ, 70տ. տևեց նրանց հերոսությունը, չնայած հիմա էլ կան որոշ ծերունիներ և հիմարներ, որոնք նրանց էլի հերոսներ են համարում, բայց նրանց դարը անցել է:
Խորհրդային պետությունը ուզում էր ջնջել իսկական ազգային հերոսներին՝ ԱՆԴՐԱՆԻԿ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ և այլն ջնջեցին՞ ՈՉ: Ռուսները մի լավ արտահայտություն ունեն ''Москва не сразу строилась'' մի քիչ համբերություն և ամեն ինչ լավ է լինելու հավատա!!!!!!!!!!!!!!
Վարդանին հերոսացրել է ժողովուրդըէ նրա քաջության ազնվության համար,(նրա մասին ձոնվել են բազմաթիվ երգեր և դու դա քիչ ես համարում՞) որովհետև դժվար պահին նա հայրենիքին զոհեց իր ունեցած ամենաթանկը իր և որդու կյանքերը և նա կռվեց սովորական ժողովրդի կողքին և ընկավ ժողովրդի կողքին այլ ոչ թե իր դիտակետից հրամաններ արձակեց հետո էլ փախավ: Նա հասկանում էր, որ Ավարայրում մենք չենք կարող ջարդել թշնամուն ես չեմ կարող ընդունել, որ ժամանակի լավագույն ռազմական ուսուցում ստացած մարդը, որին գնահատում էին նույնիսկ թշնամիները կարող էր մի պահ մտածել թե Ավարայրը վերջին կանգառն է լինելու և այնտեղ մենք վերականգնելու ենք մեր անկախությունը
Ուղղակի երևի եղել են հանգամանքներ, որոնք մենք լավ չենք ընկալում դրա համար էլ տարբեր կարծիքներ են առաջանում: Ես հարգում եմ քո կարծիքը, բայց կներես ընդունել չեմ կարողանում՝ չնայած որ քո տեսակետը զուրկ չէ տրամաբանությունից: ՈՒղղակի ես չեմ կարող ընդունել, որ իմ մանկության իդեալը՝ (Վարդանանքը կարդացել եմ 2-րդ դասարանում) իրականում այնպիսին չի եղել ինչպիսին ես եմ նրան պատկերացրել: Ես չեմ կարող ընդունել ինձ համար մի խորթ գաղափար, ես չեմ արդարացնում Վարդանին, իսկ գիտես ինչու որովհետև նա ոչինչ չի արել, որպեսզի ես նրան արդարացնեմ, իսկ Վասակին այո մեղադրում եմ, մեղադրում եմ բոլոր նրանց ովքեր հայրենիքի համար դժվար պահերին դեմ են դուրս գալիս սեփական ժողովրդին, նույնիսկ եթե ըստ այդ մարդկանց ժողովուրդը սխալ ճանապարհ է ընտրել, եթե չեն ուզում իրենք էլ այդ <<սխալ>> ճանապարհով գնան գոնե թող մի կողմ քաշվեն և չխանգարեն:
Հաճախ ավելի լավ է <<Մահ կամ ազատ հայրենիք>> քան <<Ստրուկ ենք, բայց ողջ ենք>> կարգախոսը:
Հ.Գ. Ձեռքս հոգնում է այսքան երկար գրառումներ անելուց, աչքիս մի օր պիտի հանդիպենք մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ քննարկենք այս ամենը
Էջանիշներ