Մասսագետ-ի խոսքերից
Պարզ տրամաբանությունդ չի անցնում, որովհետև պատերազմից հետո էլ Հազկերտ 2-րդը շարունակում էր պահանջել հայերից կրոնափոխ լինել: Ավարայրի ճակատամարտում մենք պարվել ենք ու դա ոչ միայն ես եմ ասում, այլ Եղիշեն նույնպես ուղղակի Եղիշեն բարոյականությանը շատ մեծ դեր էր տալիս, նաև ասում էր, որ Սասանյանները նույնպես պարտվել էին: Ինչպես ասեցի Ավարայրից հետո շարունկավում էր Հայաստանին կրոնափոխ անելու ճնշումը, Ավարայրից հետո դատվեցին և մահապատժի ենթարկեցին հայ որոշ նախարարների, այդ թվում Վասակ Սյունուն: Պատերազմից առաջ Վասակ Սյունին Հազկերտին նամակներ էր գրում, որպեսզի չսկսի պատերազմ ու չպահանջի հայերից կրոնափոխություն ու տենց խիստ չվերաբերվի հայերին, ինչի արդյունքում Հազկերտը արդեն հրաժարվել էր հայերին կրոնափոխ անելու մտքից, բայց Վարդանը առաջ էր շարժվում ու էդ ամենը պատերազմի էր բերում: Պատերազմը էղավ, Վարդանը զոհվեց, Վասակին մահվան դատապարտեցին հայրենանվեր գործերի համար, հայ նախարարների ու հոգևորականների շնորհիվ, ասելով, թե հենց Վասակն է Վարդանին նամակ գրել, որպեսզի նա գա ու հայոց դիմադրությունը ղեկավարի, թե Վասակն է հրաման տվել հալածել մոգերին, թե նա լավ հարաբերությունների մեջ էր Հոների ղեկավար Հեռանի հետ, որի զորքը կռվել է պարսիկների դեմ ու հաղթել:
Ինչպես ասացի Ավարայրից հետո շարունակում էր Հազկերտը իր քաղաքականությունը վարել:Ժողովուրդը թաքնվում էր ամրոցների մեջ, որը պաշտապանում էին հայ զորականները: Պարսիկներն էլ պաշարում էին և հայերը մնալով առանց սննդի հանձնվում էին: Հետո Վասակ Սյունուն զրկում են մարզպանի պաշտոնից ու իր փոխարեն նշանակում են Ատրորմիզդ անունով մի պարսիկի:
Հետո արդեն ճշնշումներ չէին գործադրում կրոնափոխ լինելու համար: Բայց Հազկերտից հետո, հայերի շնորհիվ, Պարսկաստանի թագավոր դարձած Պերոզը նորից սկսում է վարել հոր քաղաքականությունը: Իսկ 482-ին Պերոզը զորք ուղարկեց Հայաստան, Վահան Մամիկոնյանը 30 հազարանոց զորքով շարժվեց պարսիկները մուտքը փակելու ու հաղթանակ տարավ:
Հիմա կույր հայրենասիրության մասին: Քո բոլոր թվարկած դեպքերից ոչ մեկն էլ կույր չէր: Ասեմ ինչու: Որովհետև բոլոր դեպքերում էլ հայերի հաղթանակը գոնե կանխատեսելի էր: Իսկ Ավարայրի ժամանակ, ինչպես Եղիշեն ա ասում` հայերի կամավոր նահատակության պայքար էր: Ոչինչ չենք ստացել էդ պատերազմից բացի զոհերից:
Էջանիշներ