Ասենք թե չկարողանամ մահապատժի օրինակ բերել: Ինչ ուրեմն, կաթողիկոսը զբաղեցնելով Մեծ Դատավորի պաշտոնը ոչ մի անգամ մահապատժի որոշում չի՞ ընդունել: Հապա ինչպես է պատժել այն հանցագործներին, որոնք իրոք արժանի են եղել մահապատժի: Ասենք միայն մահապատժի հարցը չի, Լիոն ջան: Խոսքն ընդհանրապես աշխարհիկ պատժի մասին է, որի իրավունքը Հայոց Եկեղեցին ի պաշտոնե ուներ և կիրառում էր:
Գիտեմ, որ Գրիգոր Լուսավորիչի տոհմը 5 -րդ դարում սպառվել էր: Բայց փաստն այն է, որ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան եկավ ունենալով միայն քրիստոնեական հավատքը, իսկ ընթացքում դարձավ ամենամեծ կալվածատերը:
Իսկ 5 -րդ դարի Հայոց Եկեղեցին իրոք քաջաբար պայքարում էր իր իրավունքների ու արտոնությունների համար: Իսկ թե ինչքան քաջ էին, վկայում է թեկուզ այն, որ չվախեցան նույնիսկ պարսից թագավորի դեմ ելնել:
Էջանիշներ