Համաձայն չեմ:Դա պարզ է,բայց այսքան տարիների պատմությունը մեզ ուրիշ բան ցույց տվեց և ի վերջո պետք է գիտակցնեք որ սխալ հիմքի վրա ենք ապագա կառուցում և մի օր այդ ճակատագրի պատը փլվելու է,չնայած մի քանի անգամ կիսով չափ փլվել է,իսկ մենք ուշադրություն չենք ուզում դարձնել դրա վրա:
Ուրեմն այսպես: Նա ով պատերազմող երկրում ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԻՐ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ, Նա ով պատերազմող երկրում ԱՄԵՆ ԿԵՐՊ ՎՆԱՍՈՒՄ Է ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ՄԱՐՏԻ ԵԼԱԾ ԻՐ ԱԶԳԻՆ,Մեզ շատ են պետք Վասակ Սյունու նման մարդիկ նա դավաճան չի,կարծում եմ շատ հայրենասեր մարդ է եղել և նա մտածում էր գլխով,ոչ թե սրտով կամ եկեղեցու համար,ինչու պետք է հայերը կռիվ տային Քրիստոնեության համար,դա իմ համար շատ անհասկանալի է,եթե այդքան կռվող լինեին ապա չէին թողնի որ Քրիստոնեություն որպես պետական կրոն ընդունվի Հայաստանում:
ԴԱՎԱՃԱՆ Է - պարզ, հստակ ու կոնկրետ
Վանական
Համաձայն եմ:
"Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…",-այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում:
Խնդրում եմ - ոչ այս թեմայում: Դրա վերաբերյալ կա հատուկ թեմա:Եկեք խոսենք թե ինչ է տվել մեզ Քրիստոնեությունը:Ինչու եք կարծում որ ընտրությունը ճիշտ է եղել,ինքս մատծում եմ որ մեր պատմության մանեմեծ սխալը դա 301 թ ականն է:
Հիմնավորումները չեմ տեսնում...Պատասխանում եմ հարցի վերնագրին. Պարտություններից մեկը։
մեծ, հզոր մահմեդական Մեծ Հայք ուղղակի չէր լինի - մենք կձուլվեիքն շատ արագՀաճախ են այնպիսի մտքեր հնչում, որ եթե մենք չկռվեինք Իրանի դեմ, այլ կրակապաշտություն ընդունեինք, հետո էլ չկռվեինք արաբների դեմ, այլ իսլամ ընդունեինք, ապա այսօր գոյություն կունենար Մեծ Հայքը… միայն թէ մահմեդական կրոնով: Այս հունով մտածելով գալիս ենք այն երկընտրանքին, թէ ո՞րն է նախընտրելի` փոքրիկ, շրջափակված Քրիստոնյա Հայաստանը, թէ մեծ, հզոր մահմեդական Մեծ Հայքը…
Լավ էր աստվածAstgh ջան, կարող ես մի որեւե ոչ-մահմեդական ազգի օրինակ բերել, որը արաբների օրոք իսլամ ընդունեց, ու հետո “խալիֆաթի հետ ձեռք ձեռքի տված” ինչ-որ նշանակալի նվաճումների հասավ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս թեմայում ցանկանում եմ քննարկել հայոց պատմության ամենահայտնի գործիչներից մեկի՝ Վարդան Մամիկոնյանի մասին:
Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի դասին, իսկ պատմական գրքերում նա ներկայացված է, որպես գրեթե անթերի և անսխալական անձնավորություն, այնինչ ըստ իս Վարդան Մամիոնյանը բոլոր ուղղություններով՝ և՛ ռազմական , և՛ քաղաքական՛, և դիվանագիտական ասպարեզում ձախողակ գործիչ է և արժանի չէ այն դիրքին, որ հատկացվում է նրան Հայոց պատմության մեջ:
Հետաքրքիր քննարկում եմ ցանկանում բոլորին , հետաքրքիր կլինի կարդալ տարբեր կարծիքները, որոնք հույս ունեմ զերծ կլինեն ավելորդ էմոցիոնալությունից:
Ariadna (06.05.2009), ministr (06.05.2009), Բարձրահասակ (06.05.2009), Նորմարդ (06.05.2009), Սամվել (06.05.2009)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ձայնալարը ճիշտ է բոլոր կետերում, հեղնիակին կխնդրեի նորից կարդալ Ձայնալարի գրառումը և խորհել նրա կողմից տրված խորհրդի մասին:
Մոդերատորական: Նախ և առաջ օգտվեք ակումբի որոնման համակարգից այնուհետև մոտ վերնագրով թեմա գտնելու դեքպում գոնե թեթևակի ծանոթացեք այդ թեմայի պարունակությոանը հետո նոր բացեք թեմա:
ԵՎ վերջապես երրորդ ինքներդ լավ իմանալով որ Վարդան Մամիկոնյանը դասվել է Սրբերի շարքին և հնարավոր է ակումբի որևէ անդամի կողմից ընդունվում է որպես սրբություն դուք չեք խորշում անհիմն մեղադրանքներից…
Թեման տեղափոխվում է, առաջադրված հարցերի շուրջ արդեն 14 էջ քննարվել է…
Ես էս թեմայի մասին լավ գիտեի, թեման բացել էի քննարկելու Վարդան Մամիկոնյանի կերպարը , այլ ոչ ավարայրի ճակատամարտը: Հետո ինչի՞ց վերցրեցիք, որ մեղադրանքները անհիմն են, ամենահեշտ բան է մարդուն դասել Սրբերի շարքին ու այդպիսով տաբու դնել ամեն տեսակ քննարկումների վրա, որը կհակասի պաշտոնական տրվողին: Ի՞սկ արդյոք ճիշտ էր նրան Սրբերի շարքին դասելը: Որքանով են մեր պատմագիրների ասածը հավաստի:
Բոլորն էլ լավ գիտեն պատմություն գրում է նա՝ ՈՎ պատվիրում է, այս դեպքում պատվիրատուն եկեղեցին էր:
Իսկ մեր , հասրարկ մահկանացուների խնդիրն է՝ վերլուծելով եղած նյութերը, տարանջատել ճշմարտությունը, ստից:
Վարդան Մամիկոնյանի ձախողումները ակնհայտ են՝բոլոր ուղղություններով:
Իմիջայլոց ես չէի ցանկանա, որ մեր ազգ հերոսներից մեկը , այսպիսով "սևանա", պարզապես ժամանակն է ամեն մեկին հատկացնել պատմականորեն, այն տեղը, որը պետք է հատկացվեր ի սկզբանե:
Դիվ , թեման վերաբերվում էր իր ամբողջ գործունեությանը և չէր սահմանափակվում Ավարայրի ճակատամարտով:
Նախ պետք է հասկանալ եկեղեցու դերը Հայոց պատմության այդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը փաստացի անկախություն չուներ և եկեղեցու դերը շատ ուժեղ էր, ոիստի որևէ պատմական աշխատություն չէր կարող հակասել եկեղեցու տեսակետին:
Նորթոն ջան ախպեր ջան մենակ թեմայի վերնագիրը իմանալով թեմյի հետ չեն ծանոթանում, կրկնում եմ ԱՅՍ ԹԵՄԱՅՈՒՄ ՔՈ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ, քանի որ Վարդան Մամիկոնյանին անհեռատես են համարում Ավարայրի ճակատամարտի համար և Մյուս կողմից էլ Եկեղեցին նրան սրբերի շարքին դասեց հենց այդ նույն ճակատամարտի պատճառով հետևաբար իմաստ չեմ տեսնում նոր թեմա բացել առավել ևս որ այս թման այդ ուղղությամբ ևս զրագացում է ունեցել… Առանց քննարկելու Ավարայրի ճակատամարտը և դրանից առաջ ու հետո տեղի ունցած դեպքերը Վարդան Մամիկոնյանի Կերպարը չես կարող վերլուծել և ես չեմ կասկածում քո բացած թեման վերածվելու էր հերթական քննարկման թե ով հաղթեց մենք թե պարսիկները, կամ ասենք Ճիշտը Վասակն էր Վարդանը պիտի նրա նման աներ և այլն, ինչևէ թեման տեղափոխված է …
Ցանկանում եմ քաղաքակիրթ քննարկումներ:
Ի տարբերություն Վարդան Մամիկոնյանի, որը դիմեց ավանդահան հայկական տարբերակին՝ մտնենք մեկի իշխանության տակ, հետո մի ուրիշի օգնությամբ դուրս գանք, մտնենք դրա իշխանության տակ, մենակ թե քրիստոնյա լինեն) փորձում էր պարսիկների պրոտեկտորատի տակ հայկական պետականություն ստեղծել: Հայերը նախընտրեցին առաջինը, ու նախընտրում են մինչև հիմա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես հիմնովին համաձայն չեմ այս կարծիքի հետ, սակայն հետաքրքիր քննարկումն իրոք ցանկալի է
Դեհ, ասեք, լսենքՎարդան Մամիկոնյանի ձախողումները ակնհայտ են՝բոլոր ուղղություններով:
Ռայդեռ ջան - վերջին պոստումդ արտահայտված մտքի մասինա րդեն գրվել է, չէի ուզենա կրկնվել: Իրականությունը կարծես այնքան էլ այդպես չէ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ