1. Մեծ հաղթանակը - Ավարայրի ճակատամարտը
Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները» թեմայից:
1. Մեծ հաղթանակը - Ավարայրի ճակատամարտը
Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները» թեմայից:
Ավարայրի ճակատամարտում հայերը պարտություն են կրելTigranM-ի խոսքերից
Եթե բարոյակն հաղթաանկ էլ տարած չլինեինք երևի հիմա պարսկերեն կխոսայինք ու նամազ կանեինքArtgeo-ի խոսքերից
Ափրիկյան (08.05.2014)
Հաաա... Բարոյական հաղթանակը միայն հայերին հասու գաղափար է… Կարևորը մասնակցություննա ու բարոյական հաղթանակը… Հեռու կգնանք…TigranM-ի խոսքերից
Տվյալ դեպքում ավելին հասնել անհնար էր:Artgeo-ի խոսքերից
էդ դեպքում պետք չի էլի ասել, որ հաղթանակ ենք տարել: Պարտվել ենք: Պետք չէ իլյուզիաների մեջ ընկնել: Մենք ունենք ընտրություն: Կամ գլուխներս խցկենք հողի մեջ ու երազենք, կամ էլ իրերին իրենց անունները տանք ու հպարտ նայենք առաջ:TigranM-ի խոսքերից
Պարտվելու մեջ ոչ մի խայտառակ բան չկա, նամանավանդ, որ պարսիկները իրոք ուժեղ էին։
Ես իմ սիրողական տեսակետը ասեմ, որը թեպետ սիրողական ա, բայց իմն ա:
Ավարայրի ճակատամարտում մենք չենք պարտվել, ջախջախվել ենք ուղղակի: Վասակ Սյունին, որը հիմա ասոցացվում ա որպես թշնամի ամենևին թշնամի չէր: Պարզապես Սյունին չէր կիսում Մամիկոնյանի տեսակետները, Սյունին ուզում էր էդ հարցը լուծեր ավելի դիվանագիտորեն, իսկ Մամիկոնյանը պատերազմ էր ուզում: Ինչ ասեմ Սյունին ավելի խելամիտ էր, ավելի իրատես էր, իսկ Մամիկոնյանը բռնակալ ռոմանտիկ էր:
Ուրեմն սենց, քանի որ Եղիշեն Վարդանենց "տան գրիչ" էր որպես հայտնի, գրում էր էն ինչ Վարդանի սրտով անցնի: Քանի որ Սյունին դեմ գնաց Վարդանին, Վարդանը որոշեց նրան թշնամի հանի: Իսկ բարոյական հաղթանակը Եղիշեի մտքի թռիչքն ա, իրա երևակայությունը: Ու էդպես պատմությունը աղավաղվեց, ու ես ավելի եմ համոզվում էդ պատմության աղավաղմանը, քանի որ հիմա ուրիշ "սպարապետի" պատմությունն են աղավաղում:
յոգի (26.07.2009)
Հիմա դժվարա միանշանակ ասել թե ով էր ճիշտ,կարևորը ենա ,որ մենք պատմությունից ճիշտ դասեր քաղենք ու ամեն սխալը մի անգամ անենք…Իսկ ավելի լավ կլինի ուրիշների սխալների վրա սովորենք:Մասսագետ-ի խոսքերից
Իսկ Ավարայրի ճակատամարտեւմ չպարտվելը արդեն հաղթանակ էր:
Վերջի շրջանում էս տեսակ մեկնաբանությունը ինչ որ մոդայա դարցել: Մի քիչ դժվար ա հիմա էս ամեն ինչին օբեկտիվ նաել, բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Սյունին ավելի ճիշտ լուծման տարբերակ էր առաջարկում, մեկ ա, եթե ժողովուրդն արդեն դուրս էր եկել կռվի դաշտ , պարտավոր էր միանալ իրանց:Մասսագետ-ի խոսքերից
Ճիշտ է, շատ դժվար է, եթե հաշվի առնենք, որ Եղիշեն Մամիկոնյանների «մոտ էր աշխատում»։ Մեկ էլ ինձ միշտ մի հարց է հուզել՝ ոնց էր հաջողվել ընդամենը 150 տարում այն ժամանակվա Հայաստանի ամբողջ բնակչությանը դարձնել այնքան «քրիստոնյա», որ բոլորը պատրաստ լինեին կոտորվել, ինչպես ներկայացվում էՄելիք-ի խոսքերից
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
յոգի (26.07.2009)
Թող մոդայիկ լինի, չնայած վերջին շրջանում դու նենց բաներն ես մոդայիկ համարում, որոնք ընդմիշտ մոդայից դուրս են:Մելիք-ի խոսքերից
Իսկ Սյունին ինչո՞ւ պիտի միանար, պարտության համար չեն պայքարում, Սյունին չէր ուզում, որ ժողովուրդը անկապ դուրս գա կռվի դաշտ ու մեռնի, Սյունիին վտարել էին, նման դեպքերում ես էլ Սյունիի նման կվարվեի:
Ժողովուրդը անկապ չեր ելնելու պայքարելու այդ պայքարի արդյունքում է, որ մենք հիմա պարսկերեն չեն խոսում պատերազմը չավարտվեց Ավարայրի դաշտում և այնտեղ էլ չեր սկսվել պարզապես Ավարայրը ցույց տվեց, որ Հայը կգերադասի մահը պարսկացումից ու պարսկական բանակի բազմաթիվ զոհերը ասածիս ապացույցն էին:Մասսագետ-ի խոսքերից
Հ.Գ.
Վասակ Սյունու նման մտածողներ էլ են եղել որ մեր ազգը հիմա ապրում է 30.000ք.կմ-ի վրա
Ժողովուրդը անկապ դարձավ Վարդան Մամիկոնյանի սխալ քաղաքականության զոհ, որը մտածում էր իրա չնչին բանակով կարա հաղթի պարսիկի հզոր բանակին: Էդ պատերազմը դեր չի խաղում նրա մեջ, որ մենք հիմա պարսկերեն չենք խոսում, դրա հետ էդ պատերազմը կապ չունի: Մենք պարտություն ենք կրել Ավարայրում ու ահավոր պարտություն ենք կրել, ես չեմ հավատում Եղիշեին:Նորմարդ-ի խոսքերից
Իմիջայլոց Տիգրան Մեծն էլ իրա գրաված տարածքները տվեց Հռոմին, հիմա ինքն էլ ա Սյունու նման մտածող համարվում: Սյունու նման մտածողները 30.000 ք,կմ-ի հետ կապ չունեն, իսկ այ Վարդանի նման կույր, ռոմանտիկները երևի ունեն:
Այդ ժամանակ մենք պայքարում էինք մեր ազատության ,լեզվի ,կրոնի ու մշակույթի պահպնման ,պարսիկների հետ չմիաձուլման համար, և հաղթեցինաք, քանի որ դա մեզ մոտ ստացվեց ,իհարկե թանկ գնով ,բայց ով է ասել, որ այդպիսի արժեքների պահպանումը պետք է հեշտ լիներ:Իսկ մտածել որ մենք այն ժամանակ ֆիզիկապես կարոեղ էինք հաղթել պարսիկներին ռեալ չէ:Կարծում եմ,որ այդ ժամանակ պարսիկներին միայն ուժով պետք է ստիպեինք հարգել մեզ:Այդ պայքարը կա նաև մեր օրերում ,բայց այլ հարթության մեջ:Եվ ամեն ինչ կախված է մեզնից , մենք կշարունակենք մեր ընթացքը ,թե կդառնանք թանգարանային քաղաքակրթություն:Հիշեք ինչ քաղաքակրթություններ են եղել, որոնցից հիմա լավագույն դեպքում ավերակներ են մանացել ու թանգարանային նմուշնոր:
Ժողովուրդը միգուցե զոհ դարձավ բայց ոչ թե Վարդանի այլ դավաճանների ու դրանց զոհն ա մինչև հիմա: Վարդանը ճիշտ էր մտացում դա ապացուցվեց պատմությամբ իսկ եթե դու չես հավատում Եղիշեին ապա այստեղ կարելի է պարզ տրամաբանությամբ ապացուցել համենայն դեպս այն որ պարսիկները չհաղթեցին հակառակ դեպքում նրանք դաժանորեն կպատժեին բոլոր Մամիկոնյաններին ու մնացած նախարարներին էլ ապստամբությանը մասնակցելու համար կամ նրանց կրոնափոխ կանեին բայց դա չեղավ հետևաբար կարելի է եզրակացնել, որ պարսիկները լուրջ վնասներ էին կրել Ավարայրում, քանի որ Մուշկան Նյուսալավուրտի բանակը պատիչ ջոկատ չեր, որ եկավ պատժեց ապստմբներին և հեռացավ դա միվիթխարի բանակ էր, որը պետք է կրոնափոխ աներ ժողովրդին:Եթե ընդունենք սա էր պարսիկների նպատակը, իսկ մերը դրա ճիշտ հակառակը ստացվում է մենք ՀԱՂԹԵՑԻՆՔ :Մասսագետ-ի խոսքերից
Տիգրան Մեծը ճիշտ է տվեց Հռոմին հողեր բայց դու չես նշում ինչ հողեր դրանք ՀԱՅԿԱԿԱՆ հողեր չեին: Հայկական հողերից մի թիզ անգամ նա չզիջեց և դրանում է նրա մեծությունը:
ԵՎ վերջինը եթե չլինեին <<Վարդանի նման կույր, ռոմանտիկները>> ապա չեր լինի նաև այս 30.000 ք,կմ-ը չեր լինի նաև Ղարաբաղի և շատ ուրիշ հաղթանակներ (մասնավորապես Սարդարապատը և այլն) չեր լինի Շուշիի հաղթանակը քանի վոր գրեթե միշտ էլ մեր թշնամիները մեզնից ուժեղ են եղել:
Հ.Գ. Ճակատամարտում նա չէ հաղթանակ տանում ով ավելի շատ թշնամի է սպանում (սակայն դա էլ է կարևոր) այլ նա ով կատարում է իր առջև դրված առաջադրանքը:
Ափրիկյան (21.05.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ