User Tag List

Էջ 5 37-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 547 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

  1. #61
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մենք ունենք ազգային հերոսների պաշտոնապես ընդունված ցուցակ, իսկ մեր ամենահերոսը չկա այդտեղ, որովհետև նա չէր կարող իր հերոսությամբ հավասարվել ասենք Մովսես Գորգիսյանի կամ ուրիշի հետ, ճիշտ ա չեմ էլ կարծում, որ ազգային հերոսների մեջ պետք է մտնեին քաղաքական գործիչները, ամերիկահայ բարերարները: Ճիշտ էլ ասում ես. մենք իրար չենք հասկանա, որովհետև ես իմ կարծիքը երբեք չեմ փոխում ու, ինչպես տեսնում եմ, դու էլ չես փոխում, իսկ ինչու էլ ոչ ոք չի միանում մեր այս բանավեճին, որի վերջը չեմ տեսնում?
    Էտ ցանկը որ ուշադիր նայես, կտեսնես,որ այնտեղ կա ընդամենը տասնհինգ հոգու անուն(եթե էլի չի ավելացել) ու դրանք այն մարդիկ են,ովքեր որևէ արժանի ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը,էլ ոնց էիր ուզում,որ այնտեղ լիներ Վարդան Մամիկոնյանի անունը:Չեմ ուզում համեմատության մեջ դնել մեր հերոսներին,երևի բոլորն էլ արժանի էին այդ տիտղոսին,բայց ուրիշ բան է,որ հերոս լինում են միայն ցուցակով,լրից այլ բան է,երբ հերոսին ժողովուրդն է ճանաչում որպես հերոս
    Վերջին խմբագրող՝ Array: 10.04.2007, 21:53:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  2. #62
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ունենք ազգային հերոսների պաշտոնապես ընդունված ցուցակ, իսկ մեր ամենահերոսը չկա այդտեղ, որովհետև նա չէր կարող իր հերոսությամբ հավասարվել ասենք Մովսես Գորգիսյանի կամ ուրիշի հետ, ճիշտ ա չեմ էլ կարծում, որ ազգային հերոսների մեջ պետք է մտնեին քաղաքական գործիչները, ամերիկահայ բարերարները: Ճիշտ էլ ասում ես. մենք իրար չենք հասկանա, որովհետև ես իմ կարծիքը երբեք չեմ փոխում ու, ինչպես տեսնում եմ, դու էլ չես փոխում, իսկ ինչու էլ ոչ ոք չի միանում մեր այս բանավեճին, որի վերջը չեմ տեսնում?
    Որոշեցի միանալ ձեր բանվեճին
    Ժամանակին այս թեմայում այնքան եմ բանավիճել է~խ իրոք լավ ժամանակներ էին: Լավ ինչևէ, իսկ ինչու՞ չի կարելի Վարդանին հերոս անվանել:
    Իսկ որ նա չկա քո նշած ցուցակում դեռ ոչինչ չի նշանակում, շատերը չկան այդ ցուցակում, ափսոս իրոք ափսոս; Շատերն էլ այդ ցուցակում են միայն նրա համար, որբավականին փող ունեն և դրա մի մասը հարկ են համարում տրամադրել իրենց այսպես ասած Հայրենիքին: Բայց այդ նույն Հայրենիքի մասին երևի թե տեղյակ են սրա-նրա խոսքերից: Լավ ամեն դեպքում սա ուրիշ հարց է` ոչ այս թեմայում քննարկվելու:
    Այն որ նշվեց թե Վարդանը հերոս չէ այլ ուղղակի նրա շահերը համընկել են իր ժողովրդի շահերի հետ: Հետաքրքիր է, իսկ այդ դեպքում ո՞վ է հերոսը, նա ում շահերը չեն համընկում իր ժողովրդի շահերի հետ, թե՞ նա ով ամեն դեպքում փորձում է օգնել իր ժողովրդին բայց երբ տեսնում է, որ ժողովուրդը իրեն չի հասկանում թշնամու հետ ելնում է իր իսկ ժողովրդի դեմ. խոսքս Վասակի մասին է:
    Վասակը միգուցե և դավաճան չճանաչվեր և կարող է նույնիսկ սրբացվեր Վարդանի հետ, եթե այդ չարաբաստիկ օրը գտնվեր Արածանիի այս, ոչ թե այն ափին: Դուք փորձում եք եկեղեցուն դիտել առանձին, նախարարներին առանձին և ժողովրդին լրիվ առանձին… Սակայն այդ օրը բոլորը միասին էին դուրս եկել Ավարայր, այստեղից կարելի է հետևություն անել, որ այդ օրը այդ ժամին բոլորի շահերը համընկել էին, դա քի՞չ է:
    Իսկ Վարդանը այլընտրանք ուներ նա կարող էր փակվել իր բերդում և հանգիստ սպասել մինչ պարսիկները կասպատակեին երկիրը, կավերեին ու կհեռանաին, կամ էլ ճակատամարտ չտալ այլ վարել պարտիզանական մանր մարտեր /ինչը հետագայում և եղավ/, բայց նա գերադասեց վճռական մարտը:
    Մի՞թե Հայոց սպարապետը, որի ռազմական համբավը թնդում էր արևելքում և արևմոտքում, կյանքի վերջին տարիներին խելապակաս ինքնազոհ էր դարձել, որ որոշեց ճակատամարտ տալ: Չգիտեմ սակայն կարծում եմ, որ ոչ…

  3. #63
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    կամ էլ ճակատամարտ չտալ այլ վարել պարտիզանական մանր մարտեր/ինչը հետագքյում և եղավ/, բայց նա գերադասեց վճռական մարտը:
    Դա հենց Վարդանի պլանի մասն էր կազմում.վճռական ճակատամարտ տալ «Տղմուտի» ափին,այնուհետև նահանջել երկրի խորքերը,իրենց հետևից տանելով թնշամու զորքի մնացած մասը,և մերթընդմերթ գրոհներով կոտորել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  4. #64
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Իմ ասելը հիմնականում այն է, որ մենք բացի եկեղեցականի աշխատությունից ուրիշ աղբյուր չունենք, որ ճիշտը իմանանք: Պապ թագավորը պակաս հայրենասեր էր, որ իրան 4-րդ դարի հայ պատմիչները /որոնք հոգևորականներ էին/ խելագար էին համարում? Ոչ, պատճառը այն էր, որ նա, ելնելով ժողովրդի շահերից, պայքարում էր հենց եկեղեցու դեմ: Եվ որ մի հոգևորականին դուր կգար դա? Եվ հակառակը, հռոմեացի պատմիչ Ամմիանոսը նրան բնութագրել է ինչպես խելացի երիտասարդ կառավարողի: Այնպես որ ամեն ինչ պատմությունը գրողից է կախված: Եթե այն հանգամանքը չլիներ, որ նա Սահակ Պարթևի միակ ժառանորդն էր, գուցե ես նրան հերոս համարեի, բայց...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #65
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա հենց Վարդանի պլանի մասն էր կազմում.վճռական ճակատամարտ տալ «Տղմուտի» ափին,այնուհետև նահանջել երկրի խորքերը,իրենց հետևից տանելով թնշամու զորքի մնացած մասը,և մերթընդմերթ գրոհներով կոտորել
    Համաձայն եմ, բայց նրա պլանը ինչ որ պահից սկսեց ձախողվել և նա առանց երկմտելու մի հատ փոթորիկ սարքեց պարսից բանակի սրտում, լավ հասկանալով, որ այդ փոթորիկը իրեն էլ է կործանելու: Վերևում ի նկատի ունեի հենց դա, որ նա կարող էր դա չանել, բայց արեց: Ուրեմն ի՞նչ կամ ո՞վ է նա` խելագար, անբախտ զորավար, ազգի դահիճ, թե՞ ՀԵՐՈՍ:
    Եվ վերջապես ո՞վքեր են հերոսները:
    Իսկական հերոսները թղթի վրա գրվածներ չեն, այլ նրանք ում ժողովուրդը ընդունում է որպես այդպիսին, նրանց մասին ասքեր, զրույցներ կազմում, հպարտանում նրանց գործերով և վերջապես ամենադժվար պահերին խրախուսվում ու նոր հաղթանակներ կերտում նրանց գործերից օրինակ վերցնելով

  6. #66
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Դուք ինձ չեք ուզում հասկանալ ես այս ամենը դիտարկում եմ դիվանագիտական, տակտիկական տեսանկյունից: Վարդան Մամիկոնյանը ուրիշ ելք չուներ. կամ պետք է ճակատամարտ տար ու գուցե հաջողության հասներ, կամ էլ պարսիկները կտարածեին զրադաշտականությունը, և բոլոր հողերը կանցնեին մոգերին... լավ, վաղը քննության եմ, հետո կգրեմ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Իսկ Բագրատունիների թագաւորութեան հիմնադիր Աշոտը. քայլ առ քայլ օգնում էր Հայաստանը աւերող, բերդերը գրաւող եւ հայ նախարարութիւնը փճացնող աբասեան խալիփայութեան բանակի հրամանատար. թուրք բուղային (թուրքերէն՝ ցուլ նշանակում է), աջալկցելով, ուղեցոյց լինելով նրա արշաւանքին: Արցախ նահանգի Դիզակ գաւառի տէր, Եսայի Աբու Մուսայի դէմ բուղայի իրերայաջորդ եւ ձախորդ յարձակումները յուսահատեցրել էր նրան: Մենք տեսնում են դարձեալ Աշոտն է խրախուսում Բուղային:
    Պատմութիւն դատելը մի կողմ թողնելով, արձանագրենք մի քանի գաղափար:
    Նախարարների համար Հայրենիքի գաղափարը սկսում էր այնտեղ, որտեղ սկսում է իր աւատը, եւ վէրջանում այնտեղ, որտեղ վէրջանում իր իշխանութւինը: Նրանց պայքարը, ինչ որ գաղափարի համար չի եղել (յարգելով բացառութիւնները), այլ՝ դիրքի, հողի, իշխանութեան եւ բարձի (նախարարական աստիճան) համար: Մենք տեսնում ենք նրանց իրար դէմ մրցելիս, կռուելիս մինչ Հայաստանը արիւնաքամ է լինում օտար նուաճողների ծանր լուծի տակ (հարկահանութիւն, աքսոր):
    Բագրատունիների թշնամանքը Մամիկոնեանների հանդէպ գալիս տակաւին այն օրից երբ Մամիկոնեանք ապրում էին Տայքում(չէին եկել Տարօն): Բագրատունիների օրրան Սպերի այնքան մօտ Տայքը ինքնիրենից ներկայացնում է Սպերի շարունակութիւնը: «Ազգ» եւ «Հայրենիք» գաղափարների սահմանումները գտնւում էին Նախարարութեան կալուածի եւ ցեղի (աշիրեթ) բնակած եւ տիրած գաւառի սահմաններում: Ազգն Մամիկոնէից, ազգն Բագրատունեաց, ազգն Սիւնեաց եւայլն: «Ազգ»ի իմաստը սա էր, աւելի ընդարձակ. ողջ Հայքը պարփակող իմաստ չ'ունէր: Այսքան կտրատուած մասնատուած մի երկրէ. ի՞նչ սպասում էիք:
    Աշոտ Բագրատունին չի նզովուեց, չդատապարտուեց «ազգ»ի եւ պաշտօնական եկեղեցու կողմից, վասնզի նա յաջողած Վասակ էր: Նրա հիմնած թագաւորութիւնը ապրեց զարգացաւ, եկեղեցիներ կառուցուեց, բայց դարձեալ մնաց գաւառական, կամ նահանգային թագաւորութիւն, որովհետեւ Արծրունիք եւ Սիւնեցիք, Հայաստանի այս երկու զօրեղ ցեղախումբերը ձգտեցին ինքուրոյնութեան...եւայլն եւայլն եւայլն...

  8. #68
    Փոխակերպում` Կալցիֆեր DVG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    388
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Դավաճա՞ն էր արդյոք Վասակ Սյունին:

    Մոդերատորական: Այս և մի քանի այլ գրառումներ տեղափոխված են «Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ» թեմայից: Վերոհիշյալ թեման ջնջված է, քանի որ նմանատիպ թեմա արդեն կար և առաջադրված հարցը քննարկվում էր այստեղ:
    Դուք այդ հարցի շուրջ կարող եք արտահայտվել այստեղ:
    А я КОТ, который гуляет сам по себе...
    Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...

  9. #69
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Մեջբերում DVG-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավաճա՞ն էր արդյոք Վասակ Սյունին:
    Իհա՛րկե , դա՞ ինչ հարց էր
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  10. #70
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Ինչու՞ դավաճանություն...Նրա՝ ապստամբությունից հեռանալը դավաճանություն համարել այդքան էլ ճիշտ չէ: Վասակ Սյունին հասկանում էր, որ Հայաստանը ի զորու չէր պայքարելու, ուստի որոշեց համաձայնության գալ պարսիկների հետ: Մենք դաշնակիցներ չունեինք, իսկ նման վիճակում ինչ-որ բանի հասնելու հույսը շատ փոքր էր...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  11. #71
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ դավաճանություն...Նրա՝ ապստամբությունից հեռանալը դավաճանություն համարել այդքան էլ ճիշտ չէ: Վասակ Սյունին հասկանում էր, որ Հայաստանը ի զորու չէր պայքարելու, ուստի որոշեց համաձայնության գալ պարսիկների հետ: Մենք դաշնակիցներ չունեինք, իսկ նման վիճակում ինչ-որ բանի հասնելու հույսը շատ փոքր էր...
    Ո՛չ, ես համաձայն չեմ Քեզ հետ, քանզի այդ դժվարին պահին նա պիտի լիներ իր ժողովրդի կողքին , պայքար մղեր մինչև վերջ , նույնիսկ իմանալով, որ դա հաղթանակ չէր բերի, և նույնիսկ հանգչեր ինչպես իսկական հերոս :
    Իր այդ քայլով նա ցույց տվեց իր վախկոտությունը,... Նվիրված չլինելն իր հայրենիքին ու իր ժողովրդին...
    Ահա՛ , մի՞ թե դա դավաճանություն չէ՛
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  12. #72
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Հեհ... Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են:

    նույնիսկ իմանալով, որ դա հաղթանակ չէր բերի, և նույնիսկ հանգչեր ինչպես իսկական հերոս
    Իսկ իմա՞ստը... Մենք շատ անգամ չենք գնահատում նրանց, ովքեր իսկապես ինչ-որ բան արել են ազգի համար... Ես ընդհանրապես եմ ասում: Նա ուղի էր փնտրում երկիրը այդ վիճակից հանելու. ի՞նչ կարևոր է՝ զենքի ուժով, թե՝ խոսքի: Վասակը չէ՞ր, որ Հազկերտին համոզեց հրաժարվել հայերին կրոնափոխելու քաղաքականությունից, մեղմել հալածանքները: Եվ դուք նրան դավաճա՞ն եք անվանում...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  13. #73
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Իսկ իմա՞ստը... Մենք շատ անգամ չենք գնահատում նրանց, ովքեր իսկապես ինչ-որ բան արել են ազգի համար... Ես ընդհանրապես եմ ասում: Նա ուղի էր փնտրում երկիրը այդ վիճակից հանելու. ի՞նչ կարևոր է՝ զենքի ուժով, թե՝ խոսքի: Վասակը չէ՞ր, որ Հազկերտին համոզեց հրաժարվել հայերին կրոնափոխելու քաղաքականությունից, մեղմել հալածանքները: Եվ դուք նրան դավաճա՞ն եք անվանում...
    __________________
    Դրա համա՞ր հետո Վարթան Մամիկոնյանի և մյուս նախարարների հետ մոլլահներ ուղարկվեցին Հայաստան
    Իսկ իմա՞ստը... Մենք շատ անգամ չենք գնահատում նրանց, ովքեր իսկապես ինչ-որ բան արել են ազգի համար... Ես ընդհանրապես եմ ասում: Նա ուղի էր փնտրում երկիրը այդ վիճակից հանելու. ի՞նչ կարևոր է՝ զենքի ուժով, թե՝ խոսքի:
    Հա, հետո,որ իր «գտած» ուղղով չուզեցավ ժողովուրդը շարժվել,պետք է լքեր չէ՞ ժողովրդին:Ու էտ ձև մարդուն հիմա հայրենասեր ե՞ք կոչում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  14. #74
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Հայրենասեր կարծես թե նրան ոչ ոք չկոչեց:
    Բայց եկեք էդ ամենին էս կողմից նայենք. Վասակը ապստամբության ղեկավարներից էր, մարդ, ում ամենից շատ պիտի հուզեր երկրի վիճակը: Դուք ո՞նց եք բացատրում՝ ինչպե՞ս կարող էր իր ամբողջ կյանքը ազգին նվիրած մարդը այդպես մի անգամից անցնել թշնամու կողմը: Նա դա արեց, որպեսզի պարսիկներին ներսից թուլացնի, քանի որ շահել էր Հազկերտ II-ի վստահությունը, և նա շատ հարցերում վստահում էր Վասակին:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  15. #75
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վասակ - դավաճա՞ն, թե՞ ոչ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից
    Բայց եկեք էդ ամենին էս կողմից նայենք. Վասակը ապստամբության ղեկավարներից էր, մարդ, ում ամենից շատ պիտի հուզեր երկրի վիճակը: Դուք ո՞նց եք բացատրում՝ ինչպե՞ս կարող էր իր ամբողջ կյանքը ազգին նվիրած մարդը այդպես մի անգամից անցնել թշնամու կողմը
    Ես խիստ կասկածում եմ,թե նա իր ամբողջ կյանքը հայրենիքին է նվիրել,ինչևիցե հնարավոր է՝նա իրոք սկզբնական շրջանում լրջորեն ցանկացել է ազատագրել երկիրը,սակայն,որոշելով,որ անխուսափելի է մեր պարտությունը,վերջին պահին թուլություն դրսևորելով անցել է թշնամու կողմը;Իսկ դա կոչվում է դավաչանություն
    Նա դա արեց, որպեսզի պարսիկներին ներսից թուլացնի, քանի որ շահել էր Հազկերտ II-ի վստահությունը, և նա շատ հարցերում վստահում էր Վասակին:
    կներես Amaru ջան ,բայց դա ավելի շատերազանքի է նման,կամ էլ «Քաջ նազար» մուլտը տեսել ե՞ս,հիմա Վասակը երևի գնաց իմանա աշխարհը իր փռշտոցից քանդվել ա,թե՞ տեղում ա, չէ՞
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

Էջ 5 37-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •