User Tag List

Էջ 4 37-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 547 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

  1. #46
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,544
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Stalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ չես կարող ասել թէ ոնց է եղել:
    Ըստ իս Վարդանը, որ հերոս են անվանում, ոգևորված գնում էր կռվելու:
    Այնինչ Վասակը, որ դավաճան սարքեցին, շատ լավ պլան էր մտածել հարձակման այն ժամանակ, երբ պարսիկները ուրիշ ճակատներում կռվի կլինեն ու թուլացած կլինի նրանց ուժերը:
    Բայց քանի որ ժողովուրդը Վարդանի հետևից էր գնում, գնացին կոտորվեցին(Ու չեմ հասկանում թէ ստեղ բարոյական հաղթանակը որն ա, ես ուղակի խայտառակություն ա):
    Միգուցե ժողովրդին առաջնորդում էր քրիստոնեությունը, բայց հաստատ մենք ավելի լավ շանսեր կունենաինք եթե խելքով առաջնորդվեին կամ խելքով մարդկանց լսեին
    Վասակն իրոք դավաճան էր, քանզի պատերազմող բանակի թիկունքում այն քայլերն անելը, որ ինքը արեց այլ խոսքով չես որակ...

    Իսկ ժողովուրդը չգնաց ԿՈՏՈՐՎԵԼՈՒ... Դա մարտական ընդհարում էր, իր բոլոր հետևանքներով... Ի դեպ մեր կորուստները այդ ճ-մ-ում այնքն էլ մեծ չէին /ի համեմատ նախորդող և հաջորդող ճ-մ-երի/, որ դա «ողբերգական» և կործանարար հետևանքներ ունեցած համարենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #47
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից
    Պատմաբան Լեոն ուրիշ կերպ է այս ճակատամարտի էությունը բացատրում: Նա գտնում է, որ այս ընդվզման մեջ Վարդան Մամիկոնյանի շահագրգռվածությունը գալիս էր ոչ թե նրանից, որ նա մեծ հայրենասեր էր, այլ նրանից, որ նա Սահակ Պարթևի միակ թոռն էր, ժառանգորդը: Ու նրան էին հասնելու կաթողիկոսական բոլոր կալվածքները, հողերը, իսկ դրանք գումարած Մամիկոնյանների կալվածքների հետ, մի հսկայածավալ տարածք է կազմում: Այս ճակատամարտը մղվեց հիմնականում կաթողիկոսական գահի, կալվածքների համար: Դրա համար էլ եկեղեցին աստվածացրել է Վարդան Մամիկոնյանին, նույնիսկ Վարդանանց եկեղեցական տոն կա: Իսկ Վասակ Սյունուն հռչակել որպես դավաճան: Ձեր կարծիքով նա պակաս հայրենասեր էր? Ուղղակի ուզում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծել, հասկանում էր, որ հայերը չեն կարող միայնակ պայքարել պարսիկների դեմ, ու ամենևին պատճառը այն չէր, որ նրա որդիները պատանդ էին պարսից արքունիքում...
    Դրա համար էլ Սովետական միությունում Լեոի մասին լավ գիտեյին,իսկ եղիշեյի մասին հազիվ լսել էին:Քանի որ Սովետական Միությունում կրոն հասկացությոունը գոյություն չուներ:Ի՞նչ եք ասում չեմ հասկանում,նոր բացահայտում ե՞ք ուզում արած լինել:Ի՞նչ հիմքեր ունեք Վարդան Մամիկոնյանի հերոս լինելը կասկածանքի տակ դնելու ,կամ Վասակ Սյունուն հերոսացնելու:Ժողովրդի թիկունքում պարսիների հետ հայոց գահը բաժանելը համարում եք ճկուն քաղաքականությու՞ն:
    Վերջին խմբագրող՝ Array: 09.04.2007, 13:41:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  3. #48
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ Սովետական միությունում Լեոի մասին լավ գիտեյին,իսկ եղիշեյի մասին հազիվ լսել էին:Քանի որ Սովետական Միությունում կրոն հասկացությոունը գոյություն չուներ:Ի՞նչ եք ասում չեմ հասկանում,նոր բացահայտում ե՞ք ուզում արած լինել:Ի՞նչ հիմքեր ունեք Վարդան Մամիկոնյանի հերոս լինելը կասկածանքի տակ դնելու ,կամ Վասակ Սյունուն հերոսացնելու:Ժողովրդի թիկունքում պարսիների հետ հայոց գահը բաժանելը համարում եք ճկուն քաղաքականությու՞ն:
    Այն ժամանակ գրին տիրապետել են հիմնականում եկեղեցականները, իրենք էլ գրի են առել պատմությունը: Ու իրենք էլ գրել են այն, ինչ ճիշտ են համարել: Դրա համար էլ Հայաստանի հասարակ բնակչության, կենցաղի մասին գրեթե ոչինչ չկա: Եվ պարզ է, որ եկեղեցու սպասավորները կգովերգեն եկեղեցու օգտին գործողին, քան, օրինակ, Վասակ Սյունու: Իսկ դուք ինչ հիմքեր ունեք եզրակացնելու, որ Վարդան Մամիկոնյանը իրոք հերոս է? Վասակ Սյունին էլ թագավոր էր ուզում դառնալ, ինչպես մնացած բոլորը: Ու ինչ իմանանք, եթե թագավոր դառնար, ինչ կլիներ? Մի խոսքով այս հարցին վերջնական պատասխան գտնել հնարավոր չի լինի հենց այն պատճառով, որ հայերի մեծ մասը դեռ կուրորեն հավատում է ամեն գրվածի` առանց ճշտելու: Շատ պարզ օրինակ. բոլորը կհիշեն <<Կարգին հաղորդման>> տեսանյութերից մեկը` նվիրված հենց Վարդան Մամիկոնյանին. <<այ ոչխար, էլ ուրիշ ազգային հերոսի անուն չգիտես?>>: Ցավոք, հայերի մեծ մասը չգիտի: Ու ինքն էլ ազգային հերոս չի: Գուցե հայ ժողովրդի շահերը համընկել են Վարդան Մամիկոնյանի շահերի հետ, և նա շատ ճիշտ օգտագործել է, ահա թե ինչու ինքը նույնիսկ առերես չէր ուզում ընդունել կրակապաշտությունը...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #49
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից
    Այն ժամանակ գրին տիրապետել են հիմնականում եկեղեցականները, իրենք էլ գրի են առել պատմությունը: Ու իրենք էլ գրել են այն, ինչ ճիշտ են համարել: Դրա համար էլ Հայաստանի հասարակ բնակչության, կենցաղի մասին գրեթե ոչինչ չկա: Եվ պարզ է, որ եկեղեցու սպասավորները կգովերգեն եկեղեցու օգտին գործողին, քան, օրինակ, Վասակ Սյունու: Իսկ դուք ինչ հիմքեր ունեք եզրակացնելու, որ Վարդան Մամիկոնյանը իրոք հերոս է? Վասակ Սյունին էլ թագավոր էր ուզում դառնալ, ինչպես մնացած բոլորը: Ու ինչ իմանանք, եթե թագավոր դառնար, ինչ կլիներ? Մի խոսքով այս հարցին վերջնական պատասխան գտնել հնարավոր չի լինի հենց այն պատճառով, որ հայերի մեծ մասը դեռ կուրորեն հավատում է ամեն գրվածի` առանց ճշտելու: Շատ պարզ օրինակ. բոլորը կհիշեն <<Կարգին հաղորդման>> տեսանյութերից մեկը` նվիրված հենց Վարդան Մամիկոնյանին. <<այ ոչխար, էլ ուրիշ ազգային հերոսի անուն չգիտես?>>: Ցավոք, հայերի մեծ մասը չգիտի: Ու ինքն էլ ազգային հերոս չի: Գուցե հայ ժողովրդի շահերը համընկել են Վարդան Մամիկոնյանի շահերի հետ, և նա շատ ճիշտ օգտագործել է, ահա թե ինչու ինքը նույնիսկ առերես չէր ուզում ընդունել կրակապաշտությունը..
    Ինչ հիմքեր ունեմ Վարդան Մամիկոնյանին հերոս անվանելու՞,ինչ որ բոլոր անվանողները`Եղիշեի թողած վկայությունները:Եվ, եթե հիմքեր չկան այդ հիմքերը չնդունելու,ինչի՞ հիման վրա չեք ընդունում:
    Գուցե հայ ժողովրդի շահերը համընկել են Վարդան Մամիկոնյանի շահերի հետ, և նա շատ ճիշտ օգտագործել է, ահա թե ինչու ինքը նույնիսկ առերես չէր ուզում ընդունել կրակապաշտությունը.
    Իսկական հերոսը հենց նա է,ում շահերը,ինչպես ասեցիր, համընկնում են ժողովրդի շահերի հետ:Կուզենայի հիշեցնել,որ Վարդան Մամիկոնյանը չէ,որ պայքարում էր պարսիկների և նրանց կրոնի դեմ,պարսիկների դեմ կռվում էր հայ ազգը` Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ:
    Վասակ Սյունին էլ թագավոր էր ուզում դառնալ, ինչպես մնացած բոլորը: Ու ինչ իմանանք, եթե թագավոր դառնար, ինչ կլիներ?
    Ժողովրդին դավաճանելով դարձած թագավորից ի՞նչ թագավոր պիտի դուրս գար հետաքրքիր ա,պարզ չի,որ հիմա առնվազն պարսկական գաղութ էինք լինելու`առանց կրոնի ու մշակույթի:
    Վերջին խմբագրող՝ Array: 09.04.2007, 17:24:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  5. #50
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հիմքեր ունեմ Վարդան Մամիկոնյանին հերոս անվանելու՞,ինչ որ բոլոր անվանողները`Եղիշեի թողած վկայությունները:Եվ, եթե հիմքեր չկան այդ հիմքերը չնդունելու,ինչի՞ հիման վրա չեք ընդունում: Իսկական հերոսը հենց նա է,ում շահերը,ինչպես ասեցիր, համընկնում են ժողովրդի շահերի հետ:Կուզենայի հիշեցնել,որ Վարդան Մամիկոնյանը չէ,որ պայքարում էր պարսիկների և նրանց կրոնի դեմ,պարսիկների դեմ կռվում էր հայ ազգը` Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Ժողովրդին դավաճանելով դարձած թագավորից ի՞նչ թագավոր պիտի դուրս գար հետաքրքիր ա,պարզ չի,որ հիմա առնվազն պարսկական գաղութ էինք լինելու`առանց կրոնի ու մշակույթի:
    Ես չեմ ասում, որ պետք չէր այս ճակատամարտը. սրանով մենք պարսիկներին ապացուցեցինք,որ մենք իրենց չենք ենթարկվի, չենք դավաճանի մեր ազգային սկզբունքները,քանի որ դավանափոխության անվան տակ շատ վտանգավոր քաղաքականություն էր վարում պարսից արքունիքը` ձուլման քաղաքականություն: Բայց ինքներդ ձեզ հարց տվեք. արդյոք սա կրոնի համար մղված ճակատամարտ էր? Ինչպես կարող էր մի ժողովուրդ, որ դարեր շարունակ եղել է հեթանոս, ընդամենը 150 տարվա ընթացքում ամեն ինչ մոռանալ ու քրիստոնեության համար այսպիսի կռվի դուրս գալ: Եվ ընդհանրապես, ինչ կարող էր հասարակ ռամիկը հասկանալ քաղաքականությունից. ում դեմ ասել են, կռվել ա: Այստեղ պետք է ընդունել այն փաստը, որ մեր թագավորը շտապեց քրիստոնեության ընդունման հարցում. կարող էին Հռոմի պես թույլ տալ դավանել, բայց ոչ թե ստիպել ու ավերել բոլոր հեթանոսական տաճարները: Մենք հիմա ոչ մի մեծարժեք հուշարձան/բացի Գառնիի տաճարից/ չունենք այն շրջանից, և դա լավ է? Ընդունելով քրիստոնեությունը` Հայաստանը կորցրեց Պարսկաստանի պես դաշնակցի, ու հույսեր կապեց նենգամիտ Հռոմի հետ...ժամանակ չունեմ շատ խորանալու, ներողություն եմ խնդրում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #51
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Պարսիկների ուզածը մեր բարեկամությունը չէր:Պարսկաստանը իր առջև նպատակ էր դրել ձուլելու հայերին:Պարսկաստանի այդ ժամանակվա քանյլերն են այդ վկայում:Եվ Որիստոնեության ընդունումը ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական քայլ էր:Այո հարյուր հիսուն տարին շատ քիչ քամանակահատված է նոր կրոնին հարմարվելու համար,և պատերազմը ավելի շատ ազգի պահապանության համար էր:Բայց համաձայն չեմ,որ ռամիկ ժողովուրդը ոչինչ չհասկանալով էր կռվում:Ինչքան էլ մարդը ռամիկ լինի և քաղաքականությունից հեռու միևնույն է,երբ խոսքը վերաբերում է ազգին և հայրենիքին,մարդն առաջնորդվում է սրտով,ինչ-որ տեղ նաև սեփականը պահպանելու բնազդով:Այնպես որ կռիվը մղում էին ոչ թե առանձին իշխաններ,այլ ամբողջ հայ ժողովուրդը
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. #52

    Ինչ-որ չափով համաձայն եմ...բայց իմ ասածն էլ այն էր, որ չգիտեմ եկեղեցականներն են դա անում, թե ոչ, հայերի մեջ մտած է այն, որ սա կռիվ էր քրիստոնեության համար: Ես ավելի շատ գնահատում եմ Արցախյան գոյամարտի մարտիկներին, քան Վարդան Մամիկոնյանին, որոնք կռվել են առանց հետին նպատակների և հանուն հայրենյաց...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #53
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից
    Ինչ-որ չափով համաձայն եմ...բայց իմ ասածն էլ այն էր, որ չգիտեմ եկեղեցականներն են դա անում, թե ոչ, հայերի մեջ մտած է այն, որ սա կռիվ էր քրիստոնեության համար: Ես ավելի շատ գնահատում եմ Արցախյան գոյամարտի մարտիկներին, քան Վարդան Մամիկոնյանին, որոնք կռվել են առանց հետին նպատակների և հանուն հայրենյաց...
    Ախր որտեղից ես վերցնում,որ 451-ին հայերը(կամ Վարդանը) հետին պլաններ են ունեցել;Փաստ է որ կռվել ենք մեր ազգը պահպանելու համար և՛ Արցախյան մարտերում,և՛ ավարայրի դաշտում,չեմ հասկանում Ի՞նչ փաստերից ելնելով ես ասում,թե Վարդանանց մարտիկների արածը հերոսություն չէր։
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #54
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր որտեղից ես վերցնում,որ 451-ին հայերը(կամ Վարդանը) հետին պլաններ են ունեցել;Փաստ է որ կռվել ենք մեր ազգը պահպանելու համար և՛ Արցախյան մարտերում,և՛ ավարայրի դաշտում,չեմ հասկանում Ի՞նչ փաստերից ելնելով ես ասում,թե Վարդանանց մարտիկների արածը հերոսություն չէր։
    Չնայած ունեմ սեփական կարծիք, բայց չեմ կարող հաշվի չառնել պատմաբան մարդու վերլուծությունը. հաստատ ինքը ավելի շատ պատմություն գիտի, ավելի շատ գրքեր ա կարդացել ու ավելի ճիշտ կարող է մեկնաբանել այս հարցը: Դու պատմական ֆակուլտետից ես? Քո դասախոսներից հարցրու, տես` ինչ կարծիքի են:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #55
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից
    Չնայած ունեմ սեփական կարծիք, բայց չեմ կարող հաշվի չառնել պատմաբան մարդու վերլուծությունը. հաստատ ինքը ավելի շատ պատմություն գիտի, ավելի շատ գրքեր ա կարդացել ու ավելի ճիշտ կարող է մեկնաբանել այս հարցը: Դու պատմական ֆակուլտետից ես? Քո դասախոսներից հարցրու, տես` ինչ կարծիքի են:
    Երբ խոսքը վերաբերում է սիրուն,գրականությանը կամ այլ աբստրակտ բաներին,յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական կարծիքը,և ոչ-ոք չի կարող ասել դու սխալ ես մտածում,քանի որ ամեն մարդ կարող է յուրովի ընկալել դրանց իմաստը:Սակայն պանտմության համար միայն կարծիքը քիչ է,փաստեր են պետք:
    Դու պատմական ֆակուլտետից ես?
    Չէ, իմ ընտրած մասնագիտությունը պատմությունից շատ հեռու է:ՖԻԶԻԿԱ
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  11. #56
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ խոսքը վերաբերում է սիրուն,գրականությանը կամ այլ աբստրակտ բաներին,յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական կարծիքը,և ոչ-ոք չի կարող ասել դու սխալ ես մտածում,քանի որ ամեն մարդ կարող է յուրովի ընկալել դրանց իմաստը:Սակայն պանտմության համար միայն կարծիքը քիչ է,փաստեր են պետք:
    Չէ, իմ ընտրած մասնագիտությունը պատմությունից շատ հեռու է:ՖԻԶԻԿԱ
    Բայց այս դեպքում էլ փաստերը քիչ են, ավելի ճիշտ բացակայում են: Միայն Եղիշեի /եկեղեցականի/ աշխատությունն է, այն էլ ծաղկացրել է Դերենիկ Դեմիրճյանը, որի գիրքն էլ կարծում եմ կարդացել են բոլորը, իսկ Եղիշեինը հազիվ թե կարդացած լինեք, ես էլ չեմ կարդացել: Եվ քանի որ փաստերը բացակայում են, ուստի ոչինչ չի մնում անել, քան այս հարցը տարբեր տեսանկյուններից դիտարկել և սեփական կարծիք կազմել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #57
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից
    Բայց այս դեպքում էլ փաստերը քիչ են, ավելի ճիշտ բացակայում են: Միայն Եղիշեի /եկեղեցականի/ աշխատությունն է, այն էլ ծաղկացրել է Դերենիկ Դեմիրճյանը, որի գիրքն էլ կարծում եմ կարդացել են բոլորը, իսկ Եղիշեինը հազիվ թե կարդացած լինեք, ես էլ չեմ կարդացել: Եվ քանի որ փաստերը բացակայում են, ուստի ոչինչ չի մնում անել, քան այս հարցը տարբեր տեսանկյուններից դիտարկել և սեփական կարծիք կազմել:
    Այսինքն, քանի որ փաստեր քիչ կան, պետք է հեքիաթնե՞ր հորինել:Բանց իմասածն էն ա,որ մենք ոչ մի փաստացի հիմք չունենք Եղիշեյին չհավատալու:
    Միայն Եղիշեի /եկեղեցականի/ աշխատությունն է, այն էլ ծաղկացրել է Դերենիկ Դեմիրճյանը, որի գիրքն էլ կարծում եմ կարդացել են բոլորը, իսկ Եղիշեինը հազիվ թե կարդացած լինեք, ես էլ չեմ կարդացել
    Բայց հենց Դերենիկ Դեմիրճյանն էլ Վասակին ավելի մեղմ ներկայացնելու համար ուզում էր նրա մասին էլ մի վեպ գրել:Չգիտեմ հետո ինչու չի գրել:Բայց ուրիշ բան ասեմ:Եթե ընդունենք` Վասակ Սյունին մտածում էր.«Հիմա կնդունենք զրադաշտությունը հետո,չենք կոտորվի,հետո պահը կգա մի բան կանենք»(ինչպես ասում եք):Վարդանի ընտրած ճանապարհը բարձր պահեց ժողովրդի` սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությունը,որն էլ օգնեց,որ 1556 տարի ևս պահպաներնք մեր գոյությունը:իսկ, եթե վարվեինք Վասակի ասած ձևով(չնայած`չգիտենք,թե նա իրոք այդ մտադրություններն ուներ) ,կնդուներնք կրակապաշտությունը ու կսկսեինք սպասել հարմար ժամանակի:Կանցնեին տարիներ,կամաց-կամաց ժողովուրդը կմտածեր.«Ինչ ա եղել որ,սենց էլ ենք մեզ լավ զգում,ի~նչ անկախություն,ի~նչ կրոն,մեր համար հանգիստ ապրում ենք»,իրենց թոռներն էլ ընդհանրապես կմոռանան հայերենը,ու վերջ,մի հարյուր տարի էլ ու հայ հասկացություն չկա(հիմա քիչ ա՞ նման դեպքեր սփյուռքահայերի հետ պատահում)
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  13. #58
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, քանի որ փաստեր քիչ կան, պետք է հեքիաթնե՞ր հորինել:Բանց իմասածն էն ա,որ մենք ոչ մի փաստացի հիմք չունենք Եղիշեյին չհավատալու:
    Բայց հենց Դերենիկ Դեմիրճյանն էլ Վասակին ավելի մեղմ ներկայացնելու համար ուզում էր նրա մասին էլ մի վեպ գրել:Չգիտեմ հետո ինչու չի գրել:Բայց ուրիշ բան ասեմ:Եթե ընդունենք` Վասակ Սյունին մտածում էր.«Հիմա կնդունենք զրադաշտությունը հետո,չենք կոտորվի,հետո պահը կգա մի բան կանենք»(ինչպես ասում եք):Վարդանի ընտրած ճանապարհը բարձր պահեց ժողովրդի` սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությունը,որն էլ օգնեց,որ 1556 տարի ևս պահպաներնք մեր գոյությունը:իսկ, եթե վարվեինք Վասակի ասած ձևով(չնայած`չգիտենք,թե նա իրոք այդ մտադրություններն ուներ) ,կնդուներնք կրակապաշտությունը ու կսկսեինք սպասել հարմար ժամանակի:Կանցնեին տարիներ,կամաց-կամաց ժողովուրդը կմտածեր.«Ինչ ա եղել որ,սենց էլ ենք մեզ լավ զգում,ի~նչ անկախություն,ի~նչ կրոն,մեր համար հանգիստ ապրում ենք»,իրենց թոռներն էլ ընդհանրապես կմոռանան հայերենը,ու վերջ,մի հարյուր տարի էլ ու հայ հասկացություն չկա(հիմա քիչ ա՞ նման դեպքեր սփյուռքահայերի հետ պատահում)
    Էլի եմ կրկնում. ես չեմ ասում, որ այս ճակատամարտը ճիշտ էր,թե սխալ, ես ասում եմ, որ Վարդան Մամիկոնյանին բավական է սրբացնել...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #59
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Astgh-ի խոսքերից
    Էլի եմ կրկնում. ես չեմ ասում, որ այս ճակատամարտը ճիշտ էր,թե սխալ, ես ասում եմ, որ Վարդան Մամիկոնյանին բավական է սրբացնել...
    Ես էլ ասում եմ ինչի~Էս մի ամբողջ էջ ա խոսում ենք,էլի իրար չենք հասկանում
    Ինչի՞ պետք չի Վարդան Մամիկոնյանին հերոսացնել:Մարդը ազգի համար վճռորոշ քալյ արեց,զոհվեց հանուն իր ժողովրդի:Եթե ընդունում ես վերևի գրառմանս մեջ ասածներս,ապա պետք է ընդունես,որ Վարդան Մամիկոնյանը հայ ժողովրդի ամենամաքուր, ամենաիսկական,ամենահերոս հերոսներից է
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  15. #60
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ասում եմ ինչի~Էս մի ամբողջ էջ ա խոսում ենք,էլի իրար չենք հասկանում
    Ինչի՞ պետք չի Վարդան Մամիկոնյանին հերոսացնել:Մարդը ազգի համար վճռորոշ քալյ արեց,զոհվեց հանուն իր ժողովրդի:Եթե ընդունում ես վերևի գրառմանս մեջ ասածներս,ապա պետք է ընդունես,որ Վարդան Մամիկոնյանը հայ ժողովրդի ամենամաքուր, ամենաիսկական,ամենահերոս հերոսներից է
    Մենք ունենք ազգային հերոսների պաշտոնապես ընդունված ցուցակ, իսկ մեր ամենահերոսը չկա այդտեղ, որովհետև նա չէր կարող իր հերոսությամբ հավասարվել ասենք Մովսես Գորգիսյանի կամ ուրիշի հետ, ճիշտ ա չեմ էլ կարծում, որ ազգային հերոսների մեջ պետք է մտնեին քաղաքական գործիչները, ամերիկահայ բարերարները: Ճիշտ էլ ասում ես. մենք իրար չենք հասկանա, որովհետև ես իմ կարծիքը երբեք չեմ փոխում ու, ինչպես տեսնում եմ, դու էլ չես փոխում, իսկ ինչու էլ ոչ ոք չի միանում մեր այս բանավեճին, որի վերջը չեմ տեսնում?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 4 37-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •