User Tag List

Էջ 3 37-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 547 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

  1. #31
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Չէ, էսքանից հետո ես մեր բանավեճը չեմ համարվի ավարտված, որովհետև ես այն անավարտ էի համարում քո անհիմն գրառման համար: Հիմա տեսնում եմ, որ ավելի լուրջ սկսեցիր ու կփորձեմ շարունակել բանավեճը...
    Բայց էս կարդալով ես մի ուրիշ մարդու եմ հիշում, որը նույնպես սպարապետ ա, մեր ժամանակների սպարապետներից ա: Այդ սպարապետը մեղավոր ա էս երկրի ոչ ժողովրդավարության ու որոշ սպանությունների մեջ: Էդ սպարապետը հիմա համարվում ա ազգային հերոս ու կշարունակվի համարվել, անցնի 1000 տարի ինքը էլի կհամարվի: Ու տենց պատմությունը կեղծվեց: Շատ հնարավոր ա դու էլ ես իրան համարում ազգային հերոս, իսկ ես ազգային դավաճան, ազգ փչացնող: Չէ՛, էդ սպարապետն էլ, ոնց որ Վարդանը, կռվել ա ու Վարդանի նման արիաբար ա կռվել:
    Իմ ու քո տարբերությունը գիտե՞ս, որն ա,որ դու մտածում ես իրադրությունների մասին, ամեն՝ կերպ Վարդանին արդարացնելով, իսկ ես հակառակը՝ նրան մեղադրելով: Ուղղակի ինձ մոտ տենց ա էղել, հիմիկվա պատմական կեղծումներից հետո, չնայած էն ժամանակ էլ Վարդանը աչքիս լույսը չէր:
    Շատ ուրախ եմ, որ սխալ տպավորություն եմ ստացել և դու որոշեցիր շարունակել բանավեճը:
    Այ այստեղ վերջապես ես քեզ հետ համամիտ եմ Ես նույնպես քո նշած անձնավորությանը ազգային հերոս չեմ համարում ես հերոս եմ համարում նրանց ովքեր հիմա եռաբլուրում են, բայց այնտեղ են շուտվանից (չհաշված Անդրանիկին): Գիտես ազգային հերուսները նրանք չեն ում ամեն անգամ հիշատակում են պետական այրերը, կամ ում մասին պատվերով երգեր են գրվում, անընդատ հոլովվում է նրանց անունները վճարովի կամ պատվիրովի եթերներից ոչ դրանք չեն մեր ազգի հերոսները:Իսկ, որ անարդարությունէ դա անցողիկ է ինչ 1000տ. մեկ-երկու սերունդ և նրանց դիմակը պատռվելու է, ստորությամբ և ստով պատմություն չի գրվում:Միթե՞ ես դու մյուսը են մյուսը չգիտի իսկական հերոսներին և չի տարբերում թացը չորից միթե՞ դու կամ ես քո զավակներին չես պատմելու իսկական հերոսների մասին այլ ոչ նրանց ում անունները հիմա գրվում են դասագրքերում:
    Լենինն ու ընկեր Ստալինը նույնպես դասագրքային փուչ հերոսներ էին և ինչ՞ եղավ, 70տ. տևեց նրանց հերոսությունը, չնայած հիմա էլ կան որոշ ծերունիներ և հիմարներ, որոնք նրանց էլի հերոսներ են համարում, բայց նրանց դարը անցել է:
    Խորհրդային պետությունը ուզում էր ջնջել իսկական ազգային հերոսներին՝ ԱՆԴՐԱՆԻԿ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ և այլն ջնջեցին՞ ՈՉ: Ռուսները մի լավ արտահայտություն ունեն ''Москва не сразу строилась'' մի քիչ համբերություն և ամեն ինչ լավ է լինելու հավատա!!!!!!!!!!!!!!
    Վարդանին հերոսացրել է ժողովուրդըէ նրա քաջության ազնվության համար,(նրա մասին ձոնվել են բազմաթիվ երգեր և դու դա քիչ ես համարում՞) որովհետև դժվար պահին նա հայրենիքին զոհեց իր ունեցած ամենաթանկը իր և որդու կյանքերը և նա կռվեց սովորական ժողովրդի կողքին և ընկավ ժողովրդի կողքին այլ ոչ թե իր դիտակետից հրամաններ արձակեց հետո էլ փախավ: Նա հասկանում էր, որ Ավարայրում մենք չենք կարող ջարդել թշնամուն ես չեմ կարող ընդունել, որ ժամանակի լավագույն ռազմական ուսուցում ստացած մարդը, որին գնահատում էին նույնիսկ թշնամիները կարող էր մի պահ մտածել թե Ավարայրը վերջին կանգառն է լինելու և այնտեղ մենք վերականգնելու ենք մեր անկախությունը
    Ուղղակի երևի եղել են հանգամանքներ, որոնք մենք լավ չենք ընկալում դրա համար էլ տարբեր կարծիքներ են առաջանում: Ես հարգում եմ քո կարծիքը, բայց կներես ընդունել չեմ կարողանում՝ չնայած որ քո տեսակետը զուրկ չէ տրամաբանությունից: ՈՒղղակի ես չեմ կարող ընդունել, որ իմ մանկության իդեալը՝ (Վարդանանքը կարդացել եմ 2-րդ դասարանում) իրականում այնպիսին չի եղել ինչպիսին ես եմ նրան պատկերացրել: Ես չեմ կարող ընդունել ինձ համար մի խորթ գաղափար, ես չեմ արդարացնում Վարդանին, իսկ գիտես ինչու որովհետև նա ոչինչ չի արել, որպեսզի ես նրան արդարացնեմ, իսկ Վասակին այո մեղադրում եմ, մեղադրում եմ բոլոր նրանց ովքեր հայրենիքի համար դժվար պահերին դեմ են դուրս գալիս սեփական ժողովրդին, նույնիսկ եթե ըստ այդ մարդկանց ժողովուրդը սխալ ճանապարհ է ընտրել, եթե չեն ուզում իրենք էլ այդ <<սխալ>> ճանապարհով գնան գոնե թող մի կողմ քաշվեն և չխանգարեն:
    Հաճախ ավելի լավ է <<Մահ կամ ազատ հայրենիք>> քան <<Ստրուկ ենք, բայց ողջ ենք>> կարգախոսը:
    Հ.Գ. Ձեռքս հոգնում է այսքան երկար գրառումներ անելուց, աչքիս մի օր պիտի հանդիպենք մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ քննարկենք այս ամենը

  2. #32
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Մերոնք բարոյական հաղթանակ են տարել

  3. #33
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Ուղղակի երևի եղել են հանգամանքներ, որոնք մենք լավ չենք ընկալում դրա համար էլ տարբեր կարծիքներ են առաջանում:
    Ողջունում եմ "Դար" ակումբի բոլոր անդամներին։
    Ես կարդացի ձեր ծավալուն քննարկումները Ավարայրի ճակատամարտի մասին։ Կարծում եմ, որ արտահայտած մտքերը հետաքրքիր են, սակայն զգացվում է այն հանգամանքը, որ այնուամենայնիվ պատմաբաններ ձեր մեջ չկան։ Նախ և առաջ ասեմ, որ անիմաստ է ենթադրություններ անել, թե ինչ կլիներ այսօր, եթե այն ժամանակ այդպես չլիներ։ Պատմությունը չի սիրում "եթե" բառը։ Երկրորդը. խոսելով Ավարայրի ճակատամարտի մասին՝ չեք փորձում հասկանալ պատմական այդ իրողության առաջացման հիմքերը։ Կոնկրետ ես վստահ եմ, որ պարսիկները այդպես մեկ օրում չորոշեցին կրոնափոխ անել Հայաստանը, իսկ հայերը միանգամից ընդվզեցին։ Դա այդպես չէր։ Նախքան Ավարայրի ճակատամարտը, հայերը արդեն մոտ կես դար պայքարում էին պարսկական գաղափարա-մշակութային նվաճման դեմ։ Հենց այդ պայքարի արդյունքում են ծնվել հայոց գրերը, գրականությունը և նույնիսկ եկեղեցու գաղափարախոսությունը։ Եվ եթե այդ լույսի ներքո նայենք 451 թվականի փոքրիկ, իրականում աննշան (այն ժամանակների համար) ճակատամարտին, ապա կհասկանանք, որ դրա հիմքում կանգնած չէին ո՜չ Մամիկոնյանը, ո՜չ Սյունին և ոչ էլ ուրիշ մեկը։ Դրա հիմքում կանգնած է հայ ժողովրդի ինքնապահպանման բնազդն ու ազատության ձգտումը։ Եվ քանի որ այդ ժամանակ հայ ժողովուրդը լուծեց իր առջև դրված խնդիրներից միայն մեկը՝ այն է ազգապահպանությունը, հետևաբար հաղթանակն էլ ամբողջական չէր։ Այն վերածվել է կատարյալ հաղթանակի միայն Բագրատունյաց թագավորության Հայոց գահին հաստատվելուց հետո, որը հնարավոր դարձավ հինգերորդ դարում սկիզբ առած ազատագրական շարժման շնորհիվ։

  4. #34
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ես կարդացի ձեր ծավալուն քննարկումները Ավարայրի ճակատամարտի մասին։ Կարծում եմ, որ արտահայտած մտքերը հետաքրքիր են, սակայն զգացվում է այն հանգամանքը, որ...
    Այ խելոք մարդու կարգին, հիմնավորված խոսքեր, լրիվությամբ համաձայն եմ

  5. #35
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ողջունում եմ "Դար" ակումբի բոլոր անդամներին։
    Ես կարդացի ձեր ծավալուն քննարկումները Ավարայրի ճակատամարտի մասին։ Կարծում եմ, որ արտահայտած մտքերը հետաքրքիր են, սակայն զգացվում է այն հանգամանքը, որ այնուամենայնիվ պատմաբաններ ձեր մեջ չկան։
    Բարի գալուստ: Ասածներիցդ կարելի է ենթադրել, որ պատմաբան ես:Ես շատ հարգում եմ պատմաբանի մասնագիտությունը, ժամանակին ես էլ էի ուզում պատմաբան դառնել , իմ կարծիքով հենց պատմաբաննրին է բախտ վիճակված մեր ազգի մեջ արթնացնել հայրենասիրության ոգին բայց երբ նրանք այսպիսի արտահայտություններ են անում ես ուղղակի զարմանում եմ
    Մեջբերում Մասսագետի խոսքերից <<Իսկ ի՞նչ կասես նրա մասին, որ Վարդանը մտնում էր հայկական գյուղեր, ավերում էր գյուղերը, կոտորում էր գյուղացիներին: Դու գիտես, որ ինձ համար կրոնը նշանակություն չունի, նենց որ ավելի լավ ա Վարդանը կրոնափոխ լիներ, քան նման բաներ աներ:
    Նման բաների անելու մասին չի նշվում, ինձ մի պատմաբան ա ասել, չնայած լիովին չեմ հավատում էդ պատմաբանին, բայց հնարավոր ա, որ տենց ա հենց էղել:>> մեջբերման վերջը:
    Ի՞նչ կասես այս ամենի մասին:
    Հ.Գ.
    Ընդհանուր առմամբ ընդունում եմ քո գրածը: Ինձ համար կա մի ճշմարտություն Ավարայրը անհրաժեշտ էր դա մեր ազգին նետված մարտահրավեր էր(ոչ միայն Ավարայրը, այլ քո նշած ժամանակաշրջանը) և քանի որ մենք ողջ ենք ուրեմն մենք հաղթել ենք:

  6. #36
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետի խոսքերից <<Իսկ ի՞նչ կասես նրա մասին, որ Վարդանը մտնում էր հայկական գյուղեր, ավերում էր գյուղերը, կոտորում էր գյուղացիներին: Դու գիտես, որ ինձ համար կրոնը նշանակություն չունի, նենց որ ավելի լավ ա Վարդանը կրոնափոխ լիներ, քան նման բաներ աներ:
    Նման բաների անելու մասին չի նշվում, ինձ մի պատմաբան ա ասել, չնայած լիովին չեմ հավատում էդ պատմաբանին, բայց հնարավոր ա, որ տենց ա հենց էղել:>> մեջբերման վերջը:
    Ի՞նչ կասես այս ամենի մասին:
    Ինչ վերաբերում է "Վարդանի նման վայրագություններին", ապա պետք է ասել, մեր մատենագրության մեջ չեն պահպանվել նման վկայություններ։ Դրա մասին տեղեկություններ չեն պահպանվել նաև պարսկական աղբյուրներում, որոնք նույնպես անդրադարձել են Վարդանանց պատերազմին։ Հետևաբար մենք ոչ մի հիմք չունենք պնդելու, թե Վարդանը իսկապես բռնացել է իր ժողովրդի վրա։ Բայց նաև չի կարելի ասել, որ Վարդանն է նախաձեռնել ապստամբությունը։ Հայտնի է, որ սկզբում նա հավաքել է իր ընտանիքը ձ ցանկացել է հեռանալ երկրից։ Միայն նախարարների և կաթողիկոսի համատեղ ջանքերով է հնարավոր դարձել համոզել նրան այդ քայլին չդիմել։ Այստեղից կարելի է ենթադրել (թեև դա միայն ենթադրություն է), որ Վարդանը համաձայնվել է մնալ երկրում՝ ազատագրական շարժումը ղեկավարելու պայմանով։
    Իսկ Մասսագետի տրամաբանությունը ինձ համար պարզ է դառնում նրա հետևյալ արտահատությունից.
    Իմ ու քո տարբերությունը գիտե՞ս, որն ա,որ դու մտածում ես իրադրությունների մասին, ամեն՝ կերպ Վարդանին արդարացնելով, իսկ ես հակառակը՝ նրան մեղադրելով: Ուղղակի ինձ մոտ տենց ա էղել, հիմիկվա պատմական կեղծումներից հետո, չնայած էն ժամանակ էլ Վարդանը աչքիս լույսը չէր:
    Այսինքն նա քննադատաբար է մոտենում պատմական հարցերին՝ ելնելով իր անձնական փորձից։ Պետք է նշել, որ նման քննադատությունը և գաղափարների առաջքաշումը բավական շահեկան է պատմության ուսումնասիրության համար։ Եվ չնայած, որ Վարդանին քննադատել են նաև մի շարք ուսումնասիրողներ, այնուամենայնիվ չեմ կարծում, որ նա արժանի է նման քննադատությունների։ Ավելի պարզ ասած՝ 451 թվականի շարժումը քննադատում են այն անձինք, ովքեր իրենց դատողությունները անում են՝ ելնելով միայն այդ տարեթվի իրավիճակից։ Իսկ եթե նրանք ուսումնասիրեն պատմության ավելի լայն ժամանակահատված, ապա կտեսնեին, որ Ավարայրի ճակատամարտը լիովին տեղավորվում է պատմական զարգացումների տրամաբանության մեջ։

  7. #37
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ավարայրի ճակատամարտում հայերը պարտություն են կրել

    Վա՜յ, էս ին՞չ ես ասում , իհարկե մենք հաղթանակ ենք տարել, այն էլ ԲԱՐՈՅԱԿԱՆ:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  8. #38
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,544
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Ավարայրի ճ-մ-ում մենք միանշանակ հաղթանակ ենք տարել...

    Ըստ Եղիշեի. □Ոչ մի կողմը հաղթեց, ոչ մյուս, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեցին: Բայց քանի որ սպարապետը ընկել էր կռվի դաշտում… ուստի հայոց զորքը ցրվեց□ : Այս զգացմունքային և անորոշ բնորոշումը մեր պատմագետներին հիմք է տալիս ասելու, որ Ավարայրի դաշտում հայերը պարտություն կրեցին: Հետագայում, կարծես արդարանալով, առաջ քաշվեց բարոյական հաղթանակ-ռազմական պարտություն բանաձևը: Ճակատամարտը, իրոք, խոշոր բարոյական հաղթանակ էր: Այն Հայկյան ոգու ցասումն էր, որը հայոց պետականության կորստից հետո ապացուցեց, որ հայը երբեք ստրուկ չի լինի, իսկ հայ ռազմիկը և հայոց զենքը ունեն այնպիսի հատկություններ, որոնց հետ հաշվի չնստելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած թշնամու համար: Այն դրեց մի գաղափարախոսության, մի ոգու հիմք, որը պահեց և պահպանեց մեր ազգը հետագա ծանր փորձություններում` ընդհուպ մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտը, որի մարտիկները մեկ անգամ ևս փայլուն կերպով ապացուցեցին, որ Վարդանանց ոգին անմար է: Բայց արդյո՞ք այն ռազմական պարտություն էր: Մեր կարծիքով՝ միանշանակ ոչ: Հարցը լուսաբանելու համար պարզենք, թե ըստ ռազմական պատմաբանների հին աշխարհում և միջնադարում որն է համարվել բանակի պարտություն: Դա այն վիճակն է, երբ կողմերից մեկը մյուսի համեմատ կրում է 1,5-ից ավել անգամ կորուստ և (կամ) թողնում է մարտադաշտը, դիմելով փախուստի, որից հետո դադարում է բանակի և (կամ) երկրի դիմադրությունը: Օր.՝ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյանների, Խառանի ճակատամարտում հռոմեացիների, Ոսխայի ճակատամարտում Սասանյանների կրած պարտությունները դրա դասական օրինակներ են: Իսկ ի՞նչ եղավ Ավարայրում: Ըստ Եղիշեի մթնելուց հետո կողմերը վերադարձան ելման դիրքեր: Պարտության մասին խոսք չկա և այստեղ պետք չէ Եղիշեին սխալ հասկանալ: Հայոց զորքը չէր պարտվել և անտեր չէր: Պահեստազորը, իսկ Վարդանի մահից հետո նաև ողջ զորքը, ղեկավարող Համազասպ Մամիկոնյանն ու Արշավիր Կամսարականը հրավիրեցին ողջ մնացած նախարարների խորհրդակցություն: Արդյունքում որոշվեց, որ հայերը հասել են սպարապետի դրած նպատակին, այսինքն թշնամին խիստ արյունաքամ էր եղել:
    Այլևս իմաստ չուներ շարունակել ճակատամրտը հաջորդ օր, մանավանդ, որ հայերի վիճակն էլ թեթև չէր: Սակայն այստեղ միանշանակ սխալ կլիներ խոսել հայերի պարտության մասին: Հայերը լիակատար մարտակարգով նահանջեցին գետի մյուս ափը և պարսիկներ չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ջախջախել հայերին: Ավելին. հայերն էին հասել իրենց նպատակին՝ արյունաքամ անելով թշնամու բանակին: Այլևս ճակատամարտը հայերի կողմից շարունակելն իմաստ չուներ: Այս իմաստով է Եղիշեն նշում, որ հայերը ցրվեցին: Այսինքն ոչ թե պարտվեցին, ջախջախվեցին և ցրվեցին, այլ պլանավորված, գիտակցաբար, մարտավարական խնդիրներից ելնելով, քանի որ կատարել էին իրենց մարտական առաջադրանքը, մասնատեցին ուժերը: Իրոք. սպասվող պարտիզանական լեռնային պայքարում իմաստ չուներ պահել մեծ և կենտրոնացած բանակ: Պետք էր ստեղծել փոքրաթիվ, բայց արագաշարժ և ճկուն 500-600 հոգանոց ջոկատներ՝ պայքարը շարունակելու համար, որն էլ կատարվեց: Հատկանշական է, որ պարսկական բանակը այն աստիճան էր թուլացել, որ նույնիսկ փորձ չարեց խանգարել հայերի նահանջը կամ հետապնդել նրանց: Ի դեպ ստրատեգիական տեսանկյունից մեծ է Ավարայրի ճակատամարտի նմանությունը Բորոդինոյի ճակատամարտի հետ, երբ ռուսները, արյունաքամ անելով թշնամուն, թողեցին Մոսկվան՝ խնայելով բանակը և շարունակելով պայքարը: Ոչ մի պատմաբան այժմ չի համարձակվի Բորոդինոյի ճակատամարտը համարել ռուսների պարտություն:
    Այսպիսով կարելի է տալ Ավարայրի ճակատամարտի արդյունքի հետևյալ բնորոշումը. այն տակտիկական առումով անորոշ, բայց ավելի շատ հօգուտ հայկական ուժերի տեղի ունեցած ճակատամարտ էր (պարսիկները երեք անգամ ավել կորուստ տվեցին), իսկ ստրատեգիական առումով հայերը շահեցին այն և դրա, ինչպես նաև երկրում ծագած կատաղի պարտիզանական պայքարի հետևանքով, հաղթեցին պատերազմում, քանի որ շուտով պարսկական բանակը հեռացավ երկրից և վերականգվեց նախկին վիճակը, որն այն պայմաններում հավասարազոր էր հաղթանակի: Ի դեպ զուտ ռազմա-ստրատեգիական առումով մեծ է Վարդանանց պատերազմի նմանությունը Չեչենական առաջին պատերազմի հետ: Ոչ ոք այժմ չի կարող ասել, որ ռուսները հաղթեցին այդ պատերազմում: Սակայն կրկին եմ ցանկանում ընդգծել, որ նմանությունը վերջանում է սրանով: Իրոք. եթե հայերը պայքարում էին ազգի գոյության, ասիմիլյացիային դիմադրելու և ինքնապահպանման համար, ապա չեչենները զոհ գնացին միջազգային ինտրիգներին և ազգային սնափառությանը՝ դուրս գալով հզոր պետության դեմ: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: ԵՎ եթե այդ դեպքում ազգը անպայման կհաղթի, ապա այլ պարագայում ջախջախումն անխուսափելի է:

  9. #39
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Հղթելը միանշանակ հաղթել ենք(բարոյականը մի կողմ),քանի որ մեր նպատակին,այն է պահպանել մեր կրոնը,հասել ենք,բայց կարծում եմ` պարսիկների հալալ ա,ետ եռանդով կռվելով,մենք կարող էինք նույնիսկ Հայաստանն ազատագրել:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  10. #40
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,544
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Շատ բան կարող էր այլ կերպ լինել, եթե վասակյանների դավաճանական գործունեությունը չլիներ...

    Այս մասին մանրամասն խոսվել է այստեղ

    http://forum.openarmenia.com/index.php?showtopic=15918

    Այստեղ ներկայացված է նաև այս թեմային վերաբերվող իմ ուսումնասիրությունը...

  11. #41
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Ինձ կներեք,բայց նոր «Գրիգոր Լուսավորիչ» թեմայի գրառումներն էի նայում,ու ապշած էի մեր երիտասարդության՝ Քրիստոնեության հանդեպ ունեցած ծաղրական վերաբերմունքից:Կրոն, որ դարեր շարունակ մեզ միասնական է պահել:Արդյոք գրառումների հեղինակները տեղյակ են,թե ինչ շարժառիթներից դրթված ենք ընդունել քրիստոնեությունը,թե իրոք հավատում են,որ Գրիգոր Լուսավորիչը Տրդատին,խոզ դարձնելու սպառնալիքի տակ ընդունել ա տվել:Քրիստոնեության ըդունումը նաև նպատակ ուներ համախմբելու ժողովրդին.մեկ Աստված,մեկ երկիր, մեկ թագավոր, կարծում եմ՝ պարզ էր…
    Մի սենց գրառման հանդիմեցի,թե Քրիստոնեության համար իրենց կյանքը տվողները,ոչ թե Քրիստոնեության, այլ փողի համար են իրենց զոհել:Գրողը երևի նկատի ուներ խաչակիրներին,բայց գրելուց առաջ լավ կլիներ հիշեր Ավարայրի ճակատամարտը:Եթե ոչ հավատի,ապա ինչի համար էին կռվում հայոց քաջերը
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #42
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,544
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ կներեք,բայց նոր «Գրիգոր Լուսավորիչ» թեմայի գրառումներն էի նայում,ու ապշած էի մեր երիտասարդության՝ Քրիստոնեության հանդեպ ունեցած ծաղրական վերաբերմունքից:Կրոն, որ դարեր շարունակ մեզ միասնական է պահել:Արդյոք գրառումների հեղինակները տեղյակ են,թե ինչ շարժառիթներից դրթված ենք ընդունել քրիստոնեությունը,թե իրոք հավատում են,որ Գրիգոր Լուսավորիչը Տրդատին,խոզ դարձնելու սպառնալիքի տակ ընդունել ա տվել:Քրիստոնեության ըդունումը նաև նպատակ ուներ համախմբելու ժողովրդին.մեկ Աստված,մեկ երկիր, մեկ թագավոր, կարծում եմ՝ պարզ էր…
    Մի սենց գրառման հանդիմեցի,թե Քրիստոնեության համար իրենց կյանքը տվողները,ոչ թե Քրիստոնեության, այլ փողի համար են իրենց զոհել:Գրողը երևի նկատի ուներ խաչակիրներին,բայց գրելուց առաջ լավ կլիներ հիշեր Ավարայրի ճակատամարտը:Եթե ոչ հավատի,ապա ինչի համար էին կռվում հայոց քաջերը
    Եղբայր, այս ապազգայնացված և անգաղափարական իրականության մեջ դա կարելի էր սպասել...

  13. #43
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ մի բան էի գրել «Ավարայրի ճակատամարտ» թեմայում, ես թեմային էլ ա լավ վերաբերում
    Միանշանակ չես կարող ասել թէ ոնց է եղել:
    Ըստ իս Վարդանը, որ հերոս են անվանում, ոգևորված գնում էր կռվելու:
    Այնինչ Վասակը, որ դավաճան սարքեցին, շատ լավ պլան էր մտածել հարձակման այն ժամանակ, երբ պարսիկները ուրիշ ճակատներում կռվի կլինեն ու թուլացած կլինի նրանց ուժերը:
    Բայց քանի որ ժողովուրդը Վարդանի հետևից էր գնում, գնացին կոտորվեցին(Ու չեմ հասկանում թէ ստեղ բարոյական հաղթանակը որն ա, ես ուղակի խայտառակություն ա):
    Միգուցե ժողովրդին առաջնորդում էր քրիստոնեությունը, բայց հաստատ մենք ավելի լավ շանսեր կունենաինք եթե խելքով առաջնորդվեին կամ խելքով մարդկանց լսեին
    Վերջին խմբագրող՝ Stalker: 06.04.2007, 15:59:
    See you on the dark side of the moon...

  14. #44
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…

    Եղիշեն ահագին տուֆտել ա:
    Ձեզ համար տարօրինակ չի թվում որ Խորենացին պատմությունը գրեց մինչև ավարայր:
    Որովհետև համարեց, որ արժանի չենք պատմություն ունենալու, որ նույնիսկ մեր պետականությունը չկարողացանք պահել ու հիմարաբար գնացինք կոտորվելու: Ու ավարտեց հայոց պատմությունը ետքանով:
    See you on the dark side of the moon...

  15. #45
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Պատմաբան Լեոն ուրիշ կերպ է այս ճակատամարտի էությունը բացատրում: Նա գտնում է, որ այս ընդվզման մեջ Վարդան Մամիկոնյանի շահագրգռվածությունը գալիս էր ոչ թե նրանից, որ նա մեծ հայրենասեր էր, այլ նրանից, որ նա Սահակ Պարթևի միակ թոռն էր, ժառանգորդը: Ու նրան էին հասնելու կաթողիկոսական բոլոր կալվածքները, հողերը, իսկ դրանք գումարած Մամիկոնյանների կալվածքների հետ, մի հսկայածավալ տարածք է կազմում: Այս ճակատամարտը մղվեց հիմնականում կաթողիկոսական գահի, կալվածքների համար: Դրա համար էլ եկեղեցին աստվածացրել է Վարդան Մամիկոնյանին, նույնիսկ Վարդանանց եկեղեցական տոն կա: Իսկ Վասակ Սյունուն հռչակել որպես դավաճան: Ձեր կարծիքով նա պակաս հայրենասեր էր? Ուղղակի ուզում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծել, հասկանում էր, որ հայերը չեն կարող միայնակ պայքարել պարսիկների դեմ, ու ամենևին պատճառը այն չէր, որ նրա որդիները պատանդ էին պարսից արքունիքում...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 3 37-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •